Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.12.2019-16.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.02.15/4(640) Հոդ.45
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 փետրվարի 2019 թ.

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Ա. Թորոսյան

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

1 փետրվարի 2019 թ.

N 04-Ն հրամանի

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստման կարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները:

2. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվում են միայն այն օրգանները և (կամ) հյուսվածքները, որոնք ընդգրկված են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկում:

3. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը, մշակելը և փոխպատվաստելը կարող է իրականացվել միայն համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված բժշկական հաստատությունների կողմից (այսուհետ` բժշկական հաստատություն):

 

II. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Բժշկական հաստատությունում փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են միայն այն դեպքում, եթե`

1) առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` տրված լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով.

2) առկա է կենդանի դոնորի գրավոր համաձայնությունը.

3) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության բոլոր հնարավոր բարդությունների հավանականության մասին:

5. Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող է վերցնել միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խումբը:

6. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ՝ ըստ Ձև 4-ի, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

(6-րդ կետը խմբ. 20.11.19 N 56-Ն)

7. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում, մշակվում և փոխպատվաստումն իրականացվում է առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

(7-րդ կետը խմբ. 20.11.19 N 56-Ն)

 

III. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի խումբը: Նշված խմբում ընդգրկվում են բժիշկ-անեսթեզիոլոգ, վիրաբույժ, բուժքույրեր և անհրաժեշտության դեպքում` դատական բժիշկ կամ պաթանատոմ: Անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով բուժանձնակազմի խմբում կարող են ընդգրկվել նաև այլ բժիշկ-մասնագետներ: Բուժանձնակազմի խմբի մեջ չեն ընդգրկվում այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

9. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո լրացվում է ակտ` դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին, համաձայն Ձև 1-ի: Ակտը վավերացվում է բժշկական հաստատության կնիքով: Ակտը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, համաձայն Ձև 4-ի, որի պատճենը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ բնօրինակը, լիարժեք լրացնելուց հետո, ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

(10-րդ կետը խմբ. 20.11.19 N 56-Ն)

11. Դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` առաջնորդվելով լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:

(11-րդ կետը փոփ. 20.11.19 N 56-Ն)

 

IV. ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Համապատասխան մշակման ենթարկված օրգանները և (կամ) հյուսվածքները փաթեթավորվում են համապատասխան ջերմային ռեժիմ ապահովող տեղափոխման արկղի կամ պայուսակի մեջ:

Սույն կարգի Ձև 2-ով սահմանված օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի լրացումից հետո օրգանները և (կամ) հյուսվածքները տեղափոխվում են այն բժշկական հաստատություն, որտեղ իրականացվելու է օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը: Հայտարարագրի պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

(12-րդ կետը լրաց. 20.11.19 N 56-Ն)

13. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նախապես լրացված Ձև 4-ով հաստատված փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքը և Ձև 5-ով հաստատված դիակային դոնորի վերաբերյալ տեղեկությունը:

(13-րդ կետը խմբ. 20.11.19 N 56-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 20.11.19 N 56-Ն)

15. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում տեղափոխման արկղը կամ պայուսակը բացելուց հետո փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատության տնօրենի կողմից լիազորված անձը լրացնում է ընդունման ակտ` համաձայն Ձև 3-ի: Ընդունման ակտը լրացվում է 2 օրինակով, որոնցից մեկը պահվում է փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում, իսկ մյուսն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

(15-րդ կետը փոփ. 20.11.19 N 56-Ն)

16. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խմբի կողմից: Դիակային դոնորի դեպքում նշված բժշկական խմբի մեջ չեն կարող ընդգրկված լինել այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

17. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթե`

1) առկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն.

2) առկա է ռեցիպիենտի գրավոր համաձայնությունը.

3) ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին. դիակային դոնորի դեպքում մինչև նախատեսվող վիրահատական միջամտությունը, իսկ կենդանի դոնորի դեպքում` վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում:

18. Փոխպատվաստումն իրականացնելուց հետո բժշկական հաստատության տնօրենն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրին համապատասխան գրավոր տեղեկատվություն է հաղորդում ռեցիպիենտի և կատարված օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման վերաբերյալ:

 

Ձև 1

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը)

 

Ա Կ Տ

 

դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ---------------------------------------------------------------------------

------- տարիքը

Դիակային դոնորից օրգան (օրգաններ) և (կամ) հյուսվածք (հյուսվածքներ)` ------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է (են) օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) անվանումները)

վերցնելն իրականացվել է դոնորի ուղեղային մահվան հաստատումն արձանագրելուց հետո`

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------:

Օրգանը (օրգաններ) և (կամ) հյուսվածքը (հյուսվածքներ) վերցվել են ---------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, բժշկի (բժիշկներ) պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

----------- կողմից:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման վիրահատության կարճ նկարագիրը՝

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Վիրահատության սկիզբը`---------------------------------- ավարտը`-------------------------------------------------:

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման վիրահատությանը մասնակցել են նաև՝

վիրաբույժներ ------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

անեսթեզիոլոգ ----------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

վիրաբուժական բուժքույր -------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ -------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցմանը ներկա է գտնվել դատական բժիշկ կամ պաթանատոմ` ըստ անհրաժեշտության:

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Բժշկական հաստատության տնօրեն -----------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, որտեղ վերցվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

 

Գտնվելու վայրը -----------------------------------------------------------------------------------------------------------

Հեռախոսահամարը և ֆաքսի համարը --------------------------------------------------------------------------------

օրը/ամիսը/տարին -------------------------------------------------------------------------------- ժամը ----------------

Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ --------------------------------------------------------------------------

(օրգանի (կամ) հյուսվածքի անվանումը)

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(արկղում փաթեթների քանակը)

 

փաթեթավորվել է պահանջվող արկղում (պայուսակում): Արկղը (պայուսակը) փակման պահից գտնվել է խիստ հսկողության ներքո: Չի խախտվել արկղի (պայուսակի) ամբողջականությունը և պահանջվող ջերմային ռեժիմը: Տեղափոխման պահից որևէ անձի կամ բնույթի կողմնակի միջամտություն չի կատարվել:

----------------------------------------------------------------------------------- տեղափոխվելու է -------------------------

(օրգանի և (կամ) հյուսվածքի անվանումը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը)

 

  Տեղափոխումն իրականացրել է

 

--------------------------------------
(անունը, ազգանունը)

--------------------------------
(ստորագրությունը)

   

 Կ.Տ.

 

 

Ձև 3

 

Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

 

փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների

 

 Օրը, ամիսը,  
 տարին --------------------------  Ժամը -----------------------
 ---------20------թ.  
 Տեղափոխման  
 արկղը      այո               ոչ
 (պայուսակը)  □              □
ամբողջական է`
  -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, որտեղից տեղափոխվել է օրգանը և (կամ) հյուսվածքը)

Գտնվելու վայրը --------------------------------------------------------------------------------------------------------------

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը ---------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(տեղափոխված օրգանը և (կամ) հյուսվածքն ընդունող բժշկական հաստատության անվանումը)

Գտնվելու վայրը ---------------------------------------------------------------------------------------------------------------

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը ---------------------------------------------------------------------------------

Հատուկ նշումներ ------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 ......................................................

 ..................................................

(տեղափոխումն իրականացնող
բժշկական հաստատության
լիազորած անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)

(ընդունումն իրականացնող
բժշկական հաստատության
լիազորած անձի ստորագրությունը,
անունը, ազգանունը)

   

Կ.Տ.

 

 

Ձև 4

 

Տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ

(վերնագիրը խմբ. 20.11.19 N 56-Ն)

 

Ամսաթիվը ........................................................................ Ժամը................................................

Դոնորի

Ա. Ա. Հ. ............................................................................................... Տարիքը .........................

Անատոմիական առանձնահատկություններ ..................................................................................

.....................................................................................................................................................

....................................................................................................................................................

Անոթային առանձնահատկություններ ...........................................................................................

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

Պերֆուզիայի աստիճանը և որակը ..............................................................................................

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

Այլ նշումներ ................................................................................................................................

....................................................................................................................................................

....................................................................................................................................................

Վիրաբույժ___________________________________Ստորագրություն__________________

_____________________________________________________________________________

Ռեցիպիենտի

Ա. Ա. Հ. ................................................................................................ Տարիքը .........................

Իշեմիայի տևողությունը՝

Սառը .................. ժամ............րոպե
Տաք .................. ժամ............րոպե

Լրացուցիչ ակնարկ/ չօգտագործվելու դեպքում նշել պատճառը.........................................................

....................................................................................................................................................

Այլ նշումներ .................................................................................................................................

__________________________________________________________________

Վիրաբույժի Ա. Ա. Հ. ____________________________ Ստորագրություն ________________

Փոխպատվաստմանը մասնակցող այլ բժիշկ-մասնագետներ`

Ա. Ա. Հ. ________________________________ Ստորագրություն ______________________

Ամսաթիվը ................................................................. Ժամը ................................................

(ձևը խմբ. 20.11.19 N 56-Ն)

 

Ձև 5

Տեղեկություն դիակային դոնորի վերաբերյալ

Արյան խումբը ____________________________________________________

Ռեզուս պատկանելիություն _______________________________________

(ձևը լրաց. 20.11.19 N 56-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.11.19 N 56-Ն)