Գլխավոր տեղեկություն
Համար
N 2933-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.06/77(1530) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2019 թ.

N 2933-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) «ԼԻ-ԳԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ՎԵԼ ՖԱՐՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) Արմեն Չիլյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) Ալբինա Գևորգյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) Գևորգ Ղազարյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) Թամար Բեգլարյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) Գևորգ Հակոբյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) Արմինե Ղազարյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) Գոռ Մադոյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) Սիրանուշ Մարտիրոսյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) «ԱՐԱՄՅԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» առողջապահական փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ՀԻՍՏՈՋԵՆ» ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ԷՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ԱՐԳԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) «ԱԼԻՍԱ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) «ՊԱՎԼ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) Համլետ Համբարձումյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

22) Կարինե Անտոնյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

23) Դավիթ Քամալյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

24) Հայկ Կարապետյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

25) «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեություն

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան