ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 ապրիլի 2020 թ. ք. Երևան |
N 493-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 133-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերները սահմանելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի N 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 133-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հրամանի վերնագրում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում, և N 2 հավելվածի վերնագրում «արտատիպի» բառից հետո լրացնել «և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի» բառերը:
2) Հրամանի N 1 Հավելվածով հաստատված Ձև N 2-ում և Ձև N 3-ում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
3) Հրամանի N 1 Հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետում «արտատիպի» բառից հետո լրացնել «, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի» բառերը:
4) Հրամանի N 1 Հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
5) Հրամանի N 1 Հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. ՉՄ կառուցվածքը պետք է ապահովի տեսանելի վայրում ստուգաչափման դրոշմի արտատիպը դնելու հնարավորություն: Եթե ՉՄ-ի կառուցվածքը կամ օգտագործման պայմանների յուրահատկությունները թույլ չեն տալիս ստուգաչափման դրոշմի արտատիպը անմիջապես դնել ՉՄ-ի վրա, ապա այն դրվում է անձնագրի վրա, իսկ այլ յուրահատկություններից ելնելով (ծավալով փոքր, ոչ ստանդարտ կառուցվածք կամ օգտագործման պայմաններ, յուրահատկություններ ունեցող, ստուգաչափման դրոշմի արտատիպ դնելու հնարավորություն չունեցող, նույնականացման կամ սերիական համար չունեցող,) ՉՄ-ի վրա փակցվում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ (N 2 հավելվածի Ձև 3-ով սահմանված) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով և հաշվառվում է հաշվառման համար նախատեսված մատյանում»:
6) Հրամանի N 1 Հավելվածի 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
7) Հրամանի N 1 Հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները առավելագույնը 10-օրյա ժամկետում (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) վավերացվում են սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով ՉՄ-ի կամ անձնագրի վրա և տրվում է սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական։
Լիազորված կազմակերպության ստուգաչափողի կողմից սույն հրամանի 23-րդ կետով սահմանված՝ այլ յուրահատկություններ ունեցող ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները առավելագույնը 10-օրյա ժամկետում (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) փակցվում է (վավերացվում է) սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 3-ով սահմանված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմով»:
8) Հրամանի N 1 Հավելվածի Ձև N 3-ում «ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ N__» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.
«ՏՐՎԱԾ Է __»:
9) Հրամանի N 1 Հավելվածի 8-րդ կետով հաստատված ստուգաչափման հայտի՝ Ձև N 1-ում «Վճարումը երաշխավորում ենք» բառերը փոխարինել «Վճարումը երաշխավորում ենք անկանխիկ» բառերով:
10) Հրամանի N 1 Հավելվածի 30-րդ կետում «արտատիպը՝» բառը փոխարինել «արտատիպը կամ հեռացնում, հանում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը՝» բառերով և «սույն Հավելվածի» բառերը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով:
11) N 2 հավելվածի 8-րդ կետից հետո լրացնել նոր 9-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«9. Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը (Ձև 3-րդ) պետք է պարունակի`
ա. Հայաստանի Հանրապետության հապավումը` «ՀՀ» կարմիր գույնով, որի աջ և ձախ կողմերը շրջագծված են եռագույնով,
բ. Լիազորված կազմակերպության պայմանական ծածկագիրը ԼԿ («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի դեպքում»՝ ՍՉԱՄ)` դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով,
գ. Դրոշմի կիրառման տարեթիվը դրոշմի կենտրոնում և նարնջագույն գույնով,
դ. Նույնականացման համար նախատեսված հերթական համարը` տարեթվի ստորին մասում մեկ տառի և չորս թվի պարզ համակցմամբ` սև գույնով,
ե. Դրոշմը` կլոր, շրջանի տրամագիծը 25 մմ, եռագույնի ներսից եզրագրված տարվա 12 ամիսների սև գույնի նշագրումով:
12) N 2 հավելվածով սահմանված Ձև N 2-ից հետո լրացնել նոր Ձև N 3-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Ձև N 3
Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը»
Տ. Խաչատրյան |