ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
4 փետրվարի 2020 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանով հաստատված «Հավելված N 2»-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով և վերստուգող մարմնի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում, ինչպես նաև համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Անանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|