Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2020-31.08.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.27/7(675) Հոդ.20
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.2020
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2020 թ.
քաղ. Երևան

N 36-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 24-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի լրացման և ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ժամանակավոր պաշտոնակատար`

Ռ. Գրիգորյան

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2020 թվականի փետրվարի 5-ի

 N 36-Ն հրամանի

 

ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ես՝ _____________________________________________________________, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնող կազմակերպության (այսուհետ հայտարարագրում՝ Կազմակերպություն) ____________________________________________________, ներկայացնում եմ սույն

 

☐  Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը․

☐  Իրական սեփականատերերի վերաբերյալ նոր խմբագրությամբ հայտարարագիրը․

և հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները ճիշտ են և ամբողջական։

 

Առդիր՝ ___________ էջ։

 

Ստորագրությունը՝

 

Ամսաթիվը՝

 

Բաժին Ա Կազմակերպություն

 

1. Կազմակերպության տվյալներ

 _____________________________
(անվանումը)

 _____________________________
(անվանումը լատինատառ (առկայության դեպքում))

 

 

 _____________________________
(գրանցման համարը)

 _____________________________
(գրանցման օրը, ամիսը, տարին)

2. Գտնվելու վայր

 _____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

 _________________
(փոստ․ կոդը, քաղաքը)

 _________________
(պետությունը)

3. Հատուկ մասնակցություն

☐ 3.1. Կազմակերպությունը պետական (պետական մասնակցությամբ) իրավաբանական անձ է

_____________________________
(պետության անվանումը)

Հսկողության մակարդակը՝

☐ Միանձնյա

☐ Այլ անձի (անձանց) հետ համատեղ

_____________________________
(մասնակցության չափը (%))

 

 

☐ 3.2. Կազմակերպությունը համայնքային (համայնքային մասնակցությամբ) իրավաբանական անձ է

_____________________________
(համայնքի անվանումը)

Հսկողության մակարդակը՝

☐ Միանձնյա

☐ Այլ անձի (անձանց) հետ համատեղ

_____________________________
(մասնակցության չափը (%))

 

☐ 3.3. Կազմակերպությունը միջազգային կազմակերպություն (միջազգային կազմակերպության մասնակցությամբ) իրավաբանական անձ է

_____________________________

(միջ․ կազմակերպության անվանումը)

Հսկողության մակարդակը՝

☐ Միանձնյա

☐ Այլ անձի (անձանց) հետ համատեղ

_____________________________

(մասնակցության չափը (%))

 

 

4. Իրական սեփականատեր չունենալու մասին հայտարարություն

☐ Կազմակերպությունը չունի իրական սեփականատեր

5. Արժեթղթերի ցուցակում

☐ 5.1. Կազմակերպությունը «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի համաձայն հաշվետու թողարկող է, և (կամ) Կազմակերպության բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում (բորսաներում)

 1) _____________________________

(ֆոնդային բորսայի անվանումը)

_____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

 

 

2) _____________________________

(ֆոնդային բորսայի անվանումը)

_____________________________

(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

☐ 5.2. Կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում (բորսաներում)

☐ 5.3. Կազմակերպության դուստր կամ կախյալ ընկերության (ընկերությունների) բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում (բորսաներում)

1) _____________________________
(ֆոնդային բորսայի անվանումը)

_____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

2) _____________________________
(ֆոնդային բորսայի անվանումը)

_____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

3) _____________________________
(ֆոնդային բորսայի անվանումը)

_____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

4) _____________________________

_____________________________

 

Բաժին Բ Իրական սեփականատեր [N ____]

 

1. Անձի ինքնությունը հավաստող տվյալներ

 _____________________________
 (անունը)

 _____________________________
(ազգանունը)

 

 

_____________________________
(անունը լատինատառ)

_____________________________
(ազգանունը լատինատառ)

 

 

_____________________________
(քաղաքացիությունը)

_____________________________
(ծննդյան օրը, ամիսը, տարին)

2. Անձը հաստատող փաստաթուղթ

 _____________________________
(անձը հաստատող փաստաթղթի տեսակը)

 _____________________________
(անձը հաստատող փաստաթղթի համարը)

   

 _____________________________
(անձը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, ամիսը, տարին)

_________________
(անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող մարմինը)

__________________
(ՀԾՀ (առկայության դեպքում)) 

 

3. Հաշվառման հասցե

 _____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

 __________________
(փոստային կոդը, քաղաքը)

 

 

 ___________________________
(վարչատարածքային միավորը)

 __________________
(պետությունը)

4. Բնակության վայրի հասցե

 _____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

__________________
(քաղաքը)

 

 

 ______________________________
 (վարչատարածքային միավորը)

 __________________
(պետությունը)

5. Քաղաքական ազդեցություն ունեցող անձի կարգավիճակ

☐ Իրական սեփականատերը քաղաքական ազդեցություն ունեցող անձ է

6. Աշխատանքի վայր

 _____________________________
 (գործատուի անվանումը)

 _____________________________
 (պաշտոնը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում))

 

 

_____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

__________________
(քաղաքը)

 

 

 ____________________________
(վարչատարածքային միավորը)

 __________________
(պետությունը)

7. Աշխատանքի վայր (համատեղությամբ)

 _____________________________
 (գործատուի անվանումը)

 _____________________________
 (պաշտոնը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում))

 

 

_____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

__________________
(քաղաքը)

 

 

 _____________________________
(վարչատարածքային միավորը)

 __________________
(պետությունը)

8. Կապի միջոցներ

 _____________________________
(էլ․ փոստի հասցեն)

 ________ _____________________
(հեռախոսահամարը)

9. Իրական սեփականատեր հանդիսանալու հիմք

9.1. Առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում է կամ տիրապետում է Կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոս (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից) մասնակցության

 _____________________________
(բաժնետոմսերի քանակը)

_____________________________
(մասնակցության տոկոսը)

_____________________________
(ձեռք բերելու օրը, ամիսը, տարին)

☐ Կազմակերպության կանոնադրական կապիտալում իրական սեփականատերը տիրապետում է կամ վերահսկում է մասնակցության փոխկապակցված անձի հետ համատեղ

Իրական սեփականատերը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ունի՝

☐ Ուղղակի մասնակցություն

☐ Անուղղակի մասնակցություն

☐ Ուղղակի և անուղղակի մասնակցություն

9.2. Առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում է կամ տիրապետում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոս (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից) մասնակցության

☐ Կազմակերպության մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում իրական սեփականատերը տիրապետում է կամ վերահսկում է մասնակցության փոխկապակցված անձի հետ համատեղ  

9.3. Վերահսկում է Կազմակերպությունը կանոնադրական կապիտալում մասնակցության ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով

 _____________________________
(արժեթղթերի քանակը)

_____________________________
(արժեթղթերի տոկոսը)

_____________________________
(ձեռք բերելու օրը, ամիսը, տարին)

☐ 9.4. Ստանում է Կազմակերպության տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից)

☐ 9.5. Իրավասու է նշանակելու կամ ազատելու Կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց

☐ 9.6. Կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու Կազմակերպության կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ Կազմակերպության գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու Կազմակերպության որոշումներն այլ միջոցներով, մասնավորապես՝

☐ Հավատարմագրային կառավարման պայմանագիր

☐ Համատեղ գործունեության պայմանագիր

☐ Օպցիոնի պայմանագիր

☐ Բաժնետոմսերի (բաժնեմասի) փոխարկվող պարտքի տրամադրման պայմանագիր

☐ Այլ միջոցներ (նկարագրել)՝ __________________________________________

☐ 9.7. Հանդիսանում է Կազմակերպության կառավարման միանձնյա կամ կոլեգիալ մարմինների անդամ, եթե Կազմակերպությունն Ընդերքի մասին օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձ է, մասնավորապես՝

☐ Բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի անդամ

☐ Խորհրդի անդամ

☐ Գործադիր մարմնի ղեկավար

10. Փոխկապակցվածություն

10.1. Սույն բաժնի 9.1.-ին կետի իմաստով Կազմակերպության կանոնադրական կապիտալում իրական սեփականատերն ունի մասնակցություն՝

☐ Փոխկապակցված ֆիզիկական անձի (անձանց) հետ համատեղ

☐ Փոխկապակցված իրավաբանական անձի (անձանց) հետ համատեղ

☐ Փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համատեղ

10.2. Սույն բաժնի 9.2.-րդ կետի իմաստով Կազմակերպության մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում իրական սեփականատերն ունի մասնակցություն՝

☐ Փոխկապակցված ֆիզիկական անձի (անձանց) հետ համատեղ

☐ Փոխկապակցված իրավաբանական անձի (անձանց) հետ համատեղ

☐ Փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համատեղ

 

Բաժին Գ Ցուցակված բաժնետոմսերով միջանկյալ իրավաբանական անձ [N _____]

 

1. Ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի տվյալներ

 _____________________________
(անվանումը)

 _____________________________
(անվանումը լատինատառ (առկայության դեպքում))

 

 

 _____________________________
(գրանցման համարը)

 _____________________________
(ՀՎՀՀ (առկայության դեպքում))

2. Գտնվելու վայր

 _____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

 __________________
(փոստային կոդը, քաղաքը)

 

 

 _____________________________
(վարչատարածքային միավորը)

 __________________
(պետությունը)

3. Ցուցակման տվյալներ

 1) _____________________________
(ֆոնդային բորսայի անվանումը)

 _____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

 

 

 2) _____________________________
(ֆոնդային բորսայի անվանումը)

 _____________________________
(հղումը բորսայում առկա փաստաթղթերին)

4. Մասնակցության տեսակ

Ցուցակված արժեթղթերով միջանկյալ իրավաբանական անձը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ունի՝

☐ Ուղղակի մասնակցություն

☐ Անուղղակի մասնակցություն

☐ Ուղղակի և անուղղակի մասնակցություն

5. Գործադիր մարմնի ղեկավար

 _____________________________
(գործադիր մարմնի ղեկավարի անունը)

 _____________________________
 (գործադիր մարմնի ղեկավարի ազգանունը)

 

Բաժին Դ Անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձ

 

1. Շղթայի տեսակ

Իրավաբանական անձը գործում է՝

☐ N ___ իրական սեփականատիրոջ համար, ով այս բաժնում նկարագրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի՝

☐ Ուղղակի մասնակցություն

☐ Անուղղակի մասնակցություն

☐ Ուղղակի և անուղղակի մասնակցություն

☐ N ___ ցուցակված արժեթղթերով իրավաբանական անձի համար, որն այս բաժնում նկարագրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի՝

☐ Ուղղակի մասնակցություն

☐ Անուղղակի մասնակցություն

☐ Ուղղակի և անուղղակի մասնակցություն

2. Միջանկյալ իրավաբանական անձի տվյալներ

 _____________________________
(անվանումը)

 _____________________________
(անվանումը լատինատառ (առկայության դեպքում))

 

 

 _____________________________
(գրանցման համարը)

 _____________________________
(ՀՎՀՀ (առկայության դեպքում))

3. Գտնվելու վայր

 _____________________________
(փողոցի անվանումը, համարը, տունը)

 __________________
(փոստային կոդը, քաղաքը)

 

 

____________________________
(վարչատարածքային միավորը)

__________________
(պետությունը)

 

4. Գործադիր մարմնի ղեկավար

 _____________________________
(գործադիր մարմնի ղեկավարի անունը)

 _____________________________
(գործադիր մարմնի ղեկավարի ազգանունը)

5. Մասնակցություն Կազմակերպությունում

5.1. Միջանկյալ իրավաբանական անձը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ունի՝

☐ Ուղղակի մասնակցություն

☐ Անուղղակի մասնակցություն

☐ Ուղղակի և անուղղակի մասնակցություն

5.2. Կազմակերպության կանոնադրական կապիտալում նշված անուղղակի մասնակցությունն իրականացվում է հետևյալ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցության միջոցով՝

1) _________________________________________________________________

2) _________________________________________________________________

3) _________________________________________________________________

4) _________________________________________________________________

5) _________________________________________________________________

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2020 թվականի փետրվարի 5-ի

 N 36-Ն հրամանի

 

ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Բաժին 1. Հայտարարագրի կառուցվածքը

 

1. Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը ներառում է հայտարարագիրը ներկայացնող անձի հայտարարությունը, որը ստորագրվում է վերջինիս կողմից, և իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները, որոնք լրացվում են «Ա» բաժնից «Դ» բաժիններում՝ ըստ ստորև ներկայացված կանոնների։

2. «Ա» բաժնում լրացվում են հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձի (այսուհետ՝ Կազմակերպություն) տվյալները։ Այս բաժինը յուրաքանչյուր Կազմակերպության համար լրացվում է մեկ անգամ։

3. «Բ» բաժնում լրացվում են իրական սեփականատեր ֆիզիկական անձի մասին տվյալներ։ Այս բաժինը լրացվում է յուրաքանչյուր իրական սեփականատիրոջ համար առանձին՝ Կազմակերպության իրական սեփականատերերի քանակով։ Կազմակերպության յուրաքանչյուր իրական սեփականատիրոջը տրվում է հերթական համար (թիվ 1, 2, 3 և այլն)։

4. «Գ» բաժինը լրացվում է յուրաքանչյուր իրավաբանական անձի համար, որի բաժնետոմսերը «Ա» բաժնի 5.2-րդ կետի իմաստով ցուցակված են ֆոնդային բորսայում։ Այս բաժինը լրացվում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող ցուցակված բաժնետոմսերով բոլոր իրավաբանական անձանց քանակով։ Ցուցակված բաժնետոմսերով յուրաքանչյուր իրավաբանական անձին տրվում է հերթական համար (թիվ 1, 2, 3 և այլն)։

5. «Դ» բաժինը ենթակա է լրացման յուրաքանչյուր իրական սեփականատիրոջ համար, ով հանդիսանում է Կազմակերպության իրական սեփականատեր «Բ» բաժնի 9.1-ին կետի (միայն անուղղակի մասնակցության դեպքում) և 9.2-րդ կետի իմաստով, ինչպես նաև յուրաքանչյուր ցուցակված բաժնետոմսերով միջանկյալ իրավաբանական անձի համար, ում անուղղակի մասնակցության մասին կատարվել է նշում «Գ» բաժնի 4-րդ ենթաբաժնում։ «Դ» բաժինը լրացվում է «իրական սեփականատեր – Կազմակերպություն» և «ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձ – Կազմակերպություն» շղթայում գործող բոլոր միջանկյալ իրավաբանական անձանց քանակով։

 

Բաժին 2. «Կազմակերպություն» բաժնի լրացման կանոններ

 

1. «Կազմակերպության տվյալներ» ենթաբաժնում լրացվում են Կազմակերպության անվանումը և գրանցման տվյալները, այդ թվում՝ Կազմակերպության անվանումը լատինատառ, եթե Կազմակերպության լատինատառ անվանումը հաստատված է Կազմակերպության կանոնադրությամբ։

2. «Գտնվելու վայր» ենթաբաժնում լրացվում է Կազմակերպության գտնվելու վայրը, որով իրականացված է Կազմակերպության պետական գրանցումը։

3. «Հատուկ մասնակցություն» ենթաբաժնում լրացվում են Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող հատուկ անձանց վերաբերյալ տվյալները։ Աղյուսակում ենթակա են լրացման Կազմակերպության կանոնադրական կապիտալում ցանկացած ուղղակի կամ անուղղակի մասնակցության վերաբերյալ տվյալներ՝ անկախ այդպիսի մասնակցության չափից։ Հսկողության մակարդակը վերաբերում է Կազմակերպության գործողությունները կանխորոշելու մեխանիզմներին։ Հսկողության մակարդակը նշվում է որպես «միանձնյա» կամ «այլ անձի (անձանց) հետ համատեղ» և կարող է չհամապատասխանել մասնակցության չափի մասին նշմանը, եթե այլ գործիքների կամ համաձայնությունների հիման վրա Կազմակերպության նկատմամբ հսկողության մակարդակը տարբերվում է մասնակցության մակարդակից։

4. «Իրական սեփականատեր չունենալու մասին հայտարարություն» ենթաբաժնում Կազմակերպությունը կատարում է նշում, եթե ուսումնասիրությունների արդյունքում չեն հայտնաբերվել ֆիզիկական անձինք, որոնք օրենքի բնորոշմամբ համարվում են տվյալ Կազմակերպության իրական սեփականատեր, ինչպես նաև Կազմակերպության կանոնադրական կապիտալում 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք, որոնց բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում։ Իրական սեփականատերեր չունենալու մասին նշում չի կատարվում, եթե Կազմակերպությունն Ընդերքի մասին օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձ է, քանի որ նշված դեպքում որպես իրական սեփականատեր ենթակա են բացահայտման նաև «Բ» բաժնի 9.7-րդ կետում նշված անձինք։

5. «Արժեթղթերի ցուցակում» ենթաբաժնում կատարվում է նշում Կազմակերպության, վերջինիս կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձանց կամ դուստր/կախյալ կազմակերպությունների արժեթղթերի ցուցակման մասին։

5.1. «Ա» բաժնի 5-րդ ենթաբաժնի 5.1-ին կետում նշում կատարած Կազմակերպությունը լրացնում է արժեթղթերի ցուցակման վերաբերյալ նույն կետով պահանջվող տվյալները և ազատվում է «Բ», «Գ» և «Դ» բաժինների լրացման պարտականությունից։

5.2. «Ա» բաժնի 5-րդ ենթաբաժնի 5.2-րդ կետում նշում կատարած Կազմակերպությունը դրա կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող յուրաքանչյուր իրավաբանական անձի համար, որի բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում, լրացնում է «Գ» բաժինը և, անհրաժեշտության դեպքում, «Դ» բաժինը։

5.3. «Ա» բաժնի 5-րդ ենթաբաժնի 5.3-րդ կետում նշում կատարած Կազմակերպությունը լրացնում է բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ նույն կետով պահանջվող տվյալները։ Տվյալները լրացվում են ցուցակված բաժնետոմսերով բոլոր դուստր և կախյալ ընկերությունների համար՝ անհրաժեշտության դեպքում, ավելացնելով հավելյալ տողեր։

 

Բաժին 3. «Իրական սեփականատեր» բաժնի լրացման կանոններ

 

1. «Անձի ինքնությունը հավաստող տվյալներ» ենթաբաժնում լրացվում են իրական սեփականատիրոջ տվյալներն այնպես, ինչպես դրանք լրացված են վերջինիս անձը հաստատող փաստաթղթում։ Եթե անձի անունը և ազգանունը լատինատառ առկա չեն վերջինիս անձը հաստատող փաստաթղթում, ապա հայտարարագրում լրացվում է դրանց տառադարձությունը։

2. «Անձը հաստատող փաստաթուղթ» ենթաբաժնում լրացվում են իրական սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները։

3. «Հաշվառման հասցե» ենթաբաժնում լրացվում է իրական սեփականատիրոջ հաշվառման վայրի հասցեն։

4. «Բնակության վայրի հասցե» ենթաբաժինը լրացվում է, եթե իրական սեփականատիրոջ բնակության հասցեն տարբերվում է վերջինիս հաշվառման հասցեից։

5. «Քաղաքական ազդեցություն ունեցող անձի կարգավիճակը» ենթաբաժնում կատարվում է նշում, եթե իրական սեփականատերն օրենքի իմաստով հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ։ Քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքը Կազմակերպությունը գնահատում է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելու օրվան նախորդող առավելագույնը 40 օր առաջվա դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելի տվյալների հիման վրա։

6. «Աշխատանքի վայր» ենթաբաժնում լրացվում են իրական սեփականատիրոջ աշխատանքի վայրի տվյալները։ «Պաշտոնը» դաշտը լրացվում է միայն քաղաքական ազդեցություն ունեցող անձանց համար։

7. «Աշխատանքի վայր (համատեղությամբ)» ենթաբաժինը լրացվում է, եթե իրական սեփականատերը կատարում է համատեղությամբ աշխատանք։ «Պաշտոնը» դաշտը լրացվում է միայն քաղաքական ազդեցություն ունեցող անձանց համար։

8. «Կապի միջոցներ» ենթաբաժնում լրացվում են այն կապի միջոցները, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում կապ հաստատել իրական սեփականատիրոջ հետ։

9. «Իրական սեփականատեր հանդիսանալու հիմք» ենթաբաժնում կատարվում է նշում, թե որ հիմք(եր)ով է անձը հանդիսանում Կազմակերպության իրական սեփականատեր և ներառվում են այդ հիմքերի առնչությամբ պահանջվող տեղեկությունները։ Մեկից ավելի հիմքերով իրական սեփականատեր հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում։

9.1. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.1-ին կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ունի առնվազն 10 տոկոս մասնակցություն, ինչը կարող է լինել Կազմակերպության բաժնեմասը կամ բաժնետոմսերը սեփականության իրավունքով տիրապետելու ուժով (ուղղակի մասնակցություն) կամ Կազմակերպության բաժնեմասին կամ բաժնետոմսերին տիրապետող այլ իրավաբանական անձի բաժնեմասը կամ բաժնետոմսերը սեփականության իրավունքով տիրապետելու ուժով (անուղղակի մասնակցություն)։ Անուղղակի մասնակցությունը կարող է իրականացվել՝ անկախ ֆիզիկական անձի և Կազմակերպության բաժնեմասը կամ բաժնետոմսերը տիրապետող իրավաբանական անձի շղթայում առկա միջանկյալ իրավաբանական անձանց քանակից։ Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է Կազմակերպության իրական սեփականատեր՝ անկախ մասնակցության չափից։ Այս կետում նշում կատարելու դեպքում, «Բաժնետոմսերի քանակը» դաշտը լրացվում է, եթե Կազմակերպությունը հանդիսանում է բաժնետիրական ընկերություն։ «Բաժնետոմսերի քանակը» դաշտում նշվում է միայն իրական սեփականատիրոջը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցությամբ պատկանող բաժնետոմսերի քանակը։ «Մասնակցության տոկոսը» դաշտում նշվում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության չափը տոկոսային արտահայտմամբ։ Մասնակցության չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով իրական սեփականատիրոջ ուղղակի և անուղղակի մասնակցության արդյունքում Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության բոլոր տոկոսների հանրագումարը։ Անուղղակի մասնակցության դեպքում, Կազմակերպության կանոնադրական կապիտալում իրական սեփականատիրոջ մասնակցությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր նախորդ միջանկյալ կազմակերպության մասնակցության չափը, այն է՝ Կազմակերպության մասնակից իրավաբանական անձի մասնակցության տոկոսը բազմապատկելով Կազմակերպության մասնակից իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համապատասխան մասնակցի մասնակցության տոկոսով և այդպես շարունակ։ Նշված մասնակցության չափի ուղղակի, անուղղակի կամ միաժամանակ ուղղակի և անուղղակի լինելու մասին կատարվում է նշում։ Անուղղակի մասնակցության մասին նշում կատարելու դեպքում համապատասխան իրական սեփականատիրոջ համար ենթակա է լրացման «Դ» բաժինը՝ Կազմակերպության և իրական սեփականատիրոջ շղթայում գործող միջանկյալ կազմակերպությունների քանակով։ «Ձեռք բերելու օրը, ամիսը, տարին» դաշտում նշվում է Կազմակերպության բաժնետոմսերի կամ բաժնեմասի այն վերջին ձեռքբերման ամսաթիվը, որի ուժով անձը դարձել է Կազմակերպության իրական սեփականատեր, իսկ եթե անձը դարձել է իրական սեփականատեր այլ հիմքերով՝ օրենքի իմաստով իրական սեփականատեր դառնալու ամսաթիվը։ Այս կետի շրջանակներում կատարվում է նշում՝ իրական սեփականատիրոջ՝ օրենքի իմաստով փոխկապակցված անձ հանդիսանալու մասին, եթե Կազմակերպության կանոնադրական կապիտալում իր մասնակցությունից անկախ մասնակցություն ունեն նաև իր հետ փոխկապակցված իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։ Այսպիսի փոխկապակցվածության մասին նշում կատարելու դեպքում, ենթակա է լրացման նաև հայտարարագրի «Բ» բաժնի 10.1-ին կետը։

9.2. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.2-րդ կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձն ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ տիրապետում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող մասնակից կամ բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցության։ Կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող մասնակից կամ բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է Կազմակերպության իրական սեփականատեր՝ անկախ մասնակցության չափից։ Այս կետում նշում կատարելու դեպքում, համապատասխան իրական սեփականատիրոջ համար ենթակա է լրացման «Դ» բաժինը՝ Կազմակերպության և իրական սեփականատիրոջ շղթայում գործող միջանկյալ կազմակերպությունների քանակով։ Այս կետի շրջանակներում կատարվում է նշում իրական սեփականատիրոջ՝ օրենքի իմաստով փոխկապակցված անձ հանդիսանալու մասին, եթե Կազմակերպության մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում իր մասնակցությունից անկախ մասնակցություն ունեն նաև իր հետ փոխկապակցված իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։ Այսպիսի փոխկապակցվածության մասին նշում կատարելու դեպքում, ենթակա է լրացման նաև հայտարարագրի «Բ» բաժնի 10.2-րդ կետը։

9.3. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.3-րդ կետում կատարվում է նշում, եթե իրական սեփականատերը, «Բ» բաժնի 9.1-ին կամ 9.2-րդ կետերի իմաստով չի հանդիսանում Կազմակերպության իրական սեփականատեր, սակայն վերահսկում է Կազմակերպությանը (կանխորոշում է Կազմակերպության որոշումները) դրա կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով։

9.4. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.4-րդ կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձը տվյալ հարկային տարվա ընթացքում ստացել է այդ տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում Կազմակերպության ստացած հասույթի 15 տոկոսին հավասար կամ այն գերազանցող չափին համարժեք միջոցներ։ Կազմակերպությունից միջոցներ ստացած քաղաքական ազդեցություն ունեցող անձը հանդիսանում է Կազմակերպության իրական սեփականատեր՝ անկախ ստացված միջոցների չափից։ Ֆիզիկական անձի կողմից ստացված միջոցների մեջ չեն հաշվարկվում որպես աշխատավարձ կամ ծառայությունների մատուցման դիմաց հատուցում ստացված միջոցները։ Ֆիզիկական անձն այս կետում նշված հիմքով շարունակում է համարվել Կազմակերպության իրական սեփականատեր մինչև այնպիսի տարվա փետրվարի 20-ը, որին նախորդող հարկային տարվա ամբողջ ընթացքում անձը չի ստացել այս կետով նկարագրված սահմանաչափը գերազանցող միջոցներ։

9.5. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.5-րդ կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձն ունի իրավասություն միանձնյա նշանակելու կամ ազատելու Կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց։ Իրավասությունը համարվում է միանձնյա իրացվելի, եթե համապատասխան անձանց նշանակելու կամ ազատելու անձի կամքը փաստացի բավարար է Կազմակերպության անունից նշանակման կամ ազատման որոշում կայացնելու համար։

9.6. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.6-րդ կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձը նախորդող կետերում չնկարագրված այլ ձևերով հնարավորություն ունի ազդելու Կազմակերպության կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ Կազմակերպության գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու Կազմակերպության որոշումները։ Այդպիսի հնարավորության հիմքում ընկած իրավական գործիքների մասին, եթե այդպիսիք կան, կատարվում է նշում։

9.7. «Բ» բաժնի 9-րդ ենթաբաժնի 9.7-րդ կետում կատարվում է նշում միայն այնպիսի Կազմակերպության համար, որը հանդիսանում է Ընդերքի մասին օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձ։

10. «Փոխկապակցվածություն» ենթաբաժինը ենթակա է լրացման, եթե «Բ» բաժնի 9.1-ին կամ 9.2-րդ կետերում կատարվել է նշում այն մասին, որ իրական սեփականատիրոջ հետ միասին Կազմակերպության կամ վերջինիս մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի նաև այդպիսի ֆիզիկական անձի հետ օրենքի իմաստով փոխկապակցված այլ անձ։

 

Բաժին 4. «Ցուցակված բաժնետոմսերով միջանկյալ իրավաբանական անձ» բաժնի լրացման կանոններ

 

1. «Ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի տվյալներ» ենթաբաժնում լրացվում են իրավաբանական անձի անվանումը և գրանցման տվյալները, այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը լատինատառ, եթե իրավաբանական անձի լատինատառ անվանումը հաստատված է կազմակերպության կանոնադրությամբ։

2. «Գտնվելու վայր» ենթաբաժնում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը։

3. «Ցուցակման տվյալներ» ենթաբաժնում լրացվում են ցուցակված բաժնետոմսերի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ ֆոնդային բորսայի անվանումը և հղումը բորսայում առկա փաստաթղթերին։ Տվյալները լրացվում են բոլոր բորսաների համար, որոնցում ցուցակված են իրավաբանական անձի բաժնետոմսերը։

4. «Մասնակցության տեսակ» ենթաբաժնում կատարվում է նշում Կազմակերպության կանոնադրական կապիտալում ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի մասնակցության տեսակի մասին։ Անուղղակի մասնակցության առկայության մասին նշում կատարելու դեպքում, Կազմակերպությունը լրացնում է նաև ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի և Կազմակերպության շղթայում գործող բոլոր միջանկյալ իրավաբանական անձանց տվյալները «Դ» բաժնում՝ շղթայում գործող բոլոր միջանկյալ անձանց քանակով։

5. «Գործադիր մարմնի ղեկավար» ենթաբաժնում լրացվում են ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը։

 

Բաժին 5. «Անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձ» բաժնի լրացման կանոններ

 

1. «Շղթայի տեսակ» ենթաբաժնում կատարվում է նշում, թե որ իրական սեփականատիրոջ և (կամ) ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի համար է գործում միջանկյալ իրավաբանական անձը՝ նշելով իրական սեփականատիրոջը և (կամ) ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձին տրված համապատասխան համարը։ Այս մասում նաև կատարվում է նշում, թե իրական սեփականատերը և (կամ) ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձը, ինչ կարգով է մասնակցում միջանկյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում։

2. «Միջանկյալ իրավաբանական անձի տվյալներ» ենթաբաժնում լրացվում են իրավաբանական անձի անվանումը և գրանցման տվյալները, այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը լատինատառ, եթե իրավաբանական անձի լատինատառ անվանումը հաստատված է կազմակերպության կանոնադրությամբ։

3. «Գտնվելու վայր» ենթաբաժնում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը։

4. «Գործադիր մարմնի ղեկավար» ենթաբաժնում լրացվում են համապատասխան իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը։

5. «Մասնակցություն Կազմակերպությունում» ենթաբաժնում լրացվում են տվյալներ Կազմակերպության կանոնադրական կապիտալում միջանկյալ իրավաբանական անձի մասնակցության մասին։

5.1. «Դ» բաժնի 5-րդ ենթաբաժնի 5.1-ին կետում կատարվում է նշում, թե ինչպես է միջանկյալ իրավաբանական անձը մասնակցում Կազմակերպության կանոնադրական կապիտալում՝ ուղղակի մասնակցությամբ, անուղղակի մասնակցությամբ կամ միաժամանակ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ։

5.2. «Դ» բաժնի 5-րդ ենթաբաժնի 5.2-րդ կետում լրացվում են այն իրավաբանական անձանց անվանումները, որոնց կանոնադրական կապիտալում միջանկյալ իրավաբանական անձն ունի ուղղակի մասնակցություն և որոնց միջոցով այն ունի մասնակցություն Կազմակերպության կանոնադրական կապիտալում։

 

Բաժին 6. Հայտարարագրի ներկայացումը

 

1. Հայտարարագիրը ներկայացվում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ էլեկտրոնային համակարգում հայտարարագրի լրացման միջոցով։ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում հայտարարագիրն առցանց ներկայացնելու անհնարինության դեպքում հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացվում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր:

2. Հայտարարագիրը ներկայացվում է՝ Կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնող անձի կողմից ստորագրված հայտարարությանը կցելով լրացված բոլոր բաժինները։ Հայտարարության մեջ նշվում են ներկայացնող անձի անունը և ազգանունը, վերջինիս կարգավիճակը Կազմակերպության հետ հարաբերություններում, առդիր էջերի քանակը, ներկայացման օրը, ամիսը և տարին։

3. Հայտարարագրի հետ միասին կամ դրա ներկայացումից առավելագույնը 1 ամսվա ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրված (այդ թվում՝ օտարերկրյա) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ հայերենով կամ վավերացված և հայերեն թարգմանված։