Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.10/5(673) Հոդ.21
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.02.2020
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

3 փետրվարի 2020 թ.

ք. Երևան

N 36-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սահմանել սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

 

1)

 

կարմրախայտ

  2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,
         

2)

  ծիածանափայլ ֆորել  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց
սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ,

 

 

 

   

3)

 

կովկասյան թեփուղ

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

         

4)

  սպիտակ ամուր  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

         

5)

 

սև ամուր

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

         

6)

 

կուրի կողակ

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի,

         

7)

  կուրի բեղաձուկ  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

         

8)

  ճանար  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի,

         

9)

  արևելյան տառեխիկ  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի,

         

10)

  ծածան  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի
յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի,

         

11)

 

սպիտակ հաստաճակատ

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

         

12)

  խայտաբղետ հաստաճակատ  

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

         

13)

 

արծաթափայլ
կարաս

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի,

         

14)

 

բրամ

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

         

15)

 

լոքո

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝
մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի,

         

16)

 

խեցգետին

 

2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝
ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի 1-ին կետի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի 1-ին կետի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։

4. Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար

Է. Գրիգորյան