Basic information
Number
N 1512-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.12.2008-10.12.2013)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.12.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2008
Effective date
24.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1512-Ա

 

ԱՇՈՏ ԿՆՅԱԶՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Աշոտ Արմենի Կնյազյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ), գյուղ Ջրառատ, 2007 թվականին ընդունվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի պետական բժշկական ակադեմիայի բուժական ֆակուլտետ, որն Ուկրաինայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
05.12.2013, N 1342-Ա 10.12.2013, N 1512-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation