Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.04.15/13(681) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մարտի 2020 թ.

ք. Երևան

  N 327-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԼԱՆԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերսկսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի փետրվարի 14-ի թիվ 229-Ա հրամանով կասեցված «ՎԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» ծանուցման ենթակա գործունեության իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հարուցված վարչական վարույթը:

2. Դադարեցնել «ՎԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում արտահանում, փոխադրում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` հաշվառման համարը ԹՔ-005 առ 27.08.2015թ., իրավաբանական անձի գտնվելու վայրը` ՀՀ, Արագածոտնի մարզ, Մելիքգյուղ, տ. 1:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Տ. Խաչատրյան