Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.15/22(690) Հոդ.136
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.06.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հունիսի 2020 թ.

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Հեռավար կրթության կազմակերպումն իրականացնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է ՀՈՒԿ-ի աջակցությամբ մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից կամ ՀՈՒԿ-ի կողմից»:

 

Նախարար

Ա. Հարությունյան