Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.64
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 101-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 42-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները՝ համաձայն N 1 հավելվածի,

2) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

 

Ռ. Բադասյան

 

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 101-Ն հրամանի

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գրանցամատյան

...թ. դրությամբ

թիվ ... սնանկության գործով

պարտապան ...-ի պարտատերերի պահանջների

 

Սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է` ...թ., հայտարարության հղումը՝ ...

Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետի վերջին օրը՝ ...թ.

Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է` ...թ., հայտարարության հղումը՝ ...

Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվել է դատարանի ...թ. որոշմամբ, որը օրենքով սահմանված ժամկետում չի առարկվել/առարկվել է (դատական ակտի վերանայման ընթացքը՝ վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում. նշել բոլոր մանրամասները)

Դատարանի կողմից պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է ...թ., որը կայացել է/չի կայացել (չկայանալու դեպքում՝ պատճառը), պարտատերերի առաջին ժողովի օր է նշանակվել ...թ., այդ օրը ժողովը կայացել է/չի կայացել (չկայանալու դեպքում՝ պատճառը)։

Պարտատերերի կայացած առաջին ժողովի օրը՝ ...թ.

N

Պարտա-տեր (պահան-ջատեր)

Գրառ-ման ամսա-թիվ

Ար-ժույթ

Պա-հանջի հիմք

Ներկայացված պահանջ

Ձայնը 1-ին ժողովում /%/

Պահանջի բավարարում

Այլ նշում-ներ

ներկա-յացված

հաստա-տված

հերթը

բավա-րարում

մնացորդ

հերթը

1

                       

2

                       

Այլ տեղեկություններ

Սնանկության գործով կառավարիչ`

 

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 101-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ) «Սնանկության մասին» օրենքին համապատասխան յուրաքանչյուր սնանկության գործով վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան), որտեղ հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը:

2. Պարտապանի սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրը համարվում է գրանցամատյանի բացման և վարման սկզբնական օրը:

3. Կառավարիչը գրանցամատյանը վարում է նաև էլեկտրոնային եղանակով, որը համարվում է կառավարչի կողմից վարվող էլեկտրոնային գործի մասը: Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և ստորագրվում են կառավարչի կողմից:

4. Պահանջը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, ինչպես նաև պարտատերերի պահանջների առնչությամբ համապատասխան դատական ակտի ընդունման կամ ցանկացած այլ փոփոխություն կատարվելու դեպքում՝ դրանց մասին հայտնի դառնալուց ոչ ուշ, քան հաջորդ օրը, կառավարիչը գրանցամատյանում կատարում է գրառում կամ փոփոխություն՝ նշելով գրառման կամ փոփոխության կատարման հիմքը և ամսաթիվը:

5. Այն դեպքում, երբ պահանջների հաստատման վերաբերյալ դատարանի որոշումը չի բողոքարկվում, այդ մասին գրանցամատյանում կատարվում է գրառում՝ «Չի բողոքարկվել» նշման ձևով, իսկ բողոքարկման դեպքում կառավարիչը գրառումներ է կատարում բողոքարկման բոլոր փուլերի և դրանց արդյունքների վերաբերյալ։

6. Պարտատերերի առաջին ժողովը կայանալու դեպքում գրանցամատյանի «Այլ տեղեկություններ» տողում կատարվում է այդ մասին գրառում՝ նշելով ժողովի անցկացման ժամանակը և վայրը, ժողովին ներկայացած պարտատերերի տվյալները (անվանումը կամ անունը), նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքը՝ տոկոսային արտահայտությամբ, իսկ ժողովի չկայանալու դեպքում կատարվում է գրառում դրա չկայանալու պատճառների և հրավիրված հաջորդ ժողովի ժամանակի և վայրի մասին։

7. Գրանցամատյանում գրառվում են նաև այն ապահովված պարտատերերի (ներառյալ՝ այն անձանց, որոնց նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու) պահանջները, որոնց վերաբերյալ դատարանը կայացրել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում:

8. «Այլ նշումներ» սյունակում լրացվում են պահանջին առնչվող այլ գրառումներ, մասնավորապես՝ պահանջի լրիվ կամ մասնակի բողոքարկման, այն վերացնելու կամ անփոփոխ թողնելու, պահանջից լրիվ կամ մասնակի հրաժարման, պահանջի ավելացման, դադարման և ցանկացած այլ տեղեկատվության մասին, որը կառավարիչը անհրաժեշտ է համարում նշել։ Պահանջի բավարարման դեպքում նշվում է միջանկյալ բաշխման ծրագիրը կառավարչի կողմից հաստատվելու ամսաթիվը, բավարարվող գումարի չափը։

9. «Այլ նշումներ» լրացվում է նաև նշված կարգին համապատասխան լրացման ենթակա ցանկացած վավերապայմանի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը: Կատարված փոփոխությունները համարակալվում են ըստ փոփոխության կատարման ամսաթվի հերթականության:

10. Փոփոխությունների դեպքում գրանցամատյանում ավելի վաղ նշված տվյալները որևէ կերպ չեն վերացվում, փոփոխությունները լրացվում են որպես դրան նախորդող տվյալներին (տեղեկատվության) հաջորդող նոր տվյալներ (տեղեկատվություն), այնպես, որ տեսանելի լինի փոփոխությունը կամ լրացումը՝ նախորդ տվյալի (տեղեկատվության) համեմատ:

11. Արտարժույթով պահանջների բավարարման դեպքում այլ տեղեկություններից բացի նշվում է բավարարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմիցտվյալ արժույթի համար սահմանված փոխարժեքը։

12. Սույն կարգի համաձայն գրանցամատյանում լրացվող ցանկացած տեղեկատվության, այդթվում՝ կատարվող ցանկացած փոփոխության մասով նշվում է նաև դրա ստացման և (կամ) ծագման հիմքը:

13. Կառավարիչը պարտատիրոջ, պարտապանի կամ նրանց ներկայացուցչի պահանջով ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է գրանցամատյանի քաղվածքը: Գրանցամատյանի քաղվածքը պատրաստվում է բոլոր էջերը արտատպելու միջոցով։ Կառավարիչը ստորագրում է քաղվածքի յուրաքանչյուր էջը՝ նշելով քաղվածքի տրամադրման ամսաթիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2024, N 184-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան