Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
20 մայիսի 2011 թվականի N 19
4. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 20-ի նիստի N 19 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետները |
Ֆինանսական ապահովումը (աղբյուրը) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում |
Ներդնել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգ |
Կհստակեցվեն բնա-պահպանական քաղա-քականության հիմնական նպատակների իրագործման ապահովմանը նպատակաուղղված բնապահպանական խնդիրները, դրանց լուծման մեխանիզմները։ Համակարգի ներդրման արդյունքում ավելի արդյունավետ կդառնա բնապահպանական ծրագրերի ծրագրավորման համակարգը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահ-պանման ծախսեր |
2. |
«Բնապահպանական ծրագրերի մշակման/նախագծման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կաոավարության ներկայացում |
Ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան բնապահպանական ծրագրերի մշակման/նախագծման համակարգ |
Համակարգի ներդրման արդյունքում ավելի կանոնակարգված կդաոնա բնապահպանական ծրագրերի մշակման/նախագծման գործընթացը, կգործեն այդ գործընթացին մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության մեխանիզմներ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
3. |
Բնապահպանական ծրագրավորման միջազգային լավագույն փորձի հիման վրա մասնագետների շարունակական վերապատրաստում |
Միջազգային լավագույն փորձին տիրապետող բնապահպանական ծրագրավորման (ծրագրերի մշակման/նախագծման) կադրային ներուժի ստեղծում |
Բնապահպանական ծրագրերի մշակման/նախագծման միջազգային լավագույն փորձին տիրապետող մասնագետների շարունակական վերապատրաստում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2011 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր Միջազգային ֆինանսավորում |
4. |
«Բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման (մոնիտորինգի) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Ներդնել բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման (մոնիտորինգի), համակարգ |
Կներդրվի բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման համակարգ, որի արդյունքում կբարձրանա բնապահպանական ծրագրերի իրագործման արդյունավետությունը, հետծրագրային վերահսկման արդյունքում կբարելավվեն որակական ցուցանիշները |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
5. |
«Բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Ներդնել բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման համակարգ |
Բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության կուտակման համակարգը հնարավորություն կտա հավաքագրել և պահպանել բնապահպանական համապատասխան տեղեկատվությունը հետագա օգտագործման համար, այն մատչելի և հասանելի դարձնելով բոլոր սպառողների համար |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
6. |
«Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովում |
Հայաստանի և տարածաշրջանի շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը նպատակաուղղված բնապահպանական, այդ թվում՝ նաև մասնավոր հատվածի (ոչ պետական) ֆինանսական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների ավելացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
7. |
Միջազգային լավագույն փորձին, մեթոդաբանության դասակարգիչներին և ստանդարտներին համապատասխան բնապահպանական ծախսերի ամբողջական հաշվառման համակարգի ներդրում |
Տեղեկատվական աջակցության կատարելագործում՝ բնապահպանական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման նպատակով միջազգայնորեն ընդունված մեթոդների կիրառում բնապահպանական ծախսերի հաշվարկման և դասակարգման գործում, ծախսումների մասին միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվության պարբերական հավաքագրման համակարգի ներդրում |
Բնապահպանական քաղաքականության և ֆինանսատնտեսական գնահատման և վերլուծության միասնական տեղեկատվական բազայի առկայություն, որը մատչելի և հասանելի է տեղեկատվության բոլոր սպառողների համար |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
8. |
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների կիրառման համար կոնկրետ ընթացակարգերի մշակում և ներդրում |
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների իրագործում կամ կիրառում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
9. |
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների կիրառման համար կոնկրետ ընթացակարգերի մշակում և ներդրում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների իրագործում կամ կիրառում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
10. |
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փափոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
«Թափոնների մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների կիրառման համար կոնկրետ ընթացակարգերի մշակում և ներդրում |
«Թափոնների մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների իրագործում կամ կիրառում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
11. |
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում |
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների կիրառման համար կոնկրետ ընթացակարգերի մշակում և ներդրում |
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տնտեսական խթանման մեխանիզմների իրագործում կամ կիրառում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014 թ. 4-րդ եռամսյակ |
|
12. |
Շրջակա միջավայրի վիճակի բարելավման և բնապահպանական ծառայությունների ֆինանսավորման գործընթացում մասնավոր և ֆինանսական/բանկային կապիտալի մասնակցության համար աոավել նպաստավոր պայմանների, ինչպես նաև. բնապահպանական ապահովագրական մեխանիզմների զարգացման համար ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում |
Շրջակա միջավայրի վիճակի բարելավման գործընթացում մասնավոր հատվածի մասնակցության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված իրավական հենքի ձևավորում |
Հայաստանի և տարածաշրջանի շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը նպատակաուղղված բնապահպանական, այդ թվում՝ նաև մասնավոր հատվածի (ոչ պետական) ֆինանսական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների ավելացում։ Բնապահպանական ռիսկերից (աղետներից) իրավաբանական և մասնավոր անձանց սեփականության պաշտպանությանը, պատճառված վնասների վերականգնմանը կամ փոխհատուցմանն ուղղված էկոլոգիական ապահովագրության համակարգի ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
13. |
«Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում |
Բնապահպանական միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցության մեխանիզմների ընդլայնում, բնապահպանական ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծում |
Բնապահպանական միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցության մեխանիզմների, բնապահպանական ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի իրագործում կամ կիրառում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ պետական բյուջե` պահպանման ծախսեր |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2013, N 51 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|