ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հոկտեմբերի 2019 թ. |
N 3022-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ««ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002536 ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԲԺՇԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ, ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՇՃԱԲԱՆԱԿԱՆ, (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ)), ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, ԱՆԸՆԿԱԼՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ (ՌԵՖԼԵՔՍԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ, ԲԱԼՆԵՈԼՈԳԻԱԿԱՆ, ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ), ԴԻԵՏԱԲԱՆԱԿԱՆ (ԴԻԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ), ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2788-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և ««ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 16-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 18-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002536 լիցենզիայի արտահիվանդանոցային` բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ռևմատոլոգիական, ֆունկցիոնալ ախտորոշիչ, լաբորատոր-ախտորոշիչ (իմունաբանական, բջջաբանական, շճաբանական, (սերոլոգիական)), կոսմետոլոգիական, ուռուցքաբանական, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, անընկալունաբանական, վերականգնողական (ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում, բալնեոլոգիական, ցեխաբուժություն), դիետաբանական (դիետոլոգիական), մանկական ուրոլոգիական, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2788-Ա հրամանը «անընկալունաբանական» տեսակների մասով ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ««ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |