ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
ՂԵԿԱՎԱՐ
30 դեկտեմբերի 2019 թվականի |
N 389-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 320-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ու հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 5-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները հաստատելու մասին» N 320-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանում և հրամանով հաստատված N 1, N 2 հավելվածներում «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով.
2) հրամանով հաստատված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետում «համայնքը,» բառից հետո լրացնել «բնակավայրը,» բառը.
բ. 7-րդ կետում «համարակալվում են և» բառերը հանել, իսկ «համարակալված» բառը փոխարինել «տարբերվող» բառով.
գ. 8-րդ կետում ««Մակերեսի չափը»» բառերը փոխարինել ««Մակերես»» բառով, իսկ «երկարությունը (գծամետրով)» բառերից առաջ լրացնել «մակերեսը և» բառերը.
դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Գրանցման վկայականը պետք է ունենա առնվազն երկու էջ: Գրանցման վկայականի բոլոր էջերի ներքևի հատվածում նշվում է գրանցման վկայականի համարը, գաղտնաբառը, էջերի քանակը, տվյալ էջի համարը և «Փաստաթղթի իսկությունը և վավերականությունը կարող է ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով» գրառումը:»
ե. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը.
զ. 12-րդ կետում «համարակալվում են» բառերից հետո լրացնել «կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ,» բառերը.
է. 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) թվերի երրորդ խումբը` գրանցման վկայականի համարի թվերի երկրորդ խմբում գտնվող և առաջին խմբում նշված ամսաթվին կազմված վկայականի հերթական համարն է, որը յուրաքանչյուր օրվա համար սկսվում է 0001-ից:
Գրանցման վկայականների գաղտնաբառերը ձևավորվում են կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ: Գաղտնաբառը կազմվում են չկրկնվող 12 նիշից՝ բաղկացած լատինական մեծատառերից և բնական թվերից:»
ը. 12.1-ին կետում «և «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի Կ.Տ.» գրառումը և վկայականի համարը» բառերը փոխարինել «, վկայականի համարը և գաղտնաբառը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
|
Ս. Թովմասյան |
Հավելված Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2019 թ. դեկտեմբերի 30-ի N 389-Ն հրամանի |
«Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 320-Ն հրամանի |
ՁԵՎ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
1) Ձևաթղթի բոլոր էջերը երիզվում են Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն շրջանակով, որում անցնում է մանրատառ շերտ՝ «•ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կրկնվող բովանդակությամբ:
2) Ձևաթղթի 1-ին էջի վերևի ձախ և աջ հատվածներում պատկերվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության զինանշանը և Կադաստրի կոմիտեի խորհրդանիշը:
3) Ձևաթղթի էջերի ներքևի աջ հատվածում պատկերվում է Կադաստրի կոմիտեի խորհրդանիշը՝ բացառությամբ 1-ին էջի:
4) Ձևաթղթի բոլոր էջերի ներքևի աջ հատվածում՝ հետին պլանում, ձևաթղթի բարձրության մոտ 1/3 մասի չափով պատկերվում է Կադաստրի կոմիտեի խորհրդանիշի գրաֆիկական մասի վերին հատվածը:
5) Շրջանակի ներսում առկա են ըստ հերթականության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
Սույն վկայականով հաստատվում է (պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով.
1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ(ՆԵՐ)
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Կադաստրային ծածկագիրը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Մակերեսի չափը (հա)` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Նպատակային նշանակությունը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Գրանցված իրավունքի տեսակը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
1) Նպատակային նշանակությունը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
2) Բնութագրերը ըստ առանձին շինությունների`
Հ/Հ |
Կադաստրային ծածկագիր |
Տեսակ |
Մակերես |
Գրանցված իրավունքի տեսակ |
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
Զբաղեցրած պաշտոնը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)»: