Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.09.2019
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2019

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

25 սեպտեմբերի 2019 թ.
ք. Երևան

N 319-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՈՒՅՍ ՄՈՏՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի N 6 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Հույս Մոտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ Լիցենզիա),

2) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների հավաքում գործունեության տեսակի համար,

3) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար,

4) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների վնասազերծում գործունեության տեսակի համար,

5) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների փոխադրում գործունեության տեսակի համար,

6) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների օգտահանում գործունեության տեսակի համար։

 

Նախարար

Է. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան