Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

10 մարտի 2011 թվականի N 9

1. 2010 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 10-ի նիստի N 9

արձանագրային որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2010թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ

 

2010թ-ի ընթացքում մշակվել և ավարտին է հասցվել Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2010թ. սեպտեմբերի 3-ի N 1140 - Ն որոշմամբ:

 ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը /այսուհետ` Խորհուրդ/ փետրվարին կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել Խորհրդին կից աշխատանքային խմբի /այսուհետ` ԹԱԽ/ ներքո գործող իրավական հարցերով ենթախմբի կողմից լրամշակված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները: Առաջարկները ներկայացվել են Ազգային ժողով և անցել են 1-ին ընթերցումը:

ՀՀ կառավարության կողմից 2010թ-ի մարտի 11-ին ընդունվել է N 230-Ա որոշումը` ՀՀ կառավարության 2008թ-ի նոյեմբերի 20-ի N1385-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին (Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգ):

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման մեջ կատարվել է լրացում, որով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն /ԱԳՆ/, ի դեմս ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձ. Աղաջանյանի, 2010թ-ին իրականացրել է Հայաստանի Հանրապետության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խմբի աշխատանքների ղեկավարումը :

Նշյալ ժամանակահատվածում անց է կացվել աշխատանքային խմբի /ԹԱԽ/ 8 հանդիպում, ինչպես նաև 2 արտագնա եռօրյա նիստ:

ԱԳՆ համակարգմամբ` ԹԱԽ-ի կողմից քննարկվել և մշակվել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից ս.թ. սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշմամբ:

Նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հաշվետվությունը` 2009թ-ի, ինչպես նաև 2010թ-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ, որը ներկայացվել է Խորհրդի հավանությանը:

2010թ-ի փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն է տրամադրվել տեղեկատվություն հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) /այսուհետ նաև` թրաֆիքինգ/ դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ` այս ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվող տարեկան զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով: Նշյալ տարեկան զեկույցում Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում:

Փետրվարի 18-ի ԹԱԽ նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Մարդը դժբախտության մեջ» (“People in Need”) ՀԿ-ի կողմից` ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագրի շրջանակներում դպրոցներում անցկացված իրազեկվածության իրավիճակային հետազոտության արդյունքները:

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է «Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին), առնչությունները անդրազգային կազմակերպված հանցավորության հետ» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Հունիսի 15-ին կազմակերպվել են քննարկումներ` նվիրված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ԱՄԿ կողմից անցկացված «Արտագնա աշխատանքային միգրացիան Հայաստանից 2008-2009 թվականներին. աշխատանքային միգրացիայի միտումների և միգրացիոն փորձառությունների վերլուծություն» ուսումնասիրության արդյունքներին:

Վարչության պետը, որպես ԹԱԽ ղեկավար, մասնակցել է մարտի 22-23-ին Դոհայում կայացած` Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի Կատարի հիմնադրամի, Արաբական Լիգայի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ազգային կարողությունների կառուցման արաբական նախաձեռնության ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին:

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի աշխատակիցը մասնակցել է մարտի 31-ին Ստրասբուրգում կայացած մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործունեության հետ կապված ազգային պատասխանատուների հանդիպմանը:

Հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժինը մասնակցել է «Մարդը դժբախտության մեջ» (“People in Need”) ՀԿ-ի կողմից լրագրողների համար կազմակերպած «Որդեգրման և թրաֆիքինգի խնդիրները Հայաստանում» կլոր-սեղան քննարկանը:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվել է մեկօրյա կլոր-սեղան քննարկում` նվիրված 2010-2012թթ-ի ազգային ծրագրի իրականացման հարցերում գործընկեր միջազգային կազմակերպությունների ու դոնոր երկրների ծրագրային մասնակցությանն ու աջակցությանը:

Դեկտեմբերի 2-3-ը Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի աշխատակիցը, ՀՀ պատվիրակության կազմում, մասնակցել է «Հանրակրթության դերը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման գործում» խորագրով տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել էր Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Թբիլիսիում: ԱԳՆ պատվիրակը համապատասխան ելույթով հանդես է եկել համաժողովին` ներկայացնելով ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման խնդիրներն ու ձեռքբերումները:

Դեկտեմբերի 9-ին ԹԱԽ ղեկավարը մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսին:

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են 2010-2012թթ-ի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինասնավորման հարցերը:

Դեկտեմբերի 17–18-ին ԹԱԽ ղեկավարը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի կիրառում» ազգային ֆորումի աշխատանքներին, որը նպատակ ուներ վեր հանել ազգային ուղղորդման կարգի կիրառման դաշտում առկա բացերն ու խնդիրները:

ԹԱԽ ղեկավարը հաշվետու տարվա ընթացքում ելույթներով հանդես է եկել ՀՀ-ում կազմակերպված թրաֆիքինգի խնդիրներին նվիրված բազմաթիվ միջոցառումներին:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունը շարունակել է ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԶԾ, ԵԱՀԿ, ԱՄԿ, ՄՄԿ)` նրանց կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերի կատարման և հաջորդ տարի նախատեսվող ծրագրերի հստակեցման ուղղությամբ:

 2010 թվականին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը շարունակել է համագործակցել ՀՀ ոստիկանության հետ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանցագործության համար հետապնդվողների հայտնաբերման, և նրանց ու զոհերի վերադարձի հարցերում: Համապատասխան հարցումները Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին են փոխանցվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջոցով:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

2010 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս կենտրոնի» համատեղ ծրագրի շրջանակներում տարածքային կառավարման մարմինների, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային ծառայությունների, ոստիկանության մարզային բաժինների ներկայացուցիչների, խոցելի խմբերի հետ աշխատող տեղի հասարակական կազմակերպությունների և մարզային զանգվածային լրատվամիջոցների համար հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են դասընթացներ:

2. Պարբերաբար իրականացվում է հանրապետությունում թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և օգնության գործընթացի մշտադիտարկում: Հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել են մոնիտորինգային զեկույցներ` թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության, երկու ապաստարանների գործունեության և ՀՀ կառավարության 20.11.2008թ. N1385-Ա որոշմամբ հաստատված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի կիրարկման վերաբերյալ:

3. Մանկատների և հատուկ դպրոցների սոցիալական աշխատողների համար կազմակերպվել են երևույթի վտանգները լուսաբանող հատուկ դասընթացներ:

4. Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետությունում ծննդյան գրանցում չունեցող երեխաների և մանկական մահացության գրանցման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով:

Մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել նշված ոլորտում գործուն մեխանիզմների ստեղծման և ներդրման ուղղությամբ առաջարկություններ, որոնք կնպաստեն երեխաների ծնունդների չգրանցման դեպքերի կանխմանը և ծննդյան գրանցում չունեցող երեխաների ու չափահաս անձանց հայտնաբերմանը: Այն հնարավորություն կտա ծննդյան գրանցում չունեցող երեխաներին ու չափահաս անձանց ապահովելու համապատասխան փաստաթղթերով, ինչպես նաև վեր հանելու մանկական մահացության ու գրանցում չունեցող անձանց մահացության դեպքերը:

5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական սոցիալական ծրագրերի շրջանակում 2010 թվականից իրականացվում է «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագիրը: Այն իրականացվում է ԱՄՔՈՐ կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում զոհերին տրամադրվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնմանն ուղղված աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու ճանապարհով:

6. ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 10-ի թիվ 718-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինները վերանվանվել են Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների:

2010թ. հուլիսի 13-ին և 14-ին ՀՀ ԱՍՀ և ՀՀ ՏԿ նախարարների N66-Ն և N07-Ն համատեղ հրամանով հաստատվել է բաժինների վերանայված կանոնադրությունը, որի մեջ ներառվել են նաև թրաֆիքինգի խնդիրներին վերաբերող գործառույթներ:

7. Որպես կանխարգելիչ միջոցառում շարունակվել է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի իրականացումը, մասնավորապես, իրականացվել են ծրագրով նախատեսված մանկատան շրջանավարտների առողջապահական, կրթական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական խնդիրներին ուղղված բաղադրիչները: Բնակարանների տրամադրման վերանայված կարգը գտնվում է ՀՀ կառավարությունում: Հաշվի առնելով այն, որ մանկատան շրջանավարտները ունեն նույն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կարգավիճակը, նախագծով առաջարկվում է միավորել երկու ծրագրերը մեկ ծրագրով:

8. Նախարարությունը մասնակցել է ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի մշակման աշխատանքներին:

9. Մշակվում է թրաֆիքինգի թեմայով ուսուցողական մոդուլ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասաժամերի ցանկում ներառելու համար:

10. Կազմակերպվել են սեմինարներ Երևանի և Գյումրիի երախաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակազմերի համար:

11. Աշխատանքներ են տարվում թրաֆիքինգի զոհերի տեղեկատվական շտեմարանի ներդրման ուղղությամբ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 3 սեպտեմբերի 2010 թվականի N 1140 - Ն որոշման համաձայն կատարվել է լրացում ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման մեջ, այն է` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը լրացվել է շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանցով: Զոհի անձի վերաբերյալ գաղտնիությունը ապահովելու նպատակով նրանց ուղեգրումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով:

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ` թրա‎‎ֆիքինգի զոհերի բուժման կազմակերպման հարցերով:

Հասարակության իրազեկվածության բարձրացման, բացասական հասարակական վերաբերմունքի արմատավորման նպատակով կազմակերպվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կազմակերպությունների մասնագետների իրազեկմանը ուղղված սեմինարներ` «թրաֆիքինգ» երևույթի, թրաֆիքինգի զոհերի հետազոտման ու հիվանդանոցային բուժման կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի առնչությամբ: Սեմինարներին մասնակցել են առողջապահության կազմակերպիչներ, բժիշկներ, բուժքույրեր: Վերապատրաստված մասնագետները տեղերում կապահովեն հասարակության իրազեկումը:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում շարունակվել են քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար անց կացվող վերապատրաստման դասընթացները, որոնցում ներառված են նաև թրաֆիքինգին նվիրված ուսումնական դասաժամեր:

Արդարադատության նախարարության մասնագետներն ընդգրկված են եղել թրաֆիքինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանն ուղղված նախագծերի մշակման աշխատանքներում, որոնց իրավական փորձաքննությունն, ըստ գործող կարգի, նույնպես իրականացվել է նախարարությունում:

Արդարադարադատության նախարարությունում քննարկվել է նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որի առնչությամբ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք ներկայումս ընդգրված են ծրագրում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.09.2010թ. թիվ 1140-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի` 2.4.1, 2.4.2, 2.4.3 և 2.4.5 կետերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում 2010 թվականին իրականացվել է ՓՄՁ սուբյեկտ ներկայացնող անձանց աջակցության ցուցաբերումը:

Մասնավորապես ՀՀ կառավարության 21.01.2010թ. թիվ 54-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2010 թվականի 11 ամիսների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 7846 գործարարների, այդ թվում` 4177 կանանց` ծրագրային հետևյալ ուղղություններով.

 

Հ/Հ

Աջակցության ուղղությունները

Ընդհանուր աջակցության ստացածների թիվը

Այդ թվում աջակցություն ստացած կանանց թիվը

1

Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

6361

3498

2

Սկսնակ գործարարներին աջակցություն

130

42

3

Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն

28

3

4

Ուսուցողական աջակցություն

1266

620

5

Թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

49

13

6

Վարկային երաշխավորությունների տրամադրում

12

1

 

Ընդամենը

7846

4177

 

Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի հավելված 2-ի 1.3.2 կետի, կապված կենսաչափական անձնագրերի ներդրման հետ, կատարվել են հետևյալ աշխատանքները.

• Միջազգային փորձագետները «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ԲԲԸ-ի հետ համատեղ իրականացրել են աշխատանքներ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի ներդրման նախագծի իրականացման ուղիների վերլուծության վերաբերյալ և ներկայացրել են ամփոփ հաշվետվություն,

• Վերոնշյալ հաշվետվության հիման վրա լրամշակվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական առաջադրանքը,

• Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» N33 ՀՀ կառավարության արձանագրային որոշումը,

• ՀՀ պետական գնումների գործակալության հետ համատեղ պատրաստվել է ՀՀ-ում կենսաչափական փաստաթղթերի ներդրման ծրագրի մրցութային փաթեթը և հայտը.

• Ս.թ. հոկտեմբերին ՀՀ պետական գնումների գործակալության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի, նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի ներդրման ծրագրի մրցութային միջգերատեսչական հանձնաժողովը և փորձագիտական խմբի կազմը` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի, նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի ներդրում իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով: Վերջինիս ընտրության ուղղությամբ ս.թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ պետական գնումների գործակալության կողմից հայտարարվել է մրցույթ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով, կրթության բնագավառի շրջանակներում 12-ամյա հանրակրթության հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչներով և ծրագրերով անդրադարձ է կատարվում հարցերի, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության միջև կնքված փոխըմբռնման ծրագրի համաձայն 2009-2010 թթ. իրականացվել է «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում 2009 թվականի ընթացքում մշակվել են «Թրաֆիքինգ» (ձեռնարկ սովորողի համար) և «Թրաֆիքինգ» (ձեռնարկ ուսուցիչների համար) ձեռնարկները և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են գործածության, որպես հանրակրթական ավագ դպրոցի ուսումնաօժանդակ ձեռնարկներ:

Հաշվետու ժամանակահատվածում.

1. Տպագրվել է՝

- «Թրաֆիքինգ» (ձեռնարկ սովորողների համար) հայերեն լեզվով 60000 օրինակ,

- «Թրաֆիքինգ» (ձեռնարկ ուսուցիչների համար) 2500 օրինակ,

- «Թրաֆիքինգ» (գրքույկ ծնողների համար) 60000 օրինակ,

- գրպանի տեղեկատվական քարտ 100000 օրինակ,

- տեղեկատվական պաստառ 3000 օրինակ:

2. Արտադրվել և բազմացվել է սոցիալական գովազդ (2500 օրինակ)` թրաֆիքինգի կանխարգելման գործում դպրոցական կրթության կարևորության վերաբերյալ:

3. Թարգմանվել և բազմացվել է ՄՄԿ Վրաստանի առաքելության կողմից արտադրված ուսուցողական տեսաֆիլմը:

4. Իրականացվել է Երևանի և մարզերի 1500 ուսուցիչների, 200 քոլեջների և արհեստագործական ուսումնարանների դասախոսների վերապատրաստումը ծրագրի շրջանակներում:

5. Ծրագրի շրջանակներում մշակված ձեռնարկները տրամադրվել են «Վորլդ Վիժն» Հայաստան, «Մարդը դժբախտության մեջ» և «Հայկական Կարիտաս» կազմակերպություններին իրենց նմանատիպ ծրագրերն իրականացնելիս՝ դպրոցներում գործածելու համար:

«Մարդը դժբախտության մեջ» (“People In Need” PIN) չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2009թ-ից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2010 թվականին, Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Կազմակերպվել են դասընթացներ ՀՀ հատուկ դպրոցների մասնագետների համար: Յուրաքանչյուր հատուկ դպրոցից վերապատրաստվել է մեկական մասնագետ (հոգեբան, սոց.աշխատող, մանկավարժ): Որպես ուսուցանման նյութ օգտագործվել են ՄՄԿ-ի կողմից մշակված «Թրաֆիքինգ» ձեռնարկները: Դասընթացներին մասնակցել են հանրապետության 249 դպրոցի 317 մանկավարժ:

2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի միջոցով իրականացվել է «Պայքար թրաֆիքինգի դեմ հասարակության ներգրավման և համայնքային խնամատարության միջոցով» ծրագիը: Ծրագրում ընդգրկված 20 դպրոցների և Երևանի գիշերօթիկ խնամքի NN 1, 2 հաստատությունների 105 մանկավարժների համար կազմակերպվել են «Թրաֆիքինգ» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացները վարել են «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպութան մասնագետները: Դասընթացների նպատակն էր. բարձրացնել ուսուցիչների և դաստիարակների գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն թրաֆիքինգի թեմաներով դասընթացներ վարել երեխաների հետ: Ծրագրի նպատակների շրջանակներում ընտրված կրթական հաստատություններում կազմակերպվել են նաև թրաֆիքինգի թեմաներով միջոցառումներ՝ թատերական բեմականացում, շարադրությունների մրցույթ, ֆոտոցուցահանդես և այլն, երեխաների և մեծահասակների համար: Մայիս ամսին, ծրագրին մասնակցած դպրոցների (Ալավերդի, Ստեփանավան, Երևան) 9 ակտիվ դպրոցականներ Վրաստանում մասնակցել են Երիտասարդական համաժողովին: Համաժողովի ընթացքում հայ և վրացի երեխաները ներկայացրել են թրաֆիքինգը կանխարգելելու գործում երկրների իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքները:

2010թ. հուլիս ամսին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպեւթյան միջև՝ «Անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում» ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին կազմակերպվել է ընտրված 30 դպրոցների 30 ուսուցիչների վերապատրաստումը «Թրաֆիքինգ» թեմայով: Դասընթացները կազմակերպվել են Գյումրիում և Երևանում միաժամանակ: Նոյեմբեր ամսին վերապատրաստված ուսուցիչները դասեր են վարել աշակերտների համար: Աշակերտների համար կազմակերպվել է նաև «Թրաֆիքինգ» թեմայով ֆիլմի դիտում ու քննարկում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Կոտայքի, Իջևանի, Սյունիքի, Լոռու մարզային երիտասարդական կենտրոններում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության Երևանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2010 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է «Հանցագործության կանխարգելումը և քրեական արդարադատություն: Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց թրաֆիքինգին, կապերը միջազգային կազմակերպված հանցագործության հետ» ծրագիրը, որին մասնակցել են երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից: Ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինար-դասընթացների նպատակը երիտասարդների շրջանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելմանն ուղղված տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Կազմակերպվել են քննարկումներ, հանդիպումներ, իրականացվել են նաև «Երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգին» թեմայով հեռուստաշոուի և տեսահոլովակի պատրաստման և Հայաստանի հանրային հեռուստաալիքով հեռարձակման աշխատանքներ:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

 

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ` «Ապահով ճամփորդություն». նախամիգրացիոն գրանցման և պատշաճ հարցումների ծրագրի շրջանակներում ՄՊԾ-ում գործող Միգրանտների սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կենտրոն դիմած ՀՀ քաղաքացիներին տրամադրվել են արժանահավատ տեղեկություններ հավանական նպատակակետ արտերկրներ մուտքի, բնակության և աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև թրաֆիքինգի վտանգի մասին: Ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրվել 480 անձի: Խորհրդատվության հետ նրանց տրամադրվել է նաև ՀՀ-ում տեղակայված միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով հրատարակված «Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքային միգրանտի իրավական ուղեցույց», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Թուրքիա», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Գերմանիա», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Հունաստան», «Пособие для трудовых мигрантов из Украины, Молдовы, Армении, Азербайджана и Грузии в Россию» գրքույկները, ԱՄԿ-ի կողմից հրատարակված «Ռուսաստանի Դաշնություն մեկնող միգրանտ աշխատողների համար» ուղեցույցը, «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից հրապարակված «Ի’նչ պետք է իմանա Ռուսաստանի Դաշնություն մեկնողը» և ծառայության կողմից հրատարակված «Օրինական ճանապարհով օտարերկրյա պետություններ մուտք գործելու, բնակվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին» տեղեկատվական թերթոնները:

Ծառայությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ դատախազության և ոստիկանության հետ` մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հետ կապված առանձնակի կարևորություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար ստացման և դրանք միմյանց փոխանցելու առումով:

Միգրացիոն պետական ծառայությունն, ի դեմս ծառայության պետ Գ. Եգանյանի իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի քարտուղարի վրա դրված պարտականությունները: Հաշվետու ժամանակաշրջանում կայացել է Խորհրդի երկու նիստ:

ՀՀ կառավարության 2007թ-ի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1598-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան, Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի անունից ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի ուղղությամբ 2009թ-ին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

2010 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները շարունակել է իրականացնել, ելնելով ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1598-Ն որոշման պահանջներից (այսուհետ` Որոշում): Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. Ինչպես նախորդ տարի, 2010 թվականին նույնպես, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 24 աղյուսակը, տես ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2009 թ. N 67, էջ 876): Ըստ այդմ ս.թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ թվով 6 բյուջետային ծախսային ծրագրերով ճշտված հատկացումները կազմել են 57.433,5 հազ. դրամ, փաստացի ծախսը` 38.177,0 հազ. դրամ:

 

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գծով նախատեսված հատկացումների և ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ` ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող

ՀՀ պետական կառավարման մարմինների

հ/հ

Բաժին

խումբ

դաս

Ծախսային ծրագրերի և այն կատարող ՀՀ պետական կառավարման մարմինների անվանումները

Գումարը (հազար դրամ)

ֆինանսավորում 15.12.2010թ. դրությամբ

Կատարման %

       

 ԸՆԴԱՄԵՆԸ

57433,5

38177,0

66,5

       

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

47233,5

37696,4

79,8

1

10

04

01

 05. ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն

36115,5

29011,8

80,3

2

10

04

01

 17. ՀՀ մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում

4280,0

2950,0

68,9

3

10

09

02

 13. Հանրային իրազեկման միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

766,0

766,0

100,0

4

10

09

02

26.Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հեգեբանական վերականգնողական ծառայություններ

6072,0

4968,6

81,8

       

ՀՀ առողջապահության նախարարություն

2200,0

0,0

0,0

5

07

03

02

08.Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ

2200,0

0,0

0,0

       

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

8000,0

480,6

6,0

6

08

04

01

02.Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումներ

8000,0

480,6

6,0

 

2. Որոշմամբ հաստատված ժամամակացույցի 2.4.1 կետին համապատասխան աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ:

3. Նախարարությունը սահմանված կարգով իր մասնակցությունն է բերել նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի գործունեությանը, մասնավորապես ակտիվորեն մասնակցել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման գործող կարգի լրամշակմանը և ՀՀ 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքներին:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համակարգվել է 2011 թվականի պետական բյուջեով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների նախատեսվող հատկացումների ուղղությամբ տարվող աշխատանքը:

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով  թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ծախսերն ըստ առանձին ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների

հ/հ

Բաժին

խումբ

դաս

Ծախսային ծրագրերի և այն կատարող ՀՀ պետական կառավարման մարմինների անվանումները

Գումարը (հազար դրամ)

       

ԸՆԴԱՄԵՆԸ

97055,8

       

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

73555,8

1

10

04

01

05. ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն

36115,5

2

10

04

01

17. ՀՀ մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում

3800,0

3

10

09

02

13. Հանրային իրազեկման միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

766,0

4

10

09

02

26.Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ

32874,3

       

ՀՀ առողջապահության նախարարություն

2200,0

5

07

03

02

08.Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ

2200,0

       

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

8000,0

6

08

04

01

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումներ

8000,0

       

ՀՀ դատախազություն

13300,0

7

09

05

02

Վերապատրաստման ծառայություններ

13300,0

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321  հոդվածներ

«Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը»

«Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»

2010թ-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321 -րդ հոդվածների հատկանիշներով` հարուցվել են քրեական 11 գործեր, վերսկսվել է 3-ի վարույթը, և ևս 1 գործ 2009թ-ին հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 261-րդ հոդվածով, փոխանցվել 2010թ. այնուհետև 22.03.10թ-ին վերաորակվել է 1321  հոդվածի:

Ընդհանուր առմամբ 2010թ-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321 -րդ հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել 15 քրեական գործերով: Նշված գործերից մի քանիսը միացվել են և արդյունքում փաստացի դրանց քանակը կազմել է 11 քրեական գործեր:

Բոլոր 11 գործերը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը: Դրանցից 5-ը վերաբերել են ներքին թրաֆիքինգի դեպքերին, 1-ով շահագործումը իրականացվել է և Թուրքիայում և ՀՀ-ում, 1-ով նպատակակետ երկիր է հանդիսացել Թուրքիան, 4-ով` ԱՄԷ-ն:

Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 19 զոհեր, որոնցից 3-ը հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:

Մեղադրյալները թվով 15-ն են:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 132, 1321 հոդվածներով քր. գործերը ըստ ուղղությունների

Քր. գործ

Նոր զոհ

Նոր
մեղադրյալ

Սկզբնաղբյուր
երկիր

Վերջնակետ  երկիր

Շահագործման ձևը

5

 9 որից կին-9  Անչափահաս-2

6 որից կին-2

ՀՀ

ՀՀ

Պոռնկություն

1

 1 որից կին-1

2 որից կին-1

ՀՀ

Թուրքիա,

 ՀՀ

Պոռնկություն

1

 1 որից կին-1

2 որից կին-2

ՀՀ

Թուրքիա

Պոռնկություն

4

 8 որից կին-8  Անչափահաս-1

5 որից կին-4

ՀՀ

ԱՄԷ

Պոռնկություն

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

11

 19 որից կին-19  Անչափահաս-3

15 որից կին-9

   

Պոռնկություն

 

2010թ-ի ընթացքում քննված 11 քր. գործերից 5-ը ավարտվել և ուղարկվել են դատարան, 5-ով նախաքննությունը շարունակվում է և դրանք փոխանցվել են 2011թ., 1 քրեական գործ կասեցվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 132, 1321  հոդվածներով քր. գործերի ընթացքը

Քր. գործեր

Դատարան

Կացեսված

Ընթացքում

11

5

1

5

 

15 մեղադրյալներից 13-ը գտնվում են կալանքի տակ, 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տուժող ճանաչված, միջանկյալ նույնացված 19 զոհերից 12-ը ուղղորդվել են ՀԿ-ներ հետագա աջակցության նպատակով: Մյուս 7-ը հրաժարվել են աջակցություն ստանալուց:

ՀԿ-ներ են ուղղորդվել նաև նախնական նույնացված ևս 3 անձինք:

2010թ-ի ընթացքում իրականացվել են 15 ամբաստանյալների նկատմամբ 9 քրեական գործերով դատաքննություններ: Ամբաստանյալներից 1-ը մահացել է, 4-ը դատապարտվել են համապատասխանաբար` 9 տարի 6 ամիս, 9 տարի, 8 տարի, 7 տարի 6 ամիս ազատազրկման, ևս 1 ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է ՀՀ քր.օր.-ի 64-րդ հոդվածը և վերջինս դատապարտվել է 3 տարի ազատազրկման, մյուսներով դատաքննությունները շարունակվում են:

2010թ-ի ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվող 8 անձանց այլ պետության տարածքում գտնվելու վայրերը: Օտարերկրյա իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցություն է իրականցվում նրանց ձերբակալման և էքստրադիցիայի հարցերը լուծելու ուղղությամբ:

01.01.2010թ-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 20 անձինք, հաշվետու ժամանակահատվածում հետախուզում է հայտարարվել ևս 1-ի նկատմամբ, հայտնաբերվել են 4-ը: 31.12.2010թ-ի դրությամբ ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում 17 անձինք:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 132, 1321 հոդվածներով հետախուզվողներ

01.01.2010թ-ի դրությամբ

2010թ-ի ընթացքում
հայտարարվել է

2010թ-ի ընթացքում դադարեցվել և  հայտնաբերվել են

31.12.2010թ-ի
դրությամբ

20

1

4

17

 

ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդված

«Երեխային հակահասարակական գործունեության կատարելուն ներգրավելը»

 

2010թ-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի` անչափահասին պոռնկության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու հատկանիշներով հարուցվել և վարույթ է իրականացվել քրեական 1 գործով: Այդ գործով մեղադրյալ է ներգրավվել 1 անձ, տուժողը 1-ն է: Գործի նախաքննությունը ընթացքի մեջ է:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 166 հոդվածով հարուցված քր. գործերը ըստ ուղղությունների

Քր.
գործ

Նոր զոհ

Նոր մեղադրյալ

 Սկզբնաղբյուր երկիր

 Վերջնակետ երկիր

Ներգրավման ձևը

1

1 որից կին 1 Անչափահաս - 1

1 որից կին 1

ՀՀ

ՀՀ

Պոռնկություն

 

ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդված

«Երեխայի առք ու վաճառքը»

2010թ-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով վարույթ է իրականացվել 2009թ-ին հարուցված և 2010թ. փոխանցված քրեական 1 գործով:

Նշված գործով 2010թ-ի ընթացքում հայտնաբերվել են իգական 2 նորածին զոհեր, ինչպես նաև որպես մեղադրյալ են ներգրավվել 5 անձինք: Գործը ավարտվել և ուղարկվել է դատարան:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածով վարույթ իրականացված քր. գործ

Քր. գործ

Նոր զոհ

Նոր մեղադրյալ

Սկզբնաղբյուր երկիր

Վերջնակետ երկիր

1

2

5

ՀՀ

ՀՀ

 

ՀՀ քրեական օրենսգրքի 126 հոդված

«Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը»

 

2010թ-ի ընթացքում ՀՀ քր. օր.-ի 126-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածներ

«Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը»

«Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»

 

2010թ-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական 31 գործեր, որոնցով բացահայտվել են հանցագործության 43 դեպքեր: Դեպքերից 1-ը վերաբերվել է Թուրքիա փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 20-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, որից 1-ը անչափահասի օգտագործմամբ, 9 դեպքերը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 13-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերին, որոնցից 1-ը անչափահասի օգտագործմամբ:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 261, 262 հոդվածներով քր. գործերը ըստ բնույթի

Քր. գործ

Հանց. դեպք

 Միջսահմանային

 Հյուրանոցային համալիր

Տաքսու վարորդ

Այլ

31

43

1
որից ՀՀ-Թուրքիա - 1

20
անչափահասին – 1

9
անչափահասին - 0

13
անչափահասին – 1

 

ՀՀ քր.օր.-ի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար 01.01.2010թ-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 7 անձինք, 2010թ-ի ընթացքում 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 հետախուզվողներ: 31.12.2010թ-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվում 6 անձիք:

 

2010թ. ՀՀ քր.օր.-ի 261, 262 հոդվածներով հետախուզվողներ

01.01.2010թ-ի
դրությամբ
հետախուզվել են

 2010թ-ի ընթացքում հայտարարվել է

 2010թ-ի ընթացքում հայտնաբերվել են

31 31.12.2010թ-ի դրությամբ
32 հետախուզվում են

7

1

2

6

 

2010թ-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Շարունակվել են աշխատանքները թրաֆիքինգին վերաբերվող օրենսդրության բացերի և հակասությունների շտկման` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Վերջինս ներկայումս գտնվում է ՀՀ ազգային ժողովում, անցել է 1-ին ընթերցումը:

 

 Հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 104 աշխատակիցների համար կազմակերպվել են «Թրաֆիքինգի» խնդիրներին վերաբերող դասընթացներ: Թվով 6 աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպել Վրաստանում, Բելառուսի Հանրապետությունում` այլ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

 Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային խորհրդաժողովներին և հանդիպումներին:

 Ոստիկանության կողմից մշակվել և ՄԱԶԾ աջակցությամբ հրապարակվել է իրավապահ մարմինների համար նախատեսված` «Մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների քննությունը» մեթոդական ձեռնարկը:

 Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ զոհ դարձած անձանց ազգային ուղղորդման կարգի դրույթները պատշաճ կատարելու նպատակով 27.01.2010թ-ին ընդունվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի թիվ 55Գ հանձնարարականը, որով մանրամասն հստակեցվում են ՀՀ ոստիկանության տարածքային և այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ ԿՀԴՊ ԳՎ փոխհամագործակցության, թրաֆիքինգի հետ կապված հանցագործություն կատարած անձանց հաշվառման, տեղեկատվության փոխանցման մեխանիզմները:

 Կատարելագործվում է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիրը: Այդ ուղղությամբ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ-ում ԱՄԿ գրասենյակի հետ:

 Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով նյութեր են տրամադրվել զանգվածային լրատվական միջոցներին, հարցազրույցներ են տրվել տասնյակ լրագրողների:

 Կազմակերպվել և անց են կացվել «Նելեգալ-2010» համալիր միջոցառումները ՀՀ սահմանային անցակետերում:

 Սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը ՀՀ Երևան քաղաքում կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳՆ/Ոստիկանությունների թրաֆիքինգի մասնագիտացված ստորաբաժանումների պետերի և առաջատար մասնագետների աշխատանքային հանդիպումը, որի արդյունքում մասնակիցների կողմից ստորագրվել է փոխհամագործակցության բարելավմանն ուղղված արձանագրություն:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 և 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության N1598-Ն առ 06.12.2007թ. և N1140-Ն առ 03.09.2010թ. որոշումների պահանջներով, 2010թ. ընթացքում ԱԱԾ մարմինների կողմից շարունակվել են աշխատանքները թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:

 Նշված ժամանակահատվածում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել է թրաֆիքինգի նախանշաններով 2 դեպք, որոնց կապակցությամբ ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ:

 Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում շարունկակվել է ՀՀ ԱԱԾ համագործակցությունը ՀՀ այլ գերատեսչությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից քննարկվել և ուսումնասիրվել են ՀՀ կառավարությունից և արտաքին գործերի նախարարությունից ստացված թրաֆիքինգի վերաբերյալ հետևյալ նախագծերը`

- «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

- «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման երրորդ ազգային ծրագրի» նախագիծը,

- « 2011-2013 թվականների ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրի» նախագիծը և այդ նախագծում փոփոխություններ կատարելու կապակցությումբ ԱՊՀ անդամ պետությունների կողմից ներկայացված նախագծերը:

 Թրաֆիքինգի հակազդման ուղղությամբ ՀՀ ԱԱԾ կողմից կազմակերպվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազություն` ԱՊՀ անդամ պետութությունների գլխավոր դատախազությունների Կոորդինացիոն խորհրդի քարտուղարին ներկայացնելու համար:

 Նշված ժամանակահատվածում ԱԱԾ աշխատակիցները մասնակցել են ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի աշխատանքներին, ինչպես նաև միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմիանրներին:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

2010թ. հունիսի 21-25-ը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը մասնակցել է Բրյուսելում կայացած «Անչափահասների արդարադատությունը հարավ-արևելյան Եվրոպայում և Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներում» թեմայով հանդիպմանը:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ղատախազ Ա. Ղամբարյանը մասնակցել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբում և ենթախմբում, որտեղ նախապատրաստվել է թրաֆիքինգին առնչվող ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը:

2010թ. մարտի 20-ից-ապրիլի 10-ը ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանը և նույն վարչության դատախազ Ա. Ղամբարյանը մասնակցել են «Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը» թեմայով ԱՄՆ-ում կազմակերպված ուսումնաճանաչողական այցին:

Ակտիվացվել է ՀՀ դատախազության համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Այսպես, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել է «ԱՄՔՈՐ» ՀԿ-ից ստացված «Վերադարձ տուն» ֆիլմը և որոշվել է այն օգտագործել «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` դատախազների վերապատրաստման դասընթացների ժամանակ:

 Բացի այդ, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում ներդրվել է Թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ էլեկտրոնային վերապատրաստման դասընթացը:

 2010թ. հոկտեմբերի 17-22-ը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանը Վիեննայում մասնակցել է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ նիստին:

2010թ-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321 -րդ հոդվածների հատկանիշներով` հարուցվել են քրեական 11 գործեր /ընդհանուր առմամբ 2010թ-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321 -րդ հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել 15 քրեական գործերով: Նշված գործերից մի քանիսը միացվել են և արդյունքում փաստացի դրանց քանակը կազմել է 11 քրեական գործեր/, վերսկսվել է 3-ի վարույթը, և ևս 1 գործ 2009թ-ին հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 261-րդ հոդվածով, փոխանցվել 2010թ. այնուհետև 22.03.10թ-ին վերաորակվել է 1321  հոդվածի:

 Նշված ժամանակահատվածում 4 քրեական գործերով դատապարտվել են 5 անձինք: Դրանք են.

1. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. մարտի 16-ի դատավճռով Վոլոդյա Վահագնի Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-քի 132.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով:

2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. օգոստոսի 21-ի դատավճռով Կարինե Սամվելի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 132.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ, 132-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով, նույն դատավճռով Մելանյա Գառնիկի Հովհաննիսյանը ՀՀ քր. օր-ի 132.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 132 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով և 262 հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով:

3. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Նորա Վռամի Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 132 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 64 հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:

4. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. նոյեմբերի 30-ի դատավճռով Սմբատ Սասունի Ուրումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 1321 հոդ. 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով և ազատազրկման դատապարտվել 9 տարի ժամկետով, իսկ 139-րդ հոդվածի 3-րդ մասով արդարացվել է:

Նշված դատավճռի դեմ մեղադրող դատախազի կողմից 17.12.10թ. բերվել է վերաքննիչ բողոք, որը դեռևս քննության չի առնվել:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման 2007-2009թթ. ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների համաձայն, 2009թ. տարեվերջին, Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ, ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվեց «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն»:

1. Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են 2009թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ` ՀՀ 2001թ. մարդահամարի հասցեների բազայի հիման վրա ընտրված` 5000 տնային տնտեսություններում հարցումներ անցկացնելու միջոցով: Ընտրանքի համամասնությունները` ըստ ՀՀ մարզերի և ք.Երևանի ձևավորվել են 2007-2008թթ. իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների արդյունքներով արձանագրված վերադարձած միգրանտների համամասնությունների: Բացի հիմնական ընտրանքից, հարցումներ են իրականացվել նաև հարցված տնային տնտեսությունների կողմից մատնանշված` իրենց հայտնի` վերադարձած միգրանտ ունեցող տնային տնտեսություններում` հարակից շենքերից/բնակարաններից կամ իրենց գյուղից, ինչով և ընտրանքի այս մեթոդը տարբերվում էր սովորաբար կիրառվող ընտրանքի մեթոդաբանությունից: Հարցումներին զուգահեռ իրականացվել են նաև դաշտային աշխատանքների կատարման որակի ստուգումներ:

2. Ծրագրի հաջորդ փուլում կազմակերպվել են տեղերից` ՀՀ ԱՎԾ մարզային և Երևանի քաղաքային գործակալություններից, հետազոտության ընթացքում լրացված հարցաթերթերի հավաքագրման և դրանց ամբողջականության ստուգման աշխատանքները:

3. Դրանից անմիջապես հետո իրականացվել են հավաքագրված հարցաթերթերի տվյալների մեքենայական մշակման նախապատրաստական գործառույթները: Քանի որ հարցաթերթերում ներառված էին նաև բաց հարցեր, որոնց պատասխանները գրառված են եղել բառերով` մարզի, բնակավայրի, երկրի, տնտեսական գործունեության տեսակի և զբաղմունքի վերաբերյալ, դրանց պատասխանների ամփոփման համար իրականացվել են այդ տվյալների թվային ծածկագրման և հարցաթերթերի ստուգման աշխատանքները:

4. Այնուհետև լրացված, ստուգված և ծածկագրված հարցաթերթերը մեքենայական մշակման ենթարկելու համար իրականացվել են հարցաթերթերից անվանազերծված տեղեկատվության մուտքագրումը` ծրագրավորող-մասնագետի կողմից մշակված և փորձարկում անցած մուտքագրման ծրագրի միջոցով:

5. Ընդհանուր առմամբ հետազոտությամբ ընդգրկված 5309 տնային տնտեսություններից 1013-ում առկա են եղել վերադարձած միգրանտներ (որից 704-ը` 5000 հիմնական ընտրանքում, իսկ 309` մատնանշված տնային տնտեսություններում): Վերադարձած միգրանտների ընդհանուր թվաքանակը կազմել է 1106, որից 770-ը` հիմնական ընտրանքից, իսկ 336-ը` հայտնաբերվել են մատնանշված տնային տնտեսություններում:

6. Մուտքագրված տվյալները ենթարկվել են վերիֆիկացիայի /ստուգաճշտման/ և կառուցվածքային հսկման: Արդյունքում, SPSS ծրագրային փաթեթի միջոցով ձևավորվել է հետազոտված տնային տնտեսությունների ավտոմատ կառավարելի անվանազերծված տվյալների բազան:

7. Հիմնական ընտրանքի էքստրապոլյացիոն կշիռները հաշվարկվել են ԱՎԾ կողմից, համաձայն տնային տնտեսությունների համընդհանուր քանակում տնային տնտեսությունների փաստացի կշիռների: Վերադարձած միգրանտներ ունեցող տնային տնտեսությունների ընտրանքի համար էքստրապոլյացիոն կշիռները հաշվարկվել են ընդհանրացված կշռի բաշխման մեթոդի կիրառմամբ, որը նախատեսված է անուղղակի ընտրանքի վրա հիմնված հարցումների համար` ԱՄԿ փորձագետ պ-ն Ֆարհադ Մեհրանի աջակցությամբ, ով ՀՀ ԱՎԾ-ին աջակցել էր նաև սույն հետազոտության համար կիրառված ընտրանքի մեթոդաբանության գործում:

8. Վերադարձած միգրանտներ ունեցող տնային տնտեսությունների կշռված քանակը, կազմել է ավելի քան 109 հազար, իսկ վերադարձած միգրանտների թվաքանակը` 121337 մարդ: Վերադարձած միգրանտների միջին թվաքանակը` մեկ տնային տնտեսության հաշվով, կազմել է 1.1 մարդ:

9. ԱՄԿ ծրագրով նախանշված դրույթների համաձայն` ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել է նաև վերադարձած միգրանտների դասակարգումով, նախնական ցուցանիշների ստացումը: Հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի ազգային գնահատականները հաշվարկվել են թրաֆիքինգի գնահատման ԱՄԿ-ի մեթոդաբանության օգտագործմամբ: Ըստ այդ մեթոդաբանության, թրաֆիքինգի ազգային ցուցանիշները և վերադարձած միգրանտների համար նախատեսված անհատական հարցաշարի համապատասխան հարցերը դասակարգվել են ըստ գործառնական ցուցիչների վեց հիմնական խմբերի՝ (թրաֆիքինգի սահմանման հատկանիշների) հավաքագրում խաբեության գործադրմամբ, ստիպողական հավաքագրում, հավաքագրում խոցելի վիճակի չարաշահմամբ, շահագործում նպատակակետ երկրում, հարկադրանք նպատակակետ երկրում և խոցելի վիճակի չարաշահում նպատակակետ երկրում: Յուրաքանչյուր ցուցանիշ այնուհետև ստացել է ուժգնության աստիճան՝ ուժեղ, միջին կամ թույլ՝ ինչպես նախատեսված է ԱՄԿ-ի ուղենիշներում: Ապա վերադարձած միգրանտների տվյալների բազայում ներմուծված վեց նոր փոփոխական արժեքները համարվել են դրական, եթե դրական էին երկու ուժեղ ցուցանիշներ, կամ մեկ ուժեղ ու մեկ միջին կամ թույլ ցուցանիշ, կամ երկու միջին և մեկ թույլ ցուցանիշ: Վերադարձած յուրաքանչյուր միգրանտի դեպքում այդ վեց փոփոխականներից ամեն մեկը գնահատվել է մյուսներից անկախ:

10. Արդյունքում վերադարձած միգրանտները դասակարգվել են ըստ հետևյալ խմբերի` հաջողակ (խաբված չէ, շահագործված չէ և չի եղել հարկադրանք), շահագործված (շահագործված առանց խաբվածության կամ հարկադրանքի), խաբված և շահագործված (առանց հարկադրանքի), հարկադիր աշխատանքի հետևանքով թրաֆիքինգի տարրեր պարունակող (խաբված, շահագործված և հարկադրված), կիրառելով Եվրոպական հանձնաժողովի և ԱՄԿ-ի համատեղ ծրագրի արդյունքում սահմանված գործառնական ցուցիչների հիման վրա Հայաստանի համար կարևորված (ընտրված) ցուցիչները` ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և ԱՄԿ փորձագետի հետ համատեղ աշխատանքային քննարկումների արդյունքում:

11. Ըստ ԱՄԿ հետ կազմված համատեղ միջոցառումների ծրագրի, հետազոտության արդյունքներով ձևավորված (կշռված) տվյալների վերջնական բազան տրամադրվել է ԱՄԿ ծրագրի ազգային փորձագետին, ով էլ հետազոտության արդյունքներով պատրաստել է զեկույցը:

12. ՀՀ ԱՎԾ-ն հետազոտության նախապատրաստման, անցկացման և տվյալների մշակման աշխատանքների ողջ ընթացքի վերաբերյալ, պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին և խորհրդին կից աշխատանքային խմբին:

13. Հետազոտության մեթոդաբանությունը և գործիքները ներկայացվել են ՀՀ մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի քննարկմանը, որից հետո նաև ՀՀ մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդին:

 

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ

 

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն համագործակցելով «ԱՄՔՈՐ» կազմակերպության հետ` սկսած 2009թ-ի սեպտեմբերից համատեղ իրականացնում է «Հայաստանում կատարելագործել զոհերի աջակցությունը և բարելավել մարդկանց շահագործման կանխարգելումը» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում բարելավել մարդկանց շահագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները ու նպաստել զոհերի ավելի արդյունավետ հայտնաբերման, նույնացման և աջակցության համար ուղղորդման ու վերաինտեգրման գործընթացին: Ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվել են հետևյալ գործողությունները.

1. Հակաթրաֆիքինգային պայքարում մարզային ՀԿ-ների կարողությունների զարգացում: Հայաստանի բոլոր մարզերում ընտրվել են ՀԿ-ներ, որոնք աշխատում են բնակչության խոցելի խմբերի հետ և նրանց ներկայացուցիչների համար Երևանում կազմակերպվել է երկօրյա դասընթաց, որի ժամանակ 24 մասնակցի` 14 մարզային ՀԿ-ներից ուսուցանվել է զոհերի հայտնաբերման, նույնացման և աջակցության համար ուղղորդման գործընթացները: Ինչպես նաև ներկայացվել են Հայաստանում մարդկանց շահագործման զոհերին տրամադրվող աջակցության ծրագրերի հնարավորությունները: Մշակվել են հետագա համագործակցության եզրեր` իրազեկման ծրագրերի և զոհերի աջակցության համար ուղղորդման գործընթացի իրականացման համար:

2. Գյուղական համայնքներում և տեղական իշխանությունների շրջանում իրազեկության բարձրացում: Այս գործունեությունն իրականացնելու նպատակով «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի մարզերի 18 գյուղեր` Նալբանդյան, Արևիկ, Փյունիկ, Արտավազ, Նորադուզ, Մարմարիկ, Վարդահովիտ, Արտավան, Գողտունիք, Հերհեր, Աջաջուր, Սև քար, Արազապ, Արտանիշ, Նորամարգ, Սիս, Վանատուր, Կաղսի: Տեղական իշխանությունների հետ քննարկվել են գյուղից արտագաղթի դեպքերը, մարդկանց շահագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցները և զոհերին տրամադրվող աջակցության ծրագրի հնարավորությունները:

3. Զոհերի նույնացում և ուղղորդում աջակցության համար: Նշված ժամանակահատվածում տեղեկություններ են ստացվել «թեժ-գծից» 9 և ոստիկանությունից` 11 թրաֆիքինգի կասկածելի դեպքի մասին, անցկացվել է 20 հարցազրույց, որի արդյունքում նույնացվել է 12 զոհ և ուղղորդվել ԱՄՔՈՐ-ի վերականգնողական կենտրոն` աջակցություն ստանալու համար: 2 դեպք կապված են եղել անօրինական միգրացիայի հետ, տրամադրվել են տեղեկություններ անձանց վերադարձն ապահովելու համար: 6 դեպք առնչություն չեն ունեցել թրաֆիքինգի հետ:

4. Մարդկանց շահագործման կանխարգելման նպատակով խոցելի խմբերի իրազեկման բարձրացում: Նշված ժամանակահատվածում մարդկանց վաճառքի կանխարգելման նպատակով բնակչության իրազեկման բարձրացման համար անցկացվել է 15 սեմինար: Երևանում «Մանանա» կրթամշակութային կենտրոնի սաների, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և 2 սեմինար` Երևանի պետական համալսարանի ուսանողների համար: Վայքում «Հույս 98» ՀԿ-ի և Արտաշատում «Հայտուր» ՀԿ-ի շահառուների, ինչպես նաև Մարմարիկ, Նալբանդյան, Սիփանիկ, Արազապ, Սև քար, Ռանչպար գյուղերի բնակիչների համար: Սեմինար է անցկացվել նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի գրասենյակում` մարզերի երիտասարդների համար: 2 սեմինար է կազմակերպվել Հրազդանի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Գյումրիի երեխաների սոցիալական աջակցության կենտրոնի հետ համատեղ: Սեմինարի մասնակիցները ծանոթացվել են թրաֆիքինգի հիմնապատճառների և նրա կանխարգելման միջոցների հետ, հատկապես ընդգծվել են ռիսկային գործոնը երիտասարդների համար, ներկայացվել են միջազգային փաստաթղթերը և ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիրը: Բաժանվել են «թեժ գծի» հայտարարագրեր, բուկլետներ, թրաֆիքինգի կանխմանն ուղղված անձնագրային ներդիրներ:

 

«Հույս և օգնություն» ՀԿ

 

2010թ-ի ընթացքում «Հույս և օգնություն» ՀԿ կողմից թրա‎ֆիքինգի հակազդման ոլորտում իրականացվել է 2 ծրագիր:

 

ԱՄՆ դեսպանատան Թմրանյութերի և իրավապահ մարմինների հարցերով միջազգային բյուրոյի ‎ֆ‎ինանսավորմամբ ՀԿ-ն իրականացրել է «Թրաֆիքինգից տուժածների աջակցություն, սոցիալական վերականգնում, վերաինտեգրում և աշխատանքային ուսուցում» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել թրաֆիքինգի տուժածների համագործակցությանը իրավապահ մարմիների հետ:

 

Արդյունքները`

 

1. ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերել 9 թրա‎ֆիքինգի տուժածների, որոնցից 4-ին տրամադրվել է ժամանակավոր ապաստարան, բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցություն` հագուստի, ուտելիքի, անձնական հիգիենայի պարագաների տեսքով;

 

2. 5 շահառուներ /նախորդ տարում նույնացվածներից/ ուղեգրվել են աշխատանքային ուսուցման կենտրոններ և ձեռք են բերել աշխատանքային մասնագիտություններ /ուլունքագործության, գործավարության, խոհարարություն, սեղանի ձևավորում/;

 

3. «Օգնության հեռախոս» թեժ գիծը ընդունել է 394 զանգ, որոնցից 9-ը եղել են թրա‎ֆիքինգի ահազանգեր: Նրանց կապակցությամբ ՀԿ աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ;

 

4. Հայաստանի Լոռի, և Արագածոտն մարզերի փոքր քաղաքներում` ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Թալին, ք. Ապարան և ք. Արթիկ իրականացվել է 5 սեմինար-վարժանքներ, որոնց մասնակցել են տեղի ոստիկանության 75 աշխատակիցներ /տեղամասային տեսուչներ, օպերլիազորներ/, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` 13, սոցիալական զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ` 5 և տեղական ինքնակառավարման մարմինների 2 ներկայացուցիչ: Սեմինար-վարժանքների նպատակն էր բարձրացնել ոստիկանության աշխատակիցների իրազեկությունը թրա‎ֆիքինգի միջազգային և ՀՀ օրենսդրության վերաբերյալ, ծանոթացնել «Մարդկանց շահագործման /թրա‎ֆիքինգի/ զոհերի ազգային ուղղորդման կարգի» դրույթներին:

 

5. Մշակվել և հրատարակվել են հուշաթերթեր 6000 օրինակ տպաքանակով ` ՌԴ մեկնող միգրանտների համար «Ի’նչ պետք է իմանա Ռուսաստանի Դաշնություն մեկնողը», որտեղ ընդգրկվել են նյութեր ՌԴ միգրացիոն օրենսդրությունից, ՌԴ-ում աշխատելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև օգտակար հեռախոսահամարներ և հասցեներ ՌԴ-ում դժվար իրավիճակներում հայտնված անձանց համար: Հուշաթերթերը տարածվել են Հայաստանի 12 ավիագործակալություններում, Զվարթնոց օդանավակայանում, հասարակական կազմակերպություններում, սեմինարների մասնակիցների միջև:

 

6. Օգնության հեռախոս անվճար հեռախոսահամարը գովազդվել է վազող տողով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով և «Գինդ» շաբաթաթերթում:

 

Ծրագրի աշխատակիցները մասնակցել են թրա‎ֆիքինգի կանխարգելմանն ուղղված մի շարք տեղական և միջազգային կոն‎ֆերանսների:

 

Մարդը դժբախտության մեջ (“Peօple iո Need”) կազմակերպության հետ համատեղ իրականացվել է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը, որը սկսվել է 2009թ.` Եվրահանձնաժողովի ‎դրամաշնորհի օգնությամբ:

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների թրա‎ֆիքինգի կանխարգելմանը /հայտնաբերում, միջամտություն, կանխարգելում/, բարձրացնել հասարակության տեղեկատվածությունը Հայաստանում երեխաների թրա‎ֆիքինգի վերաբերյալ, բարելավել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի հնարավորությունները` Հայաստանում երեխաների թրա‎ֆիքինգը կանխարգելելու համար:

 

Ծրագրի շրջանակներում իրականացվել են 5 սեմինար` «Երեխաների թրա‎ֆիքինգի կանխարգելում և աջակցության կազմակերպում, երեխաների իրավունքների պաշտպանության մասնագետների հմտությունների և կարողությունների զարգացում» թեմայով: Սեմինարներին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի /Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք/ մարզային ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության /ԸԿԵԻՊ/ բաժինների մասնագետները և համայնքային խնամակալության ու հոգաբարձության /ԽՀՄ/ մարմինների անդամները: Յուրաքանչյուր սեմինարին մասնակցել են երկու մարզերի մասնագետներ:

 

Արդյունքում` ԽՀՄ և ԸԿԵՄ 100 մասնագետներ ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ երեխաների թրա‎ֆիքինգի կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ձևավորել են ներմարզային համագործակցության ցանցեր:

 

Երեխաների թրա‎ֆիքինգի կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են նաև 3 կլոր սեղան-քննարկումներ լրագրողնորի համար:

 

Պատրաստվել են համակարգչային սկավառակներ (CD), որտեղ զետեղված են «Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող ՀՀ և միջազգային օրենսդրությունը», որոնք տրամադրվել են սեմինարների մասնակիցներին:

 

Պատրաստվել և հրատարակվել են Էջանիշներ «Ճանաչիր քո իրավունքները»` 4200 օրինակ տպաքաքանակով, պատրաստվել են կախազարդեր «Ճանաչիր քո իրավունքները»` 1050 օրինակ և «Ճանաչիր քո իրավունքները-1»` 1250 օրինակ, որոնք տրամադրվել են դպրոցականներին` նրանց հետ դպրոցներում թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկմանը ուղղված միջոցառումների ժամանակ:

 

Կազմվել է և պատրաստ է հրատարակման «197 հարց և պատասխան երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի վերաբերյալ» ձեռնարկը, որը կհրատարակվի 2011թ;

 

«Մարդը դժբախտության մեջ» («People In Need»)

 

 «Մարդը դժբախտության մեջ» (“People In Need”) չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը` «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրի շրջանակներում 2010թ. իրականացրել է հետևյալ միջոցառումները`

 

Ուսուցում

Վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 227 դպրոցների 313 ուսուցիչների և 24 հատուկ դպրոցների 24 ուսուցիչների հետ: Հատուկ դպրոցների վերապատրաստված ուսուցիչներն իրենց հերթին դասընթացներ են կազմակերպել իրենց դպրոցների ընդհանուր առմամբ 700 մասնագետների և 860 երեխաների հետ:

Վերապատրաստվել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մանկատների և ցերեկային, գիշերային խնամքի կենտրոնների 22 մասնագետ (հոգեբան, սոց.աշխատող, մանկավարժ), որոնք էլ իրենց հերթին դասընթացներ են կազմակերպել իրենց հաստատությունների ողջ մասնագիտական անձնակազմի համար: Ծրագրի շրջանակներում դասընթացներ են կազմակերպվել նաև վերոնշյալ հաստատությունների 392 երեխաների հետ:

 

Իրազեկում

 

Հույս և Օգնություն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել են կլոր-սեղան քննարկումներ լրագրողների համար հետևյալ թեմաներով`

1. «Սեռական բռնությունները երեխաների նկատմամբ»,

2. «Երեխաների աշխատանքը ՀՀ-ում»,

3. «Որդեգրման և թրաֆիքինգի հիմնախնդիրները»:

Հայտարարվել է լրագրողական մրցույթ «Երեխաների թրաֆիքինգի հիմնախնդիրները ՀՀ-ում»:

Մրցույթին մասնակցել է 13 լրագրող, որից 6-ը ստացել է մրցանակ:

2010թ. ընթացքում ստեղծվել է 90 վայրկյան տևողությամբ սոցիալական հոլավակ, որը մեկ ամիս շարունակ հեռարձակվել է 10 մարզային և 3 երևանյան հեռուստաընկերություններով: Տպագրվել են կոմիքսների գրքույկ երեխաների համար, կպչուն թերթիկներ, պաստառներ: Տպագրվել է նաև 2009թ. իրականացված «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում. հանրային իրազեկվածություն» թեմայով հետազոտության արդյունքներն ամփոփող հաշվետվությունը` անգլերեն և հայերեն լեզուներով:

 

Աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում 2010թ. աշխատանք է տարվել փողոցում հայտնված 10 մուրացիկ, թափառաշրջիկ երեխայի հետ, այդ թվում նաև կատարվել է ուղղորդում հաստատություններ:

 

«ԱՄՔՈՐ»-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ

 

Թեժ-գիծ

 

2010թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ««ԱՄՔՈՐ»-Հայաստան» ՀԿ-ի «Թեժ-գծի» հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 78 զանգ, որից.

• թրաֆիքինգի վերաբերյալ – 11.1%

• սեռը` կին – 44.9%, տղամարդ - 55.1%

• տարիքը` «20-40» – 48.7%, «40-60» - 51.3%

• վայրը` Երևանից – 94.9%, մարզերից – 5.1%

• տեղեկատվության աղբյուրը` մետրո – 2.6%, թերթեր – 6.4%, հեռուստատեսություն – 91%

Աջակցություն զոհերին /ապաստան և խորհրդատվական կենտրոն/

Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով գործում են ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում /ցանկացած ժամանակահատվածով/ և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:

2010թ. ընթացքում, ««ԱՄՔՈՐ»«-ի ապաստանի օժանդակությամբ աջակցություն է ստացել 21 թրաֆիքինգի զոհ, որից 13-ն ուղղորդվել է այս տարի, և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ` 19 թրաֆիքինգի զոհ, որից 1-ը ևս ուղղորդվել է այս տարի:

 

Զոհերը ստացել են հետևյալ աջակցությունը`

• հոգեբանական - 21

• բժշկական - 21

• իրավաբանական- 9

• բնաիրային - 21

• ֆինանսական - 8

• մասնագիտական ուսուցում – 7:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նարարության հետ համատեղ քննարկվել են թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները, մասնավորապեսՙ ապաստանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ, սկսած 2010թ. փետրվար ամսից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կֆինանսավորի ապաստանի վարձակալման ծախսերը, իսկ ««ԱՄՔՈՐ»«-ն իր վրա կվերցնի մնացած այլ ծախսերը:

Այսպիսով, ««ԱՄՔՈՐ»«-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որի հիման վրա ««ԱՄՔՈՐ»«-ը յուրաքանչյուր ամիս նախարարությանն է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն` ապաստանի վարձակալման ծախսերի մասով:

 

Իրազեկության բարձրացում

 

Բնակչության շրջանում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ««ԱՄՔՈՐ»«-ը մշակել և հրատարակել է բուկլետներ, թերթոններ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիքինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Նյութերը բաշխվել են հանրապետության ողջ տարածքում:

Մարտ և ապրիլ ամիսներին ««ԱՄՔՈՐ»«-ը կատարել է «Վերադարձ տուն» տեսաֆիլմի ձայնագրման և բազմացման աշխատանքները հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն տեսաֆիլմը ստեղծվել էր «ԱՄՔՈՐ»-ի, «Հայ միասնության խաչ» տեղական ՀԿ-ի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կազմակերպությունների համագործակցության արդյունքում: Ընդհանուր առմամբ պատրաստվել է 340 օրինակ (270` հայերեն և 70` անգլերեն): Ֆիլմը ստեղծվել է թրաֆիքինգի զոհերի իրական պատմությունների հիման վրա, որում նկարագրվում են տարբեր իրավիճակներ, երբ մարդիկ դառնում են խաբեության, հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման զոհ: Ֆիլմը ներկայացնում է եկեղեցու հոգևոր աջակցության դերը թրաֆիքինգի զոհերին` օգնելով նրանց շարունակել ապրել և հավատ ներշնչել ապագայի կառուցման հարցում: Տարբեր գործակալությունների խնդրանքով բազմացվել է նաև «Մարդավաճառություն» տեսաֆիլմը` հայերեն լեզվով, 60 օրինակ քանակով:

Մայիս ամսին «Վերադարձ տուն» տեսաֆիլմի հայերեն և անգլերեն տարբերակները տրամադրվել են պետական կառույցներին, տեղական ՀԿ-ներին և միջազգային կազմակերպություններին:

 Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվում է «Դեմոկրատիան այսօր» տեղական ՀԿ-ի միջոցով` «Հայաստանում թրաֆիքինգի զոհերի աջակցության բարելավում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում: Համատեղ գործունեության վերավերյալ տեղեկատվությունը ներկայացված է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հաշվետվության հատվածում:

 

«Զոհերի իրավունքները առաջնային են» միջազգային կոնֆերանս

 

«ԱՄՔՈՐ»-ը, «Հայաստանում թրաֆիքինգի զոհերի աջակցության բարելավում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում, հուլիսի 26-27-ին կազմակերպել է «Զոհերի իրավունքները առաջնային են» վերնագրով միջազգային կոնֆերանս, նվիրված թրաֆիքինգի զոհերի պաշտպանությանը և վերաինտեգրմանը:

Վերոհիշյալ կոնֆերանսի նպատակներից էր միջազգային համագործակցության ստեղծումը թրաֆիքինգի դեպքերի վաղաժամ կանխման և զոհերի պաշտպանությունը ժամանակին կազմակերպելու համար:

Կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին տեղական և միջազգային ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական ատյանների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում և այլ երկրներում զոհերի պաշտպանության հարցերով զբաղվող գործընկերներ:

 

Հայ օգնության միություն /ՀՕՄ/

 

2010թ-ին ՀՕՄ-ի ու ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության միջև վերաստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր` «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում:

2006թ-ից առ այսօր ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել 223 շահառու: Պայմանագրի համաձայն 1 տարվա ընթացքում նախատեսված աշխատանքների ցանկով ՀՕՄ-ը իրականացրել է հետևյալ գործողությունները .

1. մանկատան շրջանավարտների ուսումնասիրություն, անհատական ծրագրերի կազմում,

2. բնակարանների նոտարական և կադաստրային ձևակերպումներ,

3. մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում,

4. հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում,

5. բժշկական օգնության տրամադրում, բժշկական խորհրդատվություն,

6. իրավաբանական աջակցության տրամադրում,

7. սոցիալ-հոգեբանական աջակցություն,

8. ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքներ:

 

2009թ-ին ծրագրի շահառուներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է թվով 37 բնակարան` 10 տարի անվարձահատույց օգտագործման իրավունքով: Ընդհանուր առմամբ, 2003-2010 թթ. ծրագրի իրականացման ընթացքում շահառուներին տրամադրվել է 152 բնակարան:

Հաշվի առնելով այն փաստը, որ մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտները համարվում են թրաֆիքինգի և այլ բացասական երևույթների տեսանկյունից ռիսկային խումբ, «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, ինչպես նաև բնակարանների հատկացումը իրականացվում է պետական բյուջեից` թրաֆիքինգի կանխարգելման նպատակով:

2009-2010թթ-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) և ՀՕՄ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն ՀՕՄ-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն և ծննդի պետական գրանցում չունեցող երեխաների հայտնաբերման և ուղղորդման ծրագիր:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ սերտ համագործակցությամբ:

Հետազոտության նպատակն էր ծննդի պետական գրանցում չստացած երեխաների բացահայտումը, հիմնախնդրի պատճառների, դրսևորման ձևերի և հետևանքների վերլուծությունը, ամփոփ վիճակագրական տվյալների ստեղծումը և դրա հիման վրա հետագա կանխարգելման ռազմավարության մշակումը: Երևան քաղաքում, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում 1330 տնային տնտեսություններում հարցազրուցավարների կողմից թվով 97 ընտանիքներում հայտնաբերվել է 126 ծննդի պետական գրանցում չստացած երեխա, իսկ ՀՀ մանկական խնամակալական հաստատություններում` 19 երեխա: 2010թ-ի ընթացքում հայտնաբերված երեխաներից 117-ը ստացել են ծննդյան վկայականներ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակի կողմից ծրագիրը գնահատվել է որպես, ընդհանուր առմամբ, երեխայի իրավունքների պաշտպանության և, մասնավորապես, թրաֆիքինգի կանխարգելման գործում լուրջ ներդրում:

2004-2005թթ. ԱՄՆ դեսպանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, իսկ 2008-2009թթ. «People in Need» կազմակերպության ֆինանսական աջակցության շնորհիվ, ՀՕՄ-ը իրականացրել էր սոցիոլոգիական հետազոտություններ, որոնց նպատակն Էր պարզել թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկության մակարդակը Հայաստանում գործող հատուկ դպրոցների ու մանկատների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների սաների շրջանում, միևնույն ժամանակ բացահայտել այս երեխաների հետ տեղի ունեցած թրաֆիքինգի դեպքերը:

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից, ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համագործակցելով, հանրակրթական դպրոցներում «People in Need» կազմակերպության կողմից իրականացվել են իրազեկության բարձրացման համապարփակ ծրագրեր: ՀՕՄ-ը Հայաստանում գործող իր 53 մասնաճյուղերի օգնությամբ իրականացրել է մոնիտորինգային ծրագիր, որի շրջանակներում, օգտագործելով շարադրությունը որպես աշխատանքային գործիք, բացահայտել է մանկավարժների վերապատրաստման դասընթացների և սեմինարների արդյունավետությունը: Ծրագիրն իր հերթին կրել է երևույթի վերաբերյալ իրազեկման տարրեր: Որպես եզրափակիչ փուլ, 2011թ-ի հունվարին կկազմակերպվի մրցանակաբաշխություն և արդյունքների մասին հանրության իրազեկումՙ հեռուստատեսային բարձր վարկանիշ ունեցող և մանկապատանեկան հաղորդումներով:

Մամուլի, մասնավորապես հեռուստատեսության դերն այս հարցում կարևոր է, որը, ըստ հարցման արդյունքների, հետազոտության մասնակիցների շրջանում վստահելի տեղեկատվության առաջնային աղբյուր է համարվում: Քանի որ ՀՀ մարզերում տեխնիկական պատճառներով առավել քիչ թվով հեռուստահաղորդումներ են դիտում թրաֆիքինգի երևույթի մասին, ՀՕՄ-ի մասնաճյուղերի օգնությամբ, համագործակցելով տեղական/մարզային հեռուստաալիքների հետ, հեռարձակվել են իրազեկման տարրեր կրող հաղորդումներ:

«Ղ-տելեկոմ» ընկերության հետ բանակցությունների արդյունքում` ՀՕՄ-ի աշխատակազմի կողմից մշակվում է սոցիալական գովազդի սյուժե, որը կանդրադառնա թրաֆիքինգի դեմ պայքարի որոշակի ոլորտների, ինչպիսիք են կանխարգելումը, պաշտպանությունը և զոհերին տրամադրվող օժանդակությունը:

 

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ

 

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ակտիվ աջակցում է ՀՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող հակաթրաֆիքինգային գործունեությանը և 2004թ-ից սկսած ներգրավված է մի շարք միջոցառումներում և ծրագրերում:

2010թ-ի ընթացքում իրականացվել են հետևյալ ծրագրերը և միջոցառումները:

01.01.10-30.09.10 «www.antitrafficking.am ինտերնետային կայքի պահպանում և զարգացում» - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի` Հայկական կարմիր խաչի ընկերությանը տրամադրված դրամաշնորհի միջոցով: Հոկտեմբեր ամսվանից մինչև տարեվերջ կայքը պահպանվել և թարմացվել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի սեփական միջոցներով:

Ծրագրի շրջանակներում նորացվել և զարգացվել է www.antitrafficking.am ինտերնետային կայքը նոր պահանջներին համապատասխան:

«Ընդդեմ թրաֆիքինգի տեղեկատվական քարոզարշավ»-ն իրականացվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամաշնորհով: Ծրագրի շրջանակներում Գորիսի Պոլիտեխնիկական, Վանաձորի Մանկավարժական ինստիտուտների և Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի երիտասարդ ուսանող լիդերների համար կազմակերպվել են սեմինարներ «Ինչպես պայքարել թրաֆիքինգի դեմ» թեմայով:

«Մարդը դժբախտության մեջ» («People-in-Need») կազմակերպության կողմից իրականացվող «Ընդդեմ երեխաների թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում մշակվել են երեխաների համար նախատեսված կոմիքսի և սոցիալական հոլովակի սցենարները:

Ասոցիացիայի ներկայացուցիչը մասնակցել է «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երեխաների աշխատանքը ՀՀ-ում» սեմինարին՝ որպես սեմինարավար: Սեմինարը նպատակ ուներ լրագրողներին ներկայացնել ՀՀ-ում երեխաների աշխատանքի կարգավորման օրենսդրական դաշտը և այն խախտումները, որոնց պատճառով երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի:

Ծրագրերն ու միջոցառումներն իրականացնելիս կազմակերպությունը սերտ համագործակցում է թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համար կազմակերպությունն անվճար տրամադրել է տեսանյութեր, ֆիլմեր, սոցիալական հոլովակներ:

Միաժամանակ, կազմակերպությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի մշակմանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան