Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

27 հունվարի 2011 թվականի N 3

34. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության և քաղաքացի Հովհաննես Սանոսյանի միջև կնքվելիք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրի սահմանված կարգով կնքման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

հունվարի 27-ի նիստի N 3

արձանագրային որոշման

 

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր

 

քաղ. ________ Երկու հազար տասնմեկ թվականի ________________________

 

 Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարության, որը գործում է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության, ի դեմս «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրի հիման վրա (այսուհետ` պետական գնման պայմանագիր), հանձինս ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, այսուհետ` պետություն, Հովհաննես Սանոսյանը (անձ. ___________ տրված _____-ի կողմից __________թ.), հասցեն՝ ______________________, այսուհետ` վաճառող, մի կողմից, և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, ի դեմս __________________ (անձնագիր _________ տրված ___-ի կողմից ______________թ.), հասցեն՝ ________________, ով գործում է _______________ հիման վրա, այսուհետ` գնորդ, մյուս կողմից,

հիմք ընդունելով, որ`

ՀՀ կառավարությունը ծրագիր է ձեռնարկել ՀՀ Շիրակի և ՀՀ Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ապահովել բնակարաններով,

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության, ի դեմս «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը, որի 3.2.6-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարության, պարտավորվել է ապահովել Գյումրու քաղաքապետարանի կողմից պետական գնման պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ` չկառուցապատված հողամասերի և կիսակառույց շինություններով կառուցապատված հողամասերի կադաստրային արժեքով վաճառքը ընկերությանը,

 Ի կատարումն պետական գնման պայմանագրի 3.2.6-րդ կետի` 2009 թվականի հունիսի 18-ին Գյումրու համայնքի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի N 4/9 հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր,

Ներկայումս կառուցապատման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտություն է առաջացել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով տրամադրել Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի N 4/9 հասցեին հարակից հողատարածքը, սակայն այդ հողատարածքում առկա է Հովհաննես Սանոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույք,

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Վաճառողը վաճառում է, իսկ գնորդը սեփականության իրավունքով ձեռք է (են) բերում քաղ. Գյումրի, «Մուշ 2» թաղամասի N 19 հասցեում գտնվող 93.18 (իննսուներեք ամբողջ տասնութ հարյուրերորդական) քառ. մ ընդհանուր մակերեսով կիսակառույց շինությունը, 42.22 (քառասուներկու ամբողջ քսաներկու հարյուրերորդական) քառ. մ ընդհանուր մակերեսով նկուղը և 400 քառ. մ ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք), իսկ պետությունը վճարում է վաճառողին դրա դիմաց:

1.2. Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին, որը հաստատվում է 16.08.2005 թ. տրված N 1993338 սեփականության վկայականով:

1.3. Անշարժ գույքը վաճառված, գրավ դրված, վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, արգելանքի տակ չի գտնվում, որը հաստատված է __________թ. տրված N ______________ միասնական տեղեկանքով:

1.4. Անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 324000 դրամ, որի դիմաց պետությունը պարտավորվում է Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասում գնորդի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերից վաճառողին, որպես սեփականություն, տրամադրել մեկ հատ երեք սենյականոց բնակարան:

 

2.Կողմերի պարտականությունները

 

2.1. Գնորդը պարտավոր է`

2.1.1. կատարել անշարժ գույքի ընդունումն (ձեռքբերումն) ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները.

2.1.2. անշարժ գույքի հանձնման-ընդունման ժամանակ զննել անշարժ գույքը և հայտնաբերված թերությունների մասին անհապաղ տեղեկացնել վաճառողին.

2.1.3. սույն պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում ընդունել անշարժ գույքը հանձման-ընդունման ակտով:

2.2. Պետությունը պարտավոր է`

2.2.1. մինչև 2012 թվականի հունվարի 30-ը սեփականության իրավունքով վաճառողին հանձնել սույն պայմանագրի 3.2-րդ կետով սահմանված բնակարանը:

2.3. Վաճառողը պարտավոր է`

2.3.1. գնորդին հանձնել անշարժ գույքի պատկանելիքները և համապատասխան փաստաթղթերը.

2.3.2. գնորդին (գնորդներին) հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ անշարժ գույք.

2.3.3. պետության կողմից ծանուցումն ստանալուն հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինիս հետ կնքել սույն պայմանագրի 3.2-րդ կետով սահմանված բնակարանի վերաբերյալ առուվաճառքի հիմնական պայմանագիր:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Անշարժ գույքի գինը կազմում է 324000 դրամ:

3.2. Սույն պայմանագրով անշարժ գույքի համար վճարող է հանդիսանում պետությունը, որը սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված պայմանագրի գնի դիմաց պարտավորվում է գնորդի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից վաճառողին, որպես սեփականություն, տրամադրել մեկ հատ երեք սենյականոց բնակարան (այսուհետ` բնակարան):

3.3. Պետության կողմից բնակարանը վաճառողին տրամադրվելու պահից մարվում է անշարժ գույքի դիմաց վճարման ենթակա պետության պարտքը: Վաճառողի կողմից բնակարանի ձեռքբերման համար պետությանը որևէ այլ վճարում չի (չեն) կատարում:

3.4. Սույն պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված բնակարանի հետ կապված վաճառողի և պետության հարաբերությունների վերաբերյալ դրույթները հանդիսանում են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով նախատեսված նախնական պայմանագիր:

3.5. Պայմանագիրը կնքելու և գրանցելու հետ կապված բոլոր ծախսերի համար վճարում է գնորդը:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

 

5. Պայմանագրի գործողությունը

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման, նոտարական վավերացման և պետական գրանցման պահից և դադարում է կողմերի՝ սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ:

5.2. Կողմերի միջև հարաբերությունները դադարում են սույն պայմանագրի պայմանների լրիվ կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 5 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկական օրինակ տրվում է կողմերին, մեկ օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում, մեկ օրինակ` նոտարին:

7.2. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դա կատարված է գրավոր, ստորագրված է կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների և վավերացված է նոտարի կողմից:

7.3. Սույն պայմանագրի կնքմամբ գնորդը և պետությունը հավաստում են պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրի 3.2.6-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասի (պետության կողմից հողամասի համապատասխան մասի ապահովման և սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված 400 քառ. մ հողամասի կադաստարային արժեքի (324000 դրամ) չափով կանխավճարի) կատարման մասին, որի համար կազմվում է համապատասխան հաշվարկային փաստաթուղթ:

7.4. Սույն պայմանագիրը փոխարինում է կողմերի միջև բոլոր նախկին բանավոր և գրավոր պայմանավորվածություններն ու համաձայնությունները, որոնք վերաբերում են սույն պայմանագրի առարկային, և սույն պայմանագրի կնքմամբ բոլոր նման պայմանավորվածություններն ու համաձայնությունները համարվում են ուժը կորցրած:

7.5. Սույն պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

7.6. Սույն պայմանագրից առաջացող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Գնորդ (գնորդներ)

Գնորդ

Պետություն

 

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ

քաղ. Երևան, Սայաթ-Նովա 19 ՀՎՀՀ` 01549866

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»

ՓԲԸ Մոսկվա մ/ճ

Հ/Հ 16062000136400

____________

Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՎՀՀ` 02530223

ՀՎՀՀ` 02565827

Կառավարական տուն N 3

ՀՀ ՖՆ աշխատակազմի գործառնական վարչություն

Հ/Հ 900011014397

Երկու հազար տասնմեկ թվականի _______________________________________ սույն պայմանագիրը վավերացված է իմ` ՀՀ __________ նոտարական տարածքի նոտար _____________ի կողմից: Պայմանագիրը ստորագրվել է իմ ներկայությամբ: Պայմանագիրը ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի համաձայն սույն պայմանագրից ծագող իրավունքները երեսուն օրվա ընթացքում ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

 

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով: 

Գանձված է պետական տուրք և ծառայության

վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների

Նոտար ______________