Basic information
Number
N 350
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.1998-15.11.2000)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.09.06/20
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.08.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.08.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.08.1997
Effective date
16.09.1997
Interrupt date
05.04.2024

040.0350.19.08.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

19 օգոստոսի 1997 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

19 օգոստոսի 1997 թ. N 350

քաղ. Երևան

 

տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ

 

ց ա ն կ

 

տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
12. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
15. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
17. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար
18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
19. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար
20. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
21. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
23. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետ
24. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
25. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
26. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ
27. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
28. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր
29. Երևանի քաղաքապետ
30. Հայաստանի Հանրապետության մարզպետներ

(Ցանկը փոփ., լրաց. 02.10.98 N 613, 26.11.98 N 738)