ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 նոյեմբերի 2019 թ. |
N 742-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 22-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 1-ի «Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի «Արտոնագրի ձևը, արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 275-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան