Basic information
Number
N 1468-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1355
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.12.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2008
Effective date
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1468-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂԵՐԻ ԱՐԱԳ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղերի արագ սպառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1468-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂԵՐԻ ԱՐԱԳ ՍՊԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում (այսուհետ` պետական կառավարման մարմին) առկա` պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղերի (6 ամիս և պակաս), ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից պատվիրվող` կարճ ժամկետ ունեցող դեղերի արագ սպառման կազմակերպման ընթացակարգը:

2. Այլ երկրներից դեղեր առաքելու վերաբերյալ առաջարկ ստանալու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով առաքվող դեղերի տեսականուց և առաջարկվող քանակները պետական կառավարման մարմնի կողմից դեղի պիտանիության ժամկետում սպառելու վերաբերյալ հիմքերի բացակայությունից, շահագրգիռ պետական կառավարման այլ մարմիններ է ներկայացնում այդ առաջարկի մասին գրավոր տեղեկատվություն:

3. Շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարները, առաջարկվող դեղերի պահանջարկն ունենալու դեպքում, երկօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում են առաջարկը ներկայացրած պետական կառավարման մարմնի ղեկավարին:

4. Հայաստանի Հանրապետություն պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղեր ներկրվելու կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պահեստներում պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղերի քանակ առաջանալու դեպքում պետական կառավարման մարմինները դրա մասին միմյանց ներկայացնում են գրավոր տեղեկատվություն:

5. Անհրաժեշտության դեպքում, ըստ առաջացած պահանջարկի, պետական կառավարման մարմինների պահեստներում առկա դեղերը կարող են վերաբաշխվել:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation