ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2019 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ դեղատոմսում դեղը առևտրային անվանումով դուրս գրելու ժամանակ, որպես հիմնավորմանը ներկայացվող պահանջ նշվում է հետևյալ կետերից որևէ մեկը.
1) Կենսաբանական դեղ
2) Նեղ թերապևտիկ ինդեքսով դեղ
3) Երեք և ավելի ակտիվ բաղադրատարրեր պարունակող դեղ
4) Գերզգայունություն օժանդակ նյութ (երի)ի հանդեպ
5) Այլ (մանրամասնելով)
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան |