Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.15/24(660) Հոդ.223
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2019 թ.
քաղ. Երևան

N 467-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 66 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի փետրվարի 13-ի «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 66 հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ռ. Բադասյան

 

 

 Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի
2019 թվականի հոկտեմբերի 4-ի

N 467-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ————— բաժնում հարուցված թիվ ————— կատարողական վարույթի շրջանակներում, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 8-րդ մասով, պարտապան` __________________________

______________________________________________________________________

ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

_____________________________________________________________________

բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), բջջ. հեռախոսի համար, անձնագրի սերիա և համար (նույնականացման քարտի համար), սոցիալական քարտի համար/հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում)

_____________________________________________________________________

իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ և պետական գրանցման համար, գտնվելու վայրի հասցե, էլեկտրոնային փոստի հասցե / հայտարարագիր տվողի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անուն, ազգանուն, պաշտոն

 

ներկայացնում է սույն հայտարարագիրը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների մասին։

 

«_____»__________20 թ.

Պարտապան`

____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

NN
h/h

Գտնվելու վայրը
(հասցեն)

Տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական,
արտադրական, այլ)

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն)

Մակերեսը (քմ, հա)

1

       

2

       

3

       

2. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

NN
h/h

Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն)

Ծանոթություն

1

       

2

       

3

       

3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ, ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

NN
h/h

Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)

Տեսակը

Անվանական արժեքը
(գումարը)

Ծանոթություն

1

       

2

       

3

       

4. ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

NN
h/h

 Կազմակերպության անվանումը

Տեսակը

Արժեքը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

Պարտապան`

____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ

 

NN
h/h

Մշակութային արժեքի անվանումը

Ստեղծման ժամանակաշրջանը

Գտնվելու վայրը

Քանակը

Ծանոթություն

1

         

2

         

3

         

6. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԵՎ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

 

NN
h/h

 Գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը և քաշը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

NN
h/h

Արժույթ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի և այլն)

Գումարի չափը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

8. ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

NN
h/h

Տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

9. ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ

 

NN
h/h

Անվանումը

Քաշը (տոննա, կգ)

Ծանոթություն

1

     

2

     

3

     

Պարտապան`

____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

10. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՆՊԱՍՏՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

NN
h/h

Տեսակը

Գումարի չափը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՅՔ

 

NN
h/h

Գույքի գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

12. ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

NN

h/h

Պահանջի իրավունքի տեսակը

Պահանջը հիմնավորող փաստաթուղթ

Պարտավոր անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը

Պահանջի չափը

1

       

2

       

3

       

13. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՕՏԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

NN
h/h

Գտնվելու վայրը

Գույքի տեսակը (անշարժ գույք, տրանսպորտային միջոց

Օտարման ժամանակը, ձեռքբերողի տվյալները

Օտարման գինը/արժեքը (հատուցելի օտարման դեպքում)

1

       

2

       

3

       

Պարտապան`

____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

14. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

NN
h/h

Գտնվելու վայրը

Գույքի, գույքային իրավունքի տեսակը

Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները

1

     

2

     

3

     

Ծանոթություն

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե կատարողական թերթի համաձայն՝ բռնագանձումը տարածվում է երրորդ անձ-գրավատուին պատկանող գրավի առարկայի վրա, ապա երրորդ անձ-գրավատու հանդիսացող պարտապանի կողմից լրացվում է միայն հայտարարագրի այն բաժինը (բաժինները), որը վերաբերում է գրավի առարկային:

3. Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերվելու դեպքում պարտապանը հինգ օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին:

 

Պարտապան`

____________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 «_____»__________20 թ.

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի հոկտեմբերի 4-ի

N 467-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթի շրջանակներում պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիրը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողին ներկայացնելու կարգը։

2. Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին:

3. Պարտապան իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնում է գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձը:

4. Իրավաբանական անձը հայտարարագրին կից ներկայացնում է նաև իր գործունեության վերջին հաշվեկշիռը, գույքացանկը, առկայության դեպքում՝ դրամարկղային գրքի տրամադրման տարին, ամիս, ամսաթիվը:

5. Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերվելու դեպքում պարտապանը հինգ օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին:

6. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

1) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

2) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը:

7. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

8. Հայտարարագրի համապատասխան բաժիններում «գտնվելու վայր», «քանակ», «քաշ» սյունակներում լրացվում է հայտարարագրման ենթակա գույքի համապատասխանաբար գտնվելու վայրը (հասցեն), քաշը (տոննա, կգ և այլն), քանակը (հատ):

9. «Անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Տեսակը, նշանակությունը, (բնակելի, հասարակական, արտադրական և այլն)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող անշարժ գույքի տեսակը՝ շենքի, շինության, հողամասի - բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված՝ բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող).

2) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

3) 5-րդ «Մակերեսը (քմ, հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի մակերեսը՝ քառակուսի մետրերով կամ հեկտարով:

10. «Փոխադրամիջոցներ, շինարարական, գյուղատնտեսական և այլ տրանսպորտ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ «Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, օդային և ջրային փոխադրամիջոց, ինչպես նաև այլ՝ շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, այսուհետ՝ փոխադրամիջոց) լրիվ անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը.

2) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

11. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ «Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը թողարկողի լրիվ անվանումը.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝

ա) պարտատոմսի տեսակը՝ պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

բ) բաժնետոմսի տեսակը՝ բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

գ) այլ արժեթուղթ.

3) 4-րդ «Անվանական արժեքը (գումարը)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 4-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

12. «Բաժնեմասեր և այլ մասնակցություն կազմակերպություններում» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն իրավաբանական անձի անվանումը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում հայտարարատուն ներդրում է կատարվել կամ ունի մասնակցություն.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է կազմակերպությունում հայտարարատուի մասնակցության տեսակը կամ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը.

3) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին մասնակցության (ներդրման) արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

13. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ «Մշակութային արժեքի անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը՝ առանձին-առանձին.

2) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.

3) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

14. «Թանկարժեք մետաղ և պերճանքի առարկաներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված առարկայի տեսակը:

15. «Դրամական միջոցներ» բաժնում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը)՝ առանձին տողերով (թվերով կամ բառերով):

16. «Ընտանի կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ՝ «Տեսակը» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա) խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր).

բ) մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր).

գ) այլ տնային կենդանիներ (խոզեր, խոճկորներ, թռչուններ).

2) 4-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

17. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն):

18. «Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ),

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:

19. «Բռնագանձման ենթակա այլ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված գույքի տեսակը, բացառությամբ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով սահմանված գույքերի տեսակների:

4) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝ բռնագանձման ենթակա այլ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

20. «Պահանջի իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Պահանջի իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է պահանջի իրավունքի տեսակի անվանումը (դատական ակտ, պայմանագիր, գրավ, ռեգրես),

2) 3-րդ «Պահանջը հիմնավորող փաստաթուղթ» սյունակում լրացվում են 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջը հիմնավորող փաստաթղթերը, դրանց ռեկվիզիտները,

3) 4-րդ «Պարտավոր անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայր» սյունակում լրացվում է այն ֆիզիկական անձի անուն, ազգանուն, բնակության վայրը կամ այն իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ-ն, ում հանդեպ հայտարարագիր տվողն ունի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունք,

4) 5-րդ «Պահանջի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունքի տեսակի չափը:

21. «Կատարողական վարույթ հարուցելուց հետո օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի տեսակը (անշարժ գույք, տրանսպորտային միջոց)» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը և հաշվառման համարանիշը.

2) 4-րդ «Օտարման ժամանակը, ձեռքբերողի տվյալները» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, ձեռքբերողի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը (գտնվելու վայրը) առանձին-առանձին.

3) 5-րդ «Օտարման գինը/արժեքը (հատուցելի օտարման դեպքում)» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման գինը, եթե այն օտարվել է հատուցելի գործարքով (ՀՀ դրամով կամ արտարժույթով):

22. «Դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույք և գույքային իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի, գույքային իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող գույքի, գույքային իրավունքի տեսակը.

2) 4-րդ «Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները» սյունակում լրացվում են գույքի և գույքային իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթի տեսակը (դատական ակտ, ժառանգության վկայագիր կամ այլ իրավահաստատող փաստաթուղթ), իրավահաստատող փաստաթղթի կազմման կամ կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և անհրաժեշտ այլ տվյալներ:

23. Հայտարարագիրը հարկադիր կատարողին կարող է ներկայացվել փոստային առաքմամբ կամ հանձնվել առձեռն կամ ուղարկվել էլեկտրոնային փոստի հասցեով: Փոստային առաքման դեպքում հայտարարագիրը ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի կամ համապատասխան մարզային ստորաբաժանման հասցեով: Հայտարարագիրը էլեկտրոնային փոստով ուղարկվում է էլեկտրոնային ստորագրության առկայությամբ կամ փաստաթղթի սքանավորված տարբերակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան