Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.15/24(660) Հոդ.234
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 սեպտեմբերի 2019 թ.

N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 405-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ

 

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի հուլիսի 26-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 405-Ն հրամանի հավելված 1-ի՝

1) 23-րդ կետում «առարկաների պարապմունքներին» բառերից հետո լրացնել «համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում» բառերը,

2) 42-րդ կետում «առարկաների պարապմունքներին» բառերից հետո լրացնել «համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում» բառերը:

 

Նախարար

Ա. Հարությունյան