Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 7 հունիսի 2012 թվականի N 22

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 34-րդ կետով հավանության արժանացած արձանագրային ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի նիստի N 3 արձանագրության 34-րդ կետով հավանության արժանացած` «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2.2.1-ին կետում «մինչև 2012 թվականի հունվարի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականի դեկտեմբերի 28-ը» բառերով.

2) 3.2-րդ կետում «քաղաքի Մուշ-2 թաղամասում» բառերը փոխարինել «քաղաքում» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 11

Երևան