Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.30/31(667).1 Հոդ.283.2
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

19 դեկտեմբերի 2019 թ.

N 860-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 671-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 671-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանով հաստատված հավելված N 1-ի (այսուհետ` Հավելված) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)»,

2) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը»,

3) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)»,

4) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)»,

5) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)»,

6) Հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)»,

7) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)»,

8) Հավելվածում լրացնել 21-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)»,

9) Հավելվածում լրացնել 22-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Վերահսկվող գործարքի առարկան»,

10) Հավելվածում լրացնել 23-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)»,

11) Հավելվածում լրացնել 24-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը»,

12) Հավելվածում լրացնել 25-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում»,

13) Հավելվածում լրացնել 26-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)»,

14) Հավելվածում լրացնել 27-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)»,

15) Հավելվածի լրացման կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):»,

16) Հավելվածի լրացման կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը:»,

17) Հավելվածի լրացման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:»,

18) Հավելվածի լրացման կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):»,

19) Հավելվածի լրացման կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

20) Հավելվածի լրացման կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):»,

21) Հավելվածի լրացման կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 17-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:»,

22) Հավելվածի լրացման կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)», ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

23) Հավելվածի լրացման կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):»,

24) Հավելվածի լրացման կարգում լրացնել 22-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 21-րդ կետում լրացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքի կողմ հանդիսացող ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):»,

25) Հավելվածի լրացման կարգում լրացնել 23-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 22-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի հետ կատարված գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) ապրանք, 2) հումք, 3) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 4) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 5) կառավարում և վարչարարություն, 6) տեխնիկական, 7) հետազոտություն և զարգացում, 8) կոմիսիոն, 9) ֆինանսական, 10) տոկոս, 11) շահաբաժին, 12) ապահովագրական, 13) երաշխիք, 14) ծախսերի փոխհատուցում, 15) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:»,

26) Հավելվածի լրացման կարգում լրացնել 24-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 23-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):»,

27) Հավելվածի լրացման կարգում լրացնել 25-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 24-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսեր գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:»,

28) Հավելվածի լրացման կարգում լրացնել 26-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 25-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:»,

29) Հավելվածի լրացման կարգում լրացնել 27-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 26-րդ կետում լրացվում է տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ), ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

30) Հավելվածի լրացման կարգում լրացնել 28-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ` «Ծանուցման ձևի 27-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ կատարված բոլոր գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ):»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Դ. Անանյան