Գլխավոր տեղեկություն
Համար
N 3633-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.07/9(1564) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 դեկտեմբերի 2019 թ.

N 3633-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

  «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001928 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը «Մեղրու Տարածաշրջանային Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Մեղրու Տարածաշրջանային Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2014թ. մարտի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001928 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` Սյունիքի մարզ, Ագարակ քաղաք Հիվանդանոցային 1/1 հասցեում գտնվող հիվանդանոց հասցեից տեղափոխել մարզ Սյունիք, համայնք Մեղրի Մեղրի ք. Գործարարների փողոց 42 բժշկական կենտրոն հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մեղրու Տարածաշրջանային Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

 

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան