ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
11 դեկտեմբերի 2008 թ. |
N 08-395-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.12.08 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0535 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 04.11.08 թ. N 08-349-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ֆիրմա Ագատ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0433 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 21.11.08 թ. N 08-377-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Սլակ Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Լարիսա Ավետիսյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (11.12.2008թ. հր. N 08-395-Լ)
|
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը
|
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
|
1 |
«Պետ. գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ
|
Երևան, Զաքիյան 10, |
ԱԳN0535 |
13.01.05 թ. |
02562123 |
535 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
04.11.08 թ. N08–349-Լ հրամանով կասեցումը համարվել է վերացված | |
|
2 |
«Ֆիրմա Ագատ» |
Երևան, Ալիխանյան Եղբայրներ 3, բն. 307
|
ԱԳN0433 |
03.09.03 թ. |
01203745 |
433 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
21.11.08 թ. N08-377-Լ հրամանով կասեցումը համարվել է վերազված | |
|
3 |
«Սլակ Ռիելթի» |
Երևան, Նալբանդյան 102, բն. 15, հեռ. 526-362
|
ԱԳN0817 |
11.12.08 թ. |
02705889 |
812 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
4 |
Լարիսա Ավետիսյան (ԱՁ) |
Երևան, Բաբաջանյան |
ԱԳN0818 |
11.12.08 թ. |
32517987 |
813 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|