Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.01/23(659) Հոդ.219
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

17 սեպտեմբերի 2019 թ.

N 604-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանում`

1) հավելված N 1-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ»-ի ձևում`

ա. 1-ին բաժնի լրացման կարգի 5-րդ կետում «ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով (սույն հրամանում այսուհետ՝ ընդհանուր սահմանված դրույքաչափ)» բառերով, իսկ «, աշխատողին վճարված օգնության գումարները» բառերը հանել.

բ. 2-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:

2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով:».

գ. 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով, 11-րդ կետում «Ֆիզ. անձի համար ապահովագրավճար» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար» բառերով,

2) հավելված N 2-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկ»-ի ձևի լրացման կարգի 7-րդ կետում «ամսական սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

3) հավելված N 3-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ»-ի ձևում`

ա. 2-րդ բաժինը և բաժնի լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ

 

 Եկամուտների տեսակ

Եկամուտ[2.1]

Դրույքաչափ[2.2]

Հարկ[2.3]

1. Ռոյալթի

[2.4]

 

10%

 

2. Տոկոս

[2.5]

 

10%

 

3. Վարձավճար

[2.6]

 

10%

 

3.1. Վարձավճարի 58,35 մլն դրամը (01.01.2020թ-ից 60 մլն դրամը) գերազանցող գումար

[2.7]

 

10%

 

4. Կառուցապատողի կողմից գույքի օտարման դիմաց եկամուտ

[2.8]

 

20%

 

5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի) օտարման դիմաց եկամուտ

[2.9]

 

10%(20%)

 

6. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկ

[2.10]

x

x

 

7. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց եկամուտ

[2.11]

 

20% (10%)

 

8. Շահաբաժիններ

[2.12]

 

5%(10%)

 

Ընդամենը [2.13]

 

 

Սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ տողը լրացնելու համար եկամտային հարկի հաշվարկ

 

Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկի հաշվարկ

Հ/Հ

Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտ

Դրույքաչափ
(1%)

Եկամտային հարկ(հաշվարկված ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով)

Ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով)

Եկամտային հարկ (յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ)

Եկամտային
հարկ

[2.10.1]

[2.10.2]

[2.10.3]

[2.10.4]

[2.10.5]

[2.10.6]

1

           

2

           

           

Ընդամենը [2.10.7]

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [2.7]-ի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները, որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում՝ ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացած (ստացվող)`

1) ռոյալթիները (տող [2.4]),

2) տոկոսները (տող [2.5]),

3) վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները՝ տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն (01.01.2020թ-ից` 60 մլն) դրամը գերազանցող գումարները՝ տող [2.7]),

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կառուցապատողի կողմից գույքի օտարումից եկամուտը (տող [2.8]),

5) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ ավտոմեքենայի) օտարումից ստացվող եկամուտը (տող [2.9]), որի նկատմամբ եկամտային հարկով հարկման դրույթը` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարվող գույքի մասով ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսի 28-ը ներառյալ, ընդ որում, այդ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով,

6) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը (տող [2.10.1]),

7) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտը (01.01.2020թ-ից 10% դրույքաչափով հարկվող), եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը,) փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [2.11]),

8) ՀՀ քաղաքացու ստացած շահաբաժինները (5% դրույքաչափով հարկվող) կամ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի շահաբաժինները (10% դրույքաչափով հարկվող)՝ տող [2.12]: 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

12. [2.2] սյունակում նշվում են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են եկամուտների այդ տեսակների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2]):

12.1. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի (ավտոմեքենաների) օտարումից եկամտային հարկը հաշվարկելու համար լրացվում է սույն բաժնի 2-րդ աղյուսակը, որի`

1) [2.10.1] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը,

2) [2.10.2] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամտից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը,

3) [2.10.3] սյունակում լրացվում է ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

4) [2.10.4] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով),

5) [2.10.5] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամի չափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

6) [2.10.6] սյունակում ինքնաշխատ լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկը` [2.10.3] և [2.10.5] տողերում արտացոլված եկամտային հարկի գումարներից առավելագույնի չափով,

7) [2.10.7] տողում լրացվում է յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եկամտային հարկի գումարների (սյունակ [2.10.6]-ի տողերի) հանրագումարը, որն ինքնաշխատ արտացոլվում է սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ կետում ([2.3] սյունակի [2.10] տողում):

12.2. [2.13] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.12] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.13] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):».

բ. 3-րդ բաժնի լրացման կարգի 16-րդ կետում «տարեկան սանդղակի դրույքաչափերով» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

4) հավելված N 4-ով հաստատված «Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ»-ի ձևի 2-րդ բաժնի 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 10-րդ կետում «10%» թիվը փոխարինել «5% (10%)» թվերով,

5) հավելված N 5-ով հաստատված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց 20___թ. հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանք»-ի ձևում`

ա. լրացման կարգի 6-րդ կետում «(ամսական դրույքաչափերի սանդղակով, 20%-ով, 10%-ով, 5%-ով)» բառերը հանել.

բ. 2-րդ աղյուսակի 5-րդ կետում «, օգնություն» բառը հանել, 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, «սանդղակ» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ» բառերով, 9-րդ կետի վերջին սյունակի «10%» թիվը փոխարինել «5%(10%)» թվերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը կիրառվում է 2019 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների վրա:

 

Դ. Անանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան