ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2019 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միջազգային. Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ. EDUARDAS MIEZELAITIS. Լիտվացի բանաստեղծ. Lithuanian poet. ՀԻՇԻՐ ԵՎ ԱՊՐԻՐ, ՀԻՇԻՐ ԵՎ ԱՐԱՐԻՐ…. REMEMBER AND LIVE, REMEMBER AND CREATE…» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
3) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «2020. Լուսնային Նոր Տարի. Lunar New Year» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
4) Տրանսպորտային միջոցներ թեմային նվիրված «ԻՆՔՆԱԹԻՌ. AIRPLANE» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել՝
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 220 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ:
2) Միջազգային. Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ. EDUARDAS MIEZELAITIS. Լիտվացի բանաստեղծ. Lithuanian poet. ՀԻՇԻՐ ԵՎ ԱՊՐԻՐ, ՀԻՇԻՐ ԵՎ ԱՐԱՐԻՐ…. REMEMBER AND LIVE, REMEMBER AND CREATE…» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:
3) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «2020. Լուսնային Նոր Տարի. Lunar New Year» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 230 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ:
4) Տրանսպորտային միջոցներ թեմային նվիրված «ԻՆՔՆԱԹԻՌ. AIRPLANE» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 220 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1064-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 13-Ն հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 5 հավելվածի:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 15-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 15-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 15-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 15-Ն հրամանի |
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |