Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 29 մարտի 2012 թվականի N 12

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2011 թվականի և 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

մարտի 29-ի նիստի N 12

արձանագրային որոշման

 

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Կոտայքի մարզն ունի 67 համայնք, այդ թվում` 7 քաղաքային։ Մարզի փաստացի տարածքը կազմում 2076 քառ. կմ։

 Կոտայքի մարզի բնակչության թիվը 2011թ. կազմել է 283.5 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ողջ բնակչության 8.6%-ը, որից 159.2 հազարը քաղաքաբնակներ են (56.1%), 124.3 հազարը` գյուղաբնակներ (43.9%)։ Նախորդ տարվա համեմատ մարզի բնակչության թիվը աճել է 1400-ով։

2011թ. ծնունդների թիվը մարզում կազմել է 3851 մարդ, իսկ մահացածների թիվը` 2246։ Բնական աճը կազմել է 1605 մարդ։ 2012 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում մարզում գրանցվել է 402 ծնունդ:

Գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 257-ով՝ կազմելով 1934, ամուսնալուծությունների թիվը ավելացել է 16-ով` հասնելով 225-ի։

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 2011թ. մարզում (ընթացիկ գներով) թողարկվել է 104 մլրդ 683 մլն դրամի արդյունաբերական արտադրանք նախորդ տարվա 84 մլրդ 986 մլն դրամի փոխարեն կամ աճը կազմել է 23.1%:

 2011թ. մարզում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը կազմել է 103 մլրդ 603 մլն դրամ նախորդ տարվա 84 մլրդ 473 մլն դրամի փոխարեն կամ աճը կազմել է 22.6%:

 Արտադրանքի իրացման ծավալների մեջ հաշվետու ժամանակաշրջանում իրացումը ներքին շուկայում կազմել է 83 մլրդ 731 մլն դրամ, իսկ արտահանումը` 19 մլրդ 872 մլն դրամ: 2011թ. արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6 մլրդ 168 մլն դրամով կամ աճը կազմել է 45%: Արտահանվել են հիմնականում մրգահյութեր և բանջարահյութեր, գինիներ, կոնյակ, ցեմենտ, հանքային ջրեր, ապակե տարաներ, պատրաստի մետաղական արտադրատեսակներ և այլն:

Դրական է գնահատվում արտահանման ծավալների աճը, որով բնութագրվում է մեր մարզի արտադրանքի մրցունակ լինելը արտաքին շուկաներում:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2011 թվականին լուրջ աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ։ Նախատեսված 1մլրդ 618մլն. դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 1մլրդ. 658մլն. դրամի սեփական եկամուտ կամ եկամուտների պլանը կատարվել է 102.4%-ով։

2012 թվականի առաջին երկու ամիսների տվյալներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 111.3%-ով:

Մարզի համայնքները և ենթակա հիմնարկները 2011 թվականին և 2012 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում աշխատավարձի և սոց.վճարների գծով պարտքեր չունեն:

Վերջին երեք տարիներին պետական բյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիաները անընդհատ աճել են և 2011թ-ին այն կազմել է 2 մլրդ 857մլն դրամ, որը կազմում է համայնքների ընդհանուր եկամուտների ավելի քան 60 %-ը։

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների տվյալներով պետական բյուջեից համայնքներին նախատեսված 483 մլն. 882 հազ. դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիաները տրամադրվել են ամբողջությամբ։

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կոտայքի տարածքային բաժանմունքներում 2011 թվականի ընթացքում հաշվառել է 16971 քաղաքացի, հաշվառումից հանվել են 3826-ը, իսկ ՀՀ քաղաքացիության անձնագրեր է տրվել 30647 քաղաքացու։

2012 թվականի երկու ամիսների ընթացքում հաշվառվել է 2235 քաղաքացի, հաշվառումից հանվել է 956-ը, իսկ ՀՀ քաղաքացիության անձնագրեր են տրվել 6090 քաղաքացու:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 2011 թվականին մարզպետարանի ենթակայությամբ գործել են 93 կրթական հաստատություններ:

 Մարզի հանրակրթական դպրոցներում 2011-12 ուսումնական տարում կոմպլեկտավորվել է 1674 դասարան` 34688 աշակերտներով: Այս ուսումնական տարում առաջին դասարան է ընդունվել 3360 աշակերտ, որը նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 95–ով: Դեկտեմբեր ամսին մարզի 1 ավագ ու 2 հիմնական դպրոցներում /Հրազդանի N1, N11, N4/ փորձնական ներդրվել է աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգ, որի նպատակն է ամողջությամբ վերահսկել աշակերտների շարժը:

Այս համակարգը արդյունավետ աշխատելու դեպքում այն ներդրվելու է բոլոր դպրոցներում:

2011-2012 ուստարում աշխատանքներ են տարվել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց հանրակրթական կամ հատուկ հանրակրթական հաստատություններ վերադարձնելու ուղղությամբ: Այժմ վկայագրված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 308 երեխաներ, նրանցից 78–ը վկայագրվել են 2011 թվականին:

 Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 3400 ուսուցիչներ, որոնց ավելի քան 88% ունի բարձրագույն մանկավարժական, շուրջ 10%-ը` միջին մասնագիտական կրթություն: Լեռնային և բարձր լեռնային գոտում գտնվող ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 1100 ուսուցիչներ:

 Մանկավարժական կադրերի թափուր աշխատատեղերը համալրվել են մրցութային կարգով: 2011թ. ընթացքում ուսուցիչների մրցույթներ տեղի են ունեցել 60-ից ավել դպրոցներում, ժամանակի հրամայականն է դպրոցներում ունենալ բարձրակարգ մասնագետ-ուսուցիչներ, որին հասնելու համար անհրաժեշտ է մրցույթները անցկացնել բացառապես անաչառ: Գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթներ են անցկացվել թվով 53 դպրոցներում: Մրցույթների արդյունքում ընտրված 47 տնօրենների հետ սահմանված կարգով կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Աշխատանքից ազատվել են 18 տնօրեններ:

 ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N 929-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մարզպետարանի ենթակայության անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող թվով 41 տնօրեններից 7-ը 2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր չեն ստացել:

 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ թվով 33 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կայացել են համապատասխան մրցույթները: Միայն Թեղենիքի միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթը չի կայացել: Դպրոցի խորհրդի կազմի փոփոխությունից հետո հայտարարվել է նոր մրցույթ:

 

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնական զենքի պահպանման սենյակներ ունեցող դպրոցների թիվը հասել է 91-ի, իսկ դրանցից 83-ն արդեն համալրվել է ուսումնական զենքով:

 Դպրոցներում հաջողությամբ իրականացվում է Շախմատ առարկայի դասավանդումը:

 Մարզի բոլոր միջնակարգ ու հիմնական դպրոցներն ապահովված են շախմատի դասավանդման համար անհրաժեշտ պարագաներով:

 Դպրոցներում ուսումնանյութատեխնիկական բազան հարստացնելու նպատակով «Փյունիկ» հասարակական կազմակերպության կողմից 2011 թվականի ընթացքում մարզի 19 դպրոցներին հատկացվել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների լաբորատոր սարքավորումներ:

Մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` կրթակարգի պահանջներին համապատասխան, ապահովված են համակարգիչներով և ինտերնետ կապով: Դպրոցներն ունեն տարբեր առարկաների էլեկտրոնային ձեռնարկներ, որոնց հիման վրա դպրոցների մեծ մասում ստեղծվել են նաև էլեկտրոնային գրադարաններ:

 Այժմ մարզում գործում են 47 նախադպրոցական հաստատություններ, որոնցից 18-ը հիմնովին վերանորոգված են: Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 5321 սան հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով 2012 թվականի փետրվար ամսից մարզի 52 դպրոցներում սկսվել է սննդի տրամադրումը 1-4-րդ դասարանների աշակերտներին:

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պարտադիր ատեստավորման նպատակով 2011 թվականին վերապատրաստվել են մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների շուրջ 20%-ը: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 462 ուսուցիչ, 3 ուսուցիչների գործեր հետ են ուղարկվել տնօրենների կողմից սխալ ներկայացնելու պատճառով (2 ուսուցիչ ընդունվել են որպես փոխարինողներ, 1-ը գտնվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում):

 Ուսուցիչների փաստաթղթային ատեստավորումով ընթացիկ տարում ատեստավորվել են 459 ուսուցիչներ:

Հիմնախնդիրներ

- Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևին անցնելու արդյունքում հիմնական և միջնակարգ դպրոցներում նվազել է ֆինանսավորման չափը և մի շարք դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը նույնպես նվազել է:

- Հարկավոր է սոցիալական փաթեթ տրամադրել ուսումնական հաստատության բոլոր աշխատողներին:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1240-ով. պատճառը ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացման նպատակով ՀՀ կառավարության 23.12.2010թ. N 1763-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն են:

Սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությամբ նախորդ տարի հրատապ դրամական օգնություն է տրամադրվել 2930 ընտանիքի, որոնց կարիքավորության միավորը 30.00-ից ցածր է եղել:

 2012թ. մարտի 1-ի դրությամբ մարզի նպաստառու ընտանիքների թիվը 7569 է: Սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությամբ հրատապ դրամական օգնություն է տրամադրվել 291 ընտանիքի:

2012թ. մարտի 1-ի դրությամբ բնակարանի կարիք ունեն ժամանակավոր կացարաններում բնակվող 326 փախստական ընտանիքներ:

1999-2012թթ. բնակարանային ապահովման նպատակով աջակցություն են ստացել մարզի զոհված և հաշմանդամ դարձած 201 անապահով զինծառայողների ընտանիքներ:

Դեռևս բնակարանի բարելավման կարիք ունեն 253 զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ:

Հիմնախնդիրներ

 ՀՀ Կառավարության կողմից «Պետական նպաստ» ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում համացանցի միջոցով գործող 5 համակարգչային ծրագրերի արդյունավետ շահագործման նպատակով անհրաժեշտ է մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները վերազինել ժամանակակից համակարգչային տեխնիկայով:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարզի առողջապահական հաստատությունները ներկայացված են 40 ընկերություններով, որոնցից 35-ը 100 տոկոս պետական բաժնեմասով, իսկ 5 ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել են համայնքներին։

Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 250 է, աշխատողների թիվը՝ 1784:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շուրջ 89 մլն. 682 հազ. դրամի համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցված թվով 6 շտապ օգնության մեքենաներ են տրամադրվել «Աբովյանի ԲԿ», «Հրազդանի ԲԿ», «Չարենցավանի ԲԿ», «Նաիրիի ԲԿ» ՓԲԸ-ներին և «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին։

 Լիարժեք կայացած է 2008 թվականից ներդրված «ծննդօգնության պետական հավաստագրերի» համակարգը, իսկ 2011 թվականին ներդրվել է նաև «երեխաների առողջության պետական հավաստագրերի և անձնագրերի» տրամադրման համակարգը։ 2011թ. ընթացքում մարզի ծննդատներում գրանցվել է 2905 ծնունդ, որը կազմում է հանրապետությունում գրանցված ծնունդների ընդհանուր թվի / 43297 ծնունդ / 7 տոկոսը։ Մայրական մահացության դեպք հաշվետու տարում չի գրանցվել։ Սակայն դժբախտաբար 2012 թվականի փետրվարի 25-ին Աբովյանի ծննդատանը գրանցվել է մայրական մահվան դեպք (ք. Աբովյանի բնակչուհի 1986 թվականին ծնված Ֆլորա Հրաչի Աբգարյան, դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությունը` Շնչահեղձություն արյան զանգվածներով), որի կապակցությամբ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 Հունվար և փետրվար ամիսների ընթացքում մարզի ծննդատներում գրանցվել է 402 ծնունդ (2011թ. նույն ժամանակահատվածում 462 ծնունդ):

 Մարզի առողջապահության համակարգի առողջության առաջնային պահպանման ծառայությունում որակական բարձրակարգ սպասարկում իրականացնելու համար բոլոր ընկերությունները համալրված են անհրաժեշտ մասնագետներով՝ ընտանեկան բժիշկներով և բուժքույրերով: Այս պահին վերամասնագիտացված են շուրջ 143 բժիշկ և 153 բուժքույր:

 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի առողջապահական ընկերությունների կրեդիտորական պարտքերը կազմել են մոտ 3.2 մլն դրամ /դեղորայքի և ԲՆԱ-ի ընթացիկ պարտք/։ Աշխատավարձի պարտքեր չեն գոյացել։

 2011 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի և ԼՂՀ Շահումյանի շրջանի միջև փոխադարձ համագործակցության ծրագրի շրջանակներում մարզի առաջատար բժիշկ-մասնագետների կողմից կազմակերպվել է այցելություն Քարվաճառի բուժմիավորում և իրականացվել է Շահումյանի շրջանի բնակչության անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Մասնավորապես նյարդաբանի, սրտաբանի և ակնաբույժի կողմից բժշկական զննության է ենթարկվել 100-ից ավել հիվանդ:

Սույն թվականի հունվարի 24-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից շուրջ 39 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական և հետծննդյան հատվածներում, որը նախատեսվում է ավարտել մինչև հունիսի 24-ը: Ընթացիկ տարում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրով նախատեսվում է Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի հիմնանորոգումը և սարքավորումների արդիականացումը, ինչպես նաև Լեռնանիստի ԲԱ, Սոլակի ԱԱՊԿ, Ակունքի ԱԱՊԿ և Վերին Պտղնիի ԱԱՊԿ–ների շենքերի կառուցումը:

Հիմնախնդիրներ

 Մարզի առողջապահության համակարգի հիմնախնդիրներից է հիվանդանոցային համակարգի (Նաիրիի ԲԿ, Չարենցավանի ԲԿ, Գառնիի ԱԿ) և Հրազդանի մարզային արյան բանկի հիմնանորոգումը, արդիականացումը և որակյալ բժշկական կադրերով համալրումը: Որոշ բժշկական մասնագիտությունների թափուր պաշտոնների մրցույթներ մարզի առողջապահական ընկերությունների կողմից արդեն իսկ հայտարարված են:

 

ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Համագործակցելով երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների մասնագետների հետ` մարզում իրականացվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական կարիքների գնահատման, երեխաների սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքներ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում հաշվառված են թվով 235 երեխաների տվյալներ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թվում են նաև մարզի 642 հաշմանդամ երեխաներ:

2011թ. ընթացքում Կոտայքի մարզում բնակվող 11 դիմումատու քաղաքացիներ հաշվառվել են որպես երեխա որդեգրել ցանկացող թեկնածուներ և հաշվառման է վերցվել որդեգրման ենթակա 9 երեխա: 2012թ. փետրվար ամիսներին հաշվառման է վերցվել որդեգրման ենթակա 1 երեխա:

Աբովյան քաղաքում ունենք 1 խնամատար ընտանիք, որտեղ խնամվում են ԱԾԽՄ 2 երեխաներ:

Հայտնաբերված հանրակրթությունից դուրս մնացած 24 երեխաների հետ աշխատանք է տարվել և նրանցից 13-ի կրթություն ստանալու իրավունքը վերականգնվել է, 2012թ. ընթացքում հայտնաբերվել է դպրոց չհաճախող 9 երեխա, որոնցից 2-ը այժմ սովորում են դպրոցում: Այժմ համայնքներում տարվում են համապատասխան աշխատանքներ՝ հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց կրթություն ստանալու իրավունքը վերականգնելու համար:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Մարզում գյուղատնտեսությունը վարվում է փոքր գյուղացիական տնտեսությունների միջոցով։

 Մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում 1-1.3 հա գյուղատնտեսական հողատեսքեր։ Մեկ տնտեսությանը պատկանող հողատարածքը մասնատված է 3-4 հողակտորի։ Ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս կիրառել արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ, դժվարություններ են առաջանում արտադրության մեքենայացման, ցանքաշրջանառության կիրառման բնագավառում և հետևանքն այն է, որ արտադրությունը դառնում է անարդյունավետ և վնասաբեր։ Այս իրավիճակից դուրս գալու նախապայմաններից մեկը տնտեսությունների խոշորացումն է և հողակտորների կոնսոլիդացիան, որի ուղղությամբ տարվող աշխատանքները մեր և համայնքների ղեկավարների ուշադրության կենտրոնում է, բայց ցավոք դեռևս շոշափելի արդյունքներ չկան:

2011թ. բերքի տակ կատարվել է 13504 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք կամ օգտագործվել է վարելահողերի 35.6 տոկոսը՝ անցած տարվա 34.3 տոկոսի դիմաց։

Նախորդ տարվա համեմատ ավելացել է գյուղատնտեսական մշակաբույսերից ստացված համախառն բերքը:

 

2011թ. փաստացի հավաքված գյուղատնտեսական մթերքների ծավալի մասին

 

գ/տ մշակաբույսեր

2011թ.

2010թ.

2011-ը 2010-ի
նկատմամբ

ընդամենը ցանքատարած.
/հա/

փաստացի հավաքվել է /հա/

համախ. բերքը
/տոննա/

միջին բերքը
ց/հա

համախ. բերքը /տոննա/

միջին բերքը ց/հա

համախ.
/տոննա/

միջին բերքը ց/հա

հացահատիկ

9380

9378

21083.0

22.5

11031.0

13.2

+10052

+9.3

կարտոֆիլ

692

692

15881.5

229.5

14054.0

196. 8

+1827.1

+32.7

բանջարեղեն

1162

1162

22000.0

189.3

21015.1

155.3

+984.9

+34.0

պտուղ

4351

3818

13402.0

35.1

8587.9

22.4

+4814.1

+12.7

խաղող

349

349

490.7

14.0

377.7

10.8

+113.0

+3.2

կուտակվել է խոտ

-

-

52726.0

-

49600.0

-

+3126.0

-

կուտակվել է ծղոտ

-

-

 8879.0

-

8710.0

-

+169.0

-

 

2011 թվականին աշնանացանի ցանք կատարելու համար ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացվել է 238 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու։ Նշված սերմացուն պայմանագրով հատկացվել է մարզի գյուղացիական տնտեսություններին, որոնց միջոցով կատարվել է շուրջ 800 հա աշնանացանի ցանք։

 Նախորդ տարվա համեմատ աշնանացանի ցանքատարածությունները ավելացել են 1080 հա-ով։

Ընթացիկ տարում նախատեսվում է կատարել 8500 հա գարնանացանի ցանք, այդ թվում` հացահատիկ և ընդեղեն - 5800 հա, կարտոֆիլ - 850 հա, բանջարեղեն – 1300 հա, բազմամյա խոտերի ցանք – 550 հա:

 Գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար կպահանջվի ավելի քան 200 տոննա գարնանացան ցորենի, 500 տոննա գարնանացան գարու, 500 տոննա հաճարի սերմացու, ավելի քան 2100 տոննա կարտոֆիլի տնկանյութ, 15 տոննա բազմամյա խոտի, 1000 - 1500 կգ բանջարեղենի / տարբեր տեսակի / սերմացուներ: Պահանջը լրացնելու համար պետք է ձեռք բերվի 130 տոննա գարնանացան ցորենի, 350 տոննա գարնանացան գարու, 100 տոննա հաճարի, 6 տոննա բազմամյա խոտի սերմացուներ:

 Կառավարության կողմից մարզին հատկացվել է 1500 տոննա ազոտական պարարտանյութ, 350 տոննա դիզ. վառելանյութ:

 Առաջընթաց է նկատվում անասնաբուժական միջոցառումների իրականացման բնագավառում, մարզի համայնքները հիմնականում ապահովված են անասնաբույժներով, որոնք իրենց կողմից պատվիրակված լիազորությունները կատարել են ամբողջությամբ, սակայն նրանց աշխատանքներում դեռևս կան բազմաթիվ բացթողումներ: Այս գործում լուրջ անելիք ունի նոր կազմավորվող անասնաբուժասանիտարիայի սննդի անվտանգության և բուսաբուծության ծառայությունների մարզային կենտրոնը:

 Նախորդ տարվա համեմատ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ավելացել է անասնագլխաքանակը:

 

Անվանումը

01.01.2010 01.01.2011

շեղումը + -

1

խոշոր եղջերավոր անասուն

47954

51374

+3420

 
 

 որից՝ կովեր

23688

24373

+685

 

2

մանր եղջերավոր անասուն.

32201

33670

+1469

 
           

3

խոզեր

12628

15109

+2481

 

4

թռչուններ

 998668

894633

 

-104035

5

 Մեղվաընտանիք

 17959

19868

+1909

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 Բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքները ներառել են հիմնականում աղբահանության, ընդերքօգտագործման, ջրօգտագործման, անտառտնտեսավարման, շրջակա միջավայրին առնչվող առկա խնդիրների և թերությունների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների կատարումը՝ ապահովելով ՀՀ գործող օրենսդրության պահանջները։

 Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզում բնապահպանական առումով խիստ պրոբլեմատիկ է դարձել թափոնների կառավարման և տեղադրման աշխատանքների կազմակերպումը։ Թեպետ վերջին տարիներին մարզպետարանի կողմից զգալի ջանքեր են գործադրվել խնդրի կարգավորման համար, սակայն արդյունքները դեռևս բավարար չեն։ Ճանապարհաշինարարական ձեռնարկությունների կողմից իրականացված աշխատանքները ճանապարհամերձ հատվածներում սանիտարական մաքրման կազմակերպման ուղղությամբ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին: Այս գործում ամենօրյա հետևողականություն չի ցուցաբերվում նաև համայնքապետերի կողմից։ Տարվա ընթացքում միայն 5 համայնքապետերի /Հրազդան, Ակունք, Արզական, Սոլակ, Զովունի / կողմից է չսահմանված վայրերում և տեղերում աղբաթափման համար կիրառվել վարչական տուգանքներ, 20-40 հազ. դրամի չափով։

 Վերջին երկու տարիների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատկապես ճանապարհամերձ տարածքներում գոյացած աղբակույտերի վերացմանը։ Դրանք հիմնականում ընդգրկել են մարզի կենտրոնական, հանգստի գոտու և զբոսաշրջության երթուղիները:

 Չնայած վերջին տարիներին մարզում ավելացել է հանքարդյունահանման լիցենզիաներ ձեռք բերած կազմակերպությունների թիվը, դրանք տրված են թվով 70 պինդ օգտակար հանածոների հանքավայրերի տեղամասերի համար, սակայն դրանցից շահագործվել են 36-ը, չեն շահագործվել 8-ը, իսկ մնացած 26-ը գտնվում են փաստաթղթային ձևակերպումների փուլում։ 29.11.2011թ. գրությամբ դիմվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ թվով 12 կազմակերպությունների զրկելու հանքային իրավունքից, որոնց 2005-2008թթ. ընթացքում տրամադրվել են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման լիցենզիաներ, սակայն նրանց կողմից տվյալ ժամանակահատվածում չեն կնքվել հողի վարձակալական պայմանագրեր և չեն իրականացվել շահագործման աշխատանքներ:

 2011 թվականին մարզում տրվել են 36 ջրօգտագործման թույլտվություններ, այդ թվում` 9-ը խմելու - կենցաղային, 13-ը ոռոգման, 6-ը ՀԷԿ-երի, 6-ը արդյունաբերական, 2-ը ձկնաբուծության նպատակներով։ Ջրերի էկոլոգիական պահպանության առումով առաջնահերթ խնդիրներից է կեղտաջրերի մաքրման և հեռացման աշխատանքների կազմակերպումը։ Մարզում մաքրման կայանների բացակայության և կոյուղատարների վթարների հետևանքով, կեղտաջրերը վերջնականապես հեռացվում են Դալար, Մարմարիկ, Ծաղկաձոր, Հրազդան գետերի միջոցով, որը ուղղակի էկոլոգիական աղետ է։

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 2011 թվականին պետական բյուջեի միջոցներով Կոտայքի մարզպետարանին հատկացվել է 308.0 մլն. դրամ, շարունակական համարվող 9 կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար։

 2012 թվականի պետբյուջեով Կոտայքի մարզին կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 209մլն դրամ

այդ թվում`

 - Մարզպետարանի պատվիրատվությամբ հիմնանորոգվող 8 կրթական օբյեկտների համար 184.5 մլն դրամ:

 - ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվող 11 կրթական, 1 մշակութային և 2 մարզական օբյեկտների համար 1 մլրդ 25 մլն դրամ:

Պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ հատկացվեց 1 մլրդ. 318 մլն. դրամ մարզի համայնքներում խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման. ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար ։

Մրցույթի արդյունքում տնտեսված գումարներով լրացուցիչ երկու համայնքներում ևս կառուցվեցին ոռոգման ջրագծեր։

Ընդհանուր հաշվարկով պահուստային ֆոնդի գումարներով, տվյալ ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ իրականացվեց մարզի 39 համայնքներում։

ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1436-Ն որոշման համաձայն մարզի 38 համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի իրականացման համար (խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար) հատկացվեց ևս 1 մլրդ. 318 մլն. դրամ:

 Ներկա դրությամբ ամբողջ ծրագրի հիմնանորոգման աշխատանքները արված են միջին հաշվարկով 51.0 %-ով, իսկ ծրագիրի ավարտը նախատեսված է 2012թ. հուլիս ամիսը:

2011 թվականին կիրառման մեջ մտավ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային առաջարկներից կազմված կատալոգը, որի նպատակն է կարգավորել մայրուղիների երկայնքով իրականացվող անկառավարելի կառուցապատման գործընթացը։

2011 թվականի ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարության 21 օբյեկտներ:

Խախտումներ թույլ տված 9 կառուցապատողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Չնայած այն հանգամանքին, որ նվազել են հողազավթման և ապօրինի շինարարություն կատարելու դեպքերը, սակայն պետք է նշենք, որ շարունակվում են գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ինքնակամ կառուցապատումները. պատճառը մեկն է՝ թույլ է համայնքների ղեկավարների, մարզպետարանի և քաղաքաշինական պետական տեսչության փոխհամագործակցված աշխատանքը: Ընթացիկ տարում այս հարցը հատկապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում:

 

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

2011 թվականին բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառում ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների կողմից տրամադրված 4 մլրդ 219 մլն դրամի հասնող միջոցներով կառուցվեցին շուրջ 205 կմ խմելու ջրագծեր -3 մլրդ 788 մլն դրամ, 7 կմ կոյուղատարներ - 197 մլն դրամ, 3 կմ գազատար 46 մլն դրամ, 150 խմ տարողությամբ մեկ օրվա կարգավորիչ ջրամբար, 1 պոմպակայան, ամբողջությամբ վերակառուցվեց Մաքրավանի /Հրազդան/ կենտրոնական պոմպակայանը և վերանորոգվեցին թվով 50 բազմաբնակարան շենքերի մուտքեր և տանիքներ - 183 մլն դրամ։

- ՀՀ պետական բյուջեից տրամադրված 605 մլն դրամով աշխատանքներ իրականացվեցին մարզի 21 համայնքներում։

- Ասիական զարգացման բանկի կողմից Աբովյան, Ծաղկաձոր և Քաղսի համայնքներում ներդրվեց 1մլրդ. 69մլն. դրամ: Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 2 մլրդ 272 մլն դրամով աշխատանքներ տարվեցին Հրազդան /2.25 մլրդ դրամ/ և Եղվարդ /47.6 մլն դրամ/ համայնքներում։

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներով Ալափարս, Զորավան և Թեղենիք համայնքներում իրականացվեց 24 մլն դրամի աշխատանքներ։

- Մարզի համայնքների կողմից սեփական միջոցներով ենթակառուցվածքների ոլորտում կատարվեցին 160 մլն դրամի աշխատանքներ;

- Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի կողմից տրամադրված 42.0 մլն դրամ գումարով հնարավոր եղավ ավարտին հասցնել ՀՀ պետբուջեի /20.0 մլն դրամ/ և համայնքի /30.5 մլն դրամ/ կողմից տրամադրված միջոցներով սկսված Գեղաշեն համայնքի մայր ջրատարի կառուցումը։

- USAID-ի կողմից տրամադրված 17 մլն 500 հազ. դրամով Կապուտան համայնքում կառուցվեց նոր ջրամատակարարման համակարգ։

Կատարված ներդրումների շնորհիվ մարզում ջրամատակարարման միջին տևողությունը 6 ժամից հասավ 11-ի։

Մարզպետարանի մասնագետները քաղաքաշինության նախարարության և Եվրոպական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ են իրականացրել մարզում կենտրոնացված աղբավայր կառուցելու ուղղությամբ, համաձայն որի 2012-2014 թվականներին նախատեսվում է Հրազդան քաղաքի տարածքում կառուցել նոր ժամանակակից աղբավայր, որի համար ներդրումը կկազմի շուրջ 7 ,0 մլն եվրո։

 ՀՀ կառավարության 29.09.2011 թվ. N 1436-Ն որոշմամբ Կոտայքի մարզպետարանին տրամադրված միջոցներով այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում մարզի 7 համայնքներում` համաձայն որի նախատեսված է կառուցել շուրջ 7 կմ խմելու ջրագիծ և վերանորոգել թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 01.07.2012 թվականը:

Հիմնախնդիրներ

- Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնումը ամբողջությամբ ավարտելու համար անհրաժեշտ է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար:

- Մարզի համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ներտնտեսային ցանցերի վերականգնում:

- Բազմաբնակարանային շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում:

- Մարզի գերեզմանատների հատակագծերի պատրաստում:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Մարզում ընդհանուր օգտագործման պետական և համայնքային ենթակայության ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 593.9 կմ, այդ թվում 48.9 կմ միջպետական, 417.2 կմ հանրապետական և 127.8 կմ տեղական նշանակության։

2011թ. մարզում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվել են հիմնականում Մ-4-Ծաղկաձորի մարզահամալիր ավտոճանապարհի Քաղսի-Հրազդան 4 կմ երկարությամբ հատվածում։ Որոշ աշխատանքներ են կատարվել նաև Արզական-Աղվերան ճանապարհի կամրջի նորոգման և Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի նստվածքային հատվածների կարգավորման ուղղությամբ։

Մարզում դեռևս առկա են դժվարանցանելի որոշ ճանապարհահատվածներ (Արագյուղ-Թեղենիք, Արգել-Կարենիս-Չարենցավան), վերջնական լուծում չի ստացել Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների կարգավորման հարցը։

Մարզի որոշ ավտոճանապարհներ լիովին կահավորված չեն պահանջվող նորմերին համապատասխան ճանապարհային նշաններով, հատկապես շատ են բացակայում տեղեկատվական բնույթի նշանները։

2012 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեից հատկացված գումարների սահմաններում մարզպետարանի պատվիրակությամբ իրականացվել են մարզային ենթակայության 123 կմ ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները՝ 20.4 մլն դրամ գումարով:

Հիմնախնդիրներ

ա) ճանապարհների նորոգման աշխատանքների ընդգրկում առաջիկա ծրագրերում՝

- Արգել-Կարենիս-Չարենցավան-Ֆանտան

- Նոր Գեղի-Արզական-Հրազդան

բ) անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգում`

- Արագյուղ-Թեղենիք

- Հանրապետական ճանապարհ - գ.Գեղարդ

- Երևան-Սևան մայրուղուցԱղվերանի հանգստյան գոտի

գ) Հաշվի առնելով մարզային ցանցի կտրտվածությունը և ելնելով նպատակահարմարությունից մարզային որոշ ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների իրականացում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից`

- Հ-4 – Բուժական - 1.9 կմ

- Հ-4 – Սարալանջ - 1.1 կմ

- Հանրապետական ճանապարհ - գ. Գեղարդ - 3.0 կմ

 

Մարզում կարևոր հիմնախնդիր է համարվում գործազրկության մեծ ծավալը, հետևաբար աշխատատեղերի ստեղծումը և առաջարկվում է մարզի մի քանի քաղաքային համայնքներում (Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան), որոնք գտնվում են մայրաքաղաքից ընդամենը 10-30 կմ հեռավորության վրա, ստեղծել արտոնյալ պայմաններ գործարարությունը խթանելու համար, որն էլ կնպաստի մայրաքաղաքի խիստ հագեցվածությունը որոշ չափով բեռնաթափելուն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան