Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-31.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.25/74(1527) Հոդ.244.6
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
11.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

11 հոկտեմբերի 2019 թ.

N 671-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 Դ. Անանյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2019 թվականի

հոկտեմբերի 11-ի N 671-Ն հրամանի

 

Ձև

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մաս 1.

1. Հարկ վճարողը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

3. Ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը

 

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

5. Գործունեության տեսակը (ները)

 

6.Անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն

Անուն, ազգանուն

Հեռ.

Էլ. հասցե

Մաս 2.

7. Ոչ ռեզիդենտ փոխկա-պակցված կողմի անվանումը

8. Ոչ ռեզիդենտ փոխկա-պակցված կողմի ռեզիդեն-տության երկիրը

9. Վերահսկվող գործարքի առարկան

10. Ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

11. Օգտա-գործված տրանս-ֆերային գնագո-յացման մեթոդը

12. Օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում

13. Գործարքի գումարի արժեքը

14. Գործարքների ընդհանուր արժեքը

               
             
             
             

Մաս 3.

15. Հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն

 

16. Նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայություն (այո/ոչ)

 

Մաս 4.

Փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքները

17. Գործարքի առարկան

18. Հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

19. Գործարքի գումարի արժեքը

20. Գործարքների ընդհանուր գումարի արժեքը

       
     
     

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԻ

 

1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը (այսուհետ` ծանուցման ձև) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի դրույթների: Ծանուցման ձևը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

2. Ծանուցման ձևի 1-ին կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության անունը:

3. Ծանուցման ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարող կազմակերպության հաշվառման համարը:

4. Ծանուցման ձևի 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտի գրանցման (ռեզիդենտության) երկիրը:

5. Ծանուցման ձևի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը:

6. Ծանուցման ձևի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գործունեության տեսակը (ները):

7. Ծանուցման ձևի 6-րդ կետում լրացվում է այն անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն (անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):

8. Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը:

9. Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի երկիրը:

10. Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկան, ընդ որում անհրաժեշտ է նշել հետևյալ գործարքի առարկաներից որևէ մեկը` 1) հումք, 2) վարձավճարներ, ռոյալթիներ, լիցենզավորման և ֆրանշիզայի վճարներ, 3) ոչ նյութական ակտիվներ (ձեռք բերել կամ օտարել), 4) կառավարում և վարչարարություն, 5) տեխնիկական, 6) հետազոտություն և զարգացում, 7) կոմիսիոն, 8) ֆինանսական, 9) տոկոս, 10) շահաբաժին, 11) ապահովագրական, 12) երաշխիք, 13) ծախսերի փոխհատուցում, 14) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

11. Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է թե ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

12. Ծանուցման ձևի 11-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսումներ գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

13. Ծանուցման ձևի 12-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդների տեսակարար կշիռը վերահսկվող գործարքներում:

14. Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է գործարքի գումարի արժեքը:

15. Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է գործարքների ընդհանուր գումարի արժեքը:

16. Ծանուցման ձևի 15-րդ կետում լրացվում է հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն:

17. Ծանուցման ձևի 16-րդ կետում լրացվում է նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայությունը:

18. Ծանուցման ձևի 17-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքների առարկաները:

19. Ծանուցման ձևի 18-րդ կետում լրացվում է թե հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

20. Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է գործարքի գումարի արժեքը:

21. Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմերի հետ գործարքների ընդհանուր գումարի արժեքը: