ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբերի 2019 թ. |
N 1854-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 425-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականի միասնական ձևը և դրա լրացման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի ապրիլի 27-ի N 397-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 425-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի.
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «անդամ-պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան» բառերով,
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վկայականի ձևակերպման նպատակով լաբորատոր հետազոտություններն (փորձարկումներն) իրականացվում են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (այսուհետ` փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ), իսկ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) առկայության դեպքում՝ ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված և միաժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Խաչատրյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|