ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
21 հոկտեմբերի 2019 թ. |
N 686-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 19.7-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով հայտարարություն ներկայացվում և N 2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ամիսների համար:
Դ. Անանյան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի N 686-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը ___________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
4. Գործու-նեության տեսակը |
5. Գործու-նեության իրակա-նացման վայրը |
6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար |
7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը |
8. Գործունեության իրականացման ժամանակահատվածի |
9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ | ||
1) քանակը |
2) բազային տուրքի պատիկ մեծությունը |
1) սկիզբը |
2) ավարտը | ||||
10. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | ||||
1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները | ||||
2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները | ||||
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Գրանցման (հաշվառման) | |||
11. Ավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | ||||
N |
Ավտոբուսի մակնիշը |
Ավտոբուսի հաշվառման |
Ավտոբուսի | |
12. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | ||||
N |
Միկրոավտոբուսի մակնիշը |
Միկրոավտոբուսի |
Միկրոավտոբուսի | |
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:
4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):
6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 5-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև`
1) նույն ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կիրառվի նույն մասով սահմանված պետական տուրքի ամսական չափի հաշվարկման գործակիցներից առավելագույնը,
2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է կիրառվի Օրենքի 19.7-րդ հոդված 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը:
7. Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,
գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` թեթև մարդատար մեքենաների քանակը,
դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
1) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:
9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
10. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաները անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
11. Հայտարարության 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 10-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները:
12. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի N 686-Ն հրամանի |
Ձև
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ________ ____ ________________ 20__թ.
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Քանակը |
Գործունեության իրականացման ժամանակահատվածի | |
սկիզբը |
ավարտը | |||
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները | ||||
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները | ||||
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Գրանցման (հաշվառման) | |||
Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | ||||
N |
մակնիշը |
հաշվառման |
նստատեղերի | |
Հարկային մարմին |
________________________________________________________ (uտորագրությունը, անունը, ազգանունը) |