ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2019 թ. |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 05-Ն հրամանի հավելվածով հաստատված Ձև 3-ի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օրգաններ/հյուսվածքներ |
Ենթակա է օգտագործման |
Ոչ օգտագործելի լինելու պատճառը |
Ձախ երիկամ |
այո/ոչ |
|
Աջ երիկամ |
այո/ոչ |
|
Եղջերաթաղանթ |
այո/ոչ |
|
Լյարդ |
այո/ոչ |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|