Գլխավոր տեղեկություն
Համար
N 2456-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2019-21.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.09.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 սեպտեմբերի 2019 թ.

N 2456-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

««ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-000662 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ) ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ, ք. Երևան, Մարգարյան փողոց, թիվ 6 շենք հասցեում գործող ««ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում (ՀՎՀՀ՝ 01203375, այսուհետ՝ Ընկերություն) իրականացված զննման արդյունքում խախտումի հայտնաբերման փաստը` այն է`

1. ընկերության բժիշկ-լաբորանտ Նվարդ Ռաֆայելի Գրիգորյանը, որն իրականացրել է պացիենտի արյան լաբորատոր-ախտորոշիչ` կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունները, չունի հետբուհական մասնագիտական կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայական, խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936 որոշման N 2 հավելվածի 34.1-ին և 34.4-րդ կետերի պահանջները),

2. ընկերության սուր թունավոր բաժանմունքի վարիչ Շավարշ Լյովայի Մելքոնյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստում, խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936 որոշման N 2 հավելվածի 37-րդ կետի կադրային հագեցվածության պահանջները),

3. ընկերության բժիշկ-թունաբան Ռոզա Լևոնի Ջավադյանը չունի հետբուհական մասնագիտական կրթություն վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստում, խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936 որոշման N 2 հավելվածի 37-րդ կետի կադրային հագեցվածության պահանջները)`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. (կետն ուժը կորցրել է 30.09.19 N 2749-Ա)

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ««ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ