Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 ապրիլի 2012 թվականի N 16
7. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցին` համաձայն N 1 հավելվածի.
2) թափոնների խմբերի և դրանց վնասազերծման ու թաղման մեթոդների անվանացանկին` համաձայն N 2 հավելվածի.
3) աղբավայրեր առանց սահմանափակումների ընդունվող` որպես մեկուսիչ նյութ օգտագործվող վտանգավորության IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 3 հավելվածի.
4) աղբավայրեր սահմանափակ քանակներով ընդունվող և համատեղ պահեստավորվող վտանգավորության III և IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 4 հավելվածի.
5) աղբավայրեր սահմանափակ քանակներով ընդունվող և հատուկ պայմանների պահպանմամբ պահեստավորվող վտանգավորության III և IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկին` համաձայն N 5 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 10 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. Ներածություն
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ընթացքում կարող են առաջանալ արտադրության և սպառման վտանգավոր թափոններ, որոնցում պարունակվող նյութերը հայտնվելով շրջակա միջավայրում կարող են կենսակուտակման արդյունքում վտանգ ներկայացնել մարդու առողջության համար, ինչպես նաև իներտ թափոններ, որոնց գոյությունը բացասական ազդեցություն չի թողնում մարդու և շրջակա միջավայրի վրա:
2. Արտադրության և սպառման թափոնների պահումը դրանց գոյակցման տեսակ է, որն իրենից ներկայացնում է թափոնների տեղադրում որոշակի տեղում, հայտնի պայմաններում և որոշակի ժամանակահատվածում` հետագա մշակման, փոխադրման, օգտագործման, ոչնչացման կամ թաղման նպատակով:
3. Արտադրության և սպառման թափոնների թաղումը ենթադրում է անսահմանափակ ժամկետով դրանց տեղադրումը նշանակված վայրում, որը բացառում է թաղված թափոնների վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
4. Արտադրության թափոնների վնասազերծման մասնագիտացված կազմակերպություններ և մասնագիտացված պոլիգոնների բացակայության պայմաններում հնարավոր է արտադրական թափոնների տեղադրումը աղբավայրերում: Թափոնների համատեղ տեղադրումը աղբավայրերում հնարավոր է միայն սահմանափակ թվով թափոնների համար, միչդեռ արտադրության թափոնների շատ տեսակներ չեն կարող նման ձևով տեղադրվել:
5. Աղբավայրերում սահմանափակ քանակներով ընդունվող և համատեղ պահեստավորվող վտանգավորության III և IV դասի արդյունաբերական թափոնների տեսակները բերված են 4-րդ հավելվածում, իսկ հատուկ պայմանների պահպանմամբ պահեստավորվող թափոնների տեսակները` 5-րդ հավելվածում:
6. 3-րդ հավելվածում առաջարկված են վտանգավորության IV դասի արդյունաբերական թափոնների այն տեսակները, որոնք որպես մեկուսիչ նյութ աղբավայր են ընդունվում անսահմանափակ քանակությանբ:
7. Արդյունաբերական վտանգավոր թափոնները, ելնելով ֆիզիկաքիմիական հատկություններից և վերամշակման մեթոդներից, ստորաբաժանվում են խմբերի, որի հիման վրա կիրառվում է դրանց վնասազերծման և թաղման այս կամ այն մեթոդը: Թափոնների խմբերի և դրանց վնասազերծման ու թաղման մեթոդների ցանկը ներկայացված է 2-րդ հավելվածում:
8. Թափոնների դասակարգումն ըստ վտանգավորության աստիճանի իրականացվում է համաձայն՝ «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N 430-Ն հրամանի (պետական գրանցում՝ 28.12.2006թ. թիվ 10506440):
9. Սույն ուղեցույցով ներկայացված պայմաններն ունեն խորհրդատվական բնույթ և այն նպատակ է հետապնդում օգնել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդյունավետ ու անվտանգ գործածել թափոնները:
2. Թափոնների տեղադրման մեթոդները
10. Աղբավայրում թափոնների տեղադրման մեթոդներից մեկը թափոնների բեռնաթափման և տեղադրման մակերեսային մեթոդն է, որը ենթադրում է թափոնների բեռնաթափման, հարթեցման և վերևից խտացման միջոցով հորիզոնական կամ հորիզոնականին մոտ աստիճանաբար բարձրացվող հարթակների ստեղծում: Խտացումից հետո մակերեսի բարձրությունը չպետք է գերազանցի 2.0մ: Թափոնները խտացնող մեխանիզմները շահագործվում են հարթակի վերևի հարթ մակերեսի վրա:
11. Թափոնների հարթեցումը և խտացումը պետք է իրականացվի աշխատանքային մակերեսի վրա դրանց բեռնաթափումից անմիջապես հետո, որը թույլ կտա.
1) եղած տարածության ներքո տեղադրել առավել քանակությամբ թափոն,
2) նվազեցնել աղբի, հրդեհների առաջացման, միջատների, վնասատուների և թռչունների տարածման հավանականությունը,
3) նվազագույնի հասցնել տեղանքի չափերը և մակերեսի նստեցումը կարճաժամկետ հեռանկարում:
12. Թափոնների բեռնաթափման և տեղադրման բջջային մոտեցման կիրառման դեպքում կառուցվում են լիրաթմբեր, որոնց սահմաններում պետք է տեղադրվեն թափոնները: Այս մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ բեռնաթափման տարածքը սահմանափակվում է, իսկ աղբի հետագա տարածման հավանականությունը նվազեցվում է բեռնաթափման տեղամասի պարագծով տեղադրված ժամանակավոր «հակաաղբային» ցանկապատի շնորհիվ: Նկարագրված տարբերակին բնորոշ հիմնական թերությունը լիրաթմբերի կառուցման համար անհրաժեշտ իներտ նյութերի ավելացող պահանջն է: Բացի դրանից, եթե լիրաթմբերը ժամանակին չեն հեռացվում, ապա դրանք կարող են խոչընդոտել թորանի և աղբավայրային գազի շրջանառությունը (վերահսկումը) արդեն լցված (ավարտված) աղբավայրում:
13. Անհրաժեշտ է ապահովել ակտիվ աշխատանքային բջիջների միջանկյալ կամ օրական ծածկում համապատասխան նյութերով: Ծածկման համար կարելի է օգտագործել կավի նման ոչ ծակոտկեն նյութեր կամ արհեստական նյութեր, ինչի նպատակն է նվազեցնել ջրի մուտքի, ինչպես նաև թորանի առաջացման հավանականությունը: Տեղադրված թափոնների օրական ծածկումը կկանխի աղբի և օդի տարածումը, թափառող կենդանիների, վնասատուների և թռչունների մուտքը, ինչպես նաև կբարելավի աղբավայրի և ակտիվ աշխատանքային տարածքի արտաքին տեսքը: Հողի կիրառումը թույլ կտա աղբավայրում ստեղծել միանման տեսք: Հնարավորության դեպքում օրական ծածկման համար կարելի է օգտագործել աղբավայրի տարածքում արտափորման արդյունքում ստացված նյութերը:
3. Թափոնների համատեղ տեղադրումը
14. Թափոնների համատեղ տեղադրումը նպատակահարմար է այն տեսակի թափոնների համար, որոնց նման տեղադրումը ֆիզիկապես անվտանգ է և որոնք կարող են վնասազերծվել թափոնների զանգվածում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում: Վերջին պայմանը բավարարելու համար թափոնը պետք է ունենա համապատասխան քիմիական հատկություններ, իսկ թափոնի ֆիզիկական տեսքը պետք է լինի այնպիսին, որ թափոնը կարողանա ուղղակի կամ թորանի միջոցով փոխազդել կենսազանգվածի վրա:
15. Թափոնների համատեղ տեղադրումն իրենից ներկայացնում է արդյունաբերական որոշ թափոնների և կենցաղային թափոնների կանխամտածված և վերահսկելի համատեղ տեղադրում և խառնում, որի նպատակն է ապահովել արդյունաբերական թափոնների վնասազերծումը, օգտագործելով կենցաղային թափոնների կլանող հատկությունները և կենցաղային թափոններում պարունակվող օրգանական նյութերի քայքայման (խմորման) հետ կապված քիմիական և կենսական ռեակցիաները:
16. Համատեղ տեղադրման հիմնական նպատակն է արդյունաբերական թափոնների մշակումը, որն ուղղված է դրանց վտանգավորության նվազեցմանն այնպես, որ շրջակա միջավայրի վրա աղբավայրի ազդեցությունը (հատկապես աղտոտիչ թորանի առաջացման և տարածման առումով) լինի այնպիսին, որպիսին այն կլիներ աղբավայրում բացառապես կենցաղային թափոնների տեղադրման դեպքում:
17. Համատեղ տեղադրումը կարող է հանդիսանալ որպես արդյունաբերական մի շարք թափոնների տեղադրման լավագույն գործնական և բնապահպանական տեսակետից անվտանգ տարբերակ, որը թույլ է տալիս խուսափել թափոնների տևողական պահեստավորումից, այն դեպքերում, երբ դրանց վնասազերծման օբյեկտները և մասնագիտացված պոլիգոնները բացակայում են:
18. Աղբավայրում կենցաղային կոշտ թափոնների քայքայման ընթացքում միաժամանակ տեղի են ունենում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական (կենսաքիմիական) բազմաթիվ պրոցեսներ: Այդ պրոցեսների մեծ մասը նման է այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում թափոնների քիմիական վնասազերծման համակարգերում: Համատեղ տեղադրման նպատակն է այդ պրոցեսներն օգտագործել վտանգավոր թափոնների «վնասազերծման» և վտանգավորության նվազեցման նպատակով: Սա կարող է տեղի ունենալ քիմիական ռեակցիայի, թափոններում պարունակվող վտանգավոր բաղադրիչների անշարժացման (իմոբիլիզացման) կամ քայքայման միջոցով: Հետևաբար, աղբավայրը կարելի է դիտարկել որպես կենսառեակտոր կամ անաերոբ խմորիչ, որն իրենից ներկայացնում է վերականգնիչ, ջրային, քիմիական և գրեթե չեզոք միջավայր և դա ապահովվում է թափոնների քայքայման (խմորման) կենսաքիմիական ընթացիկ պրոցեսների շնորհիվ:
19. Այդ պրոցեսների միջոցով վտանգավոր թափոնների վնասազերծման օրինակներն են`
1) օրգանական բաղադրիչների կամ միացությունների միկրոկենսաբանական քայքայումը (մետաբոլիզմ), որի արդյունքում հիմնականում առաջանում են մեթան և ածխաթթու գազ.
2) կլանման և իոնափոխանակման, ինչպես նաև հիդրօքսիդների, կարբոնատների և սուլֆիդների նստեցման միջոցով ծանր մետաղների անշարժացումը (իմոբիլիզացում):
20. Նպատակահարմար է վտանգավոր թափոնները տեղադրել հասուն (մեկից հինգ տարի առաջ տեղադրված) թափոնների մեջ, քանի որ որոշ ժամանակ առաջ տեղադրված թափոններում ավելի հավանական է ապահովել օրգանական տարրերի մեթանոգեն քայքայման (երբ թորանը չեզոք է կամ հիմնային) պրոցեսի ավելի կայուն մակարդակ: Օրգանական միացությունների անաերոբ խմորման սկզբնական փուլերում թորանը թթվային է, ինչը զգալիորեն նվազեցնում է ծանր մետաղների նման որոշ աղտոտիչներ չեզոքացնելու ունակությունը:
21. Թափոնների համատեղ տեղադրման արդյունքում աղբավայրում չպետք է տեղի ունենա թորանի որակի զգալի փոփոխություն: Բացի դրանից, պետք է բացառվեն աղբավայրը շահագործող անձնակազմի (աղբավայրը այցելող և մերձակայքում բնակվող մարդկանց) համար վտանգ ներկայացնող բոլոր գործոնները, ինչպես նաև աղբավայրի փակման, վերականգնման և հետագա խնամքի ընթացքում բացասական երևույթների առաջացման հավանականությունը:
22. Համատեղ տեղադրման համար ոչ նպատակահարմար թափոններն են`
1) դյուրավառ և բռնկման ցածր ջերմաստիճան ունեցող հեղուկները և տիղմերը.
2) օրգանական հեղուկները.
3) պայթուցիկ կամ խիստ ռեակտիվ (քիմիապես ակտիվ) նյութերը.
4) ծանր մետաղների կամ ցիանիդների պարունակություն ունեցող թափոնները.
5) պոլիարոմատիկ ածխաջրածինները, պոլիհալոգենացված բիֆենիլները:
23. Համատեղ տեղադրման համար առաջարկվող թափոնների տեսակներն են.
1) մոխիրները,
2) թափոնների կարծրացման արդյունքում առաջացող նյութերը,
3) աղտոտված հողերը,
4) արդյունաբերական կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացող տիղմերը,
5) կենսական (այդ թվում նաև կեղտաջրերի) մաքրման արդյունքում առաջացող տիղմերը,
6) անասնապահական և սննդի արդյունաբերության թափոնները,
7) կաշվի մշակման արտադրության թափոնները,
8) գարեջրի արտադրության թափոնները,
9) հարակցանյութերի (կպչող) թափոնները,
10) լվացամիջոցները, յուղերը և քսանյութերը,
11) ներկման կետերի թափոնները,
12) հոսքաջրերի կոլլեկտորների և տղմազտման պահեստարանների թափոնները,
13) հիմքային ճարպազերծիչները,
14) տաշեղները/յուղերը,
15) մետաղների մշակման թափոնները,
16) քայքայվող օրգանական միացություններ պարունակող հեղուկ թափոնները:
Համատեղ տեղադրման համար թույլատրվող լվացամիջոցները, յուղերը, քսանյութերը, ներկման կետերի թափոնները, մոխիրները, աղտոտված հողերը, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացող տիղմերը, կենսական (այդ թվում նաև կեղտաջրերի) մաքրման արդյունքում առաջացող տիղմերը, թափոնների կարծրացման արդյունքում առաջացող նյութերը և այլ զանգվածները չպետք է պարունակեն I և II դասի վտանգավորության թափոններ, այդ թվում ծանր մետաղներ, ցիանիդներ:
24. Եթե միևնույն աղբավայրում տեղադրվում են մի քանի տեսակի վտանգավոր թափոններ, ապա անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր նյութերի քիմիական համատեղելիությունը: Անհամատեղելի թափոնների համատեղ տեղադրման դեպքում կարող են ընթանալ հետևյալ անցանկանալի ռեակցիաները.
1) քիմիական ռեակցիայի արդյունքում ջերմային էներգիայի արտադրություն, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել հրդեհների և նույնիսկ պայթյունների,
2) թունավոր գազերի արտադրություն,
3) դյուրավառ գազերի առաջացում,
4) թունավոր բաղադրիչների լուծում:
25. Հետևաբար կարևոր է, որպեսզի միևնույն աղբավայրում համատեղ տեղադրվեն միայն քիմիապես համատեղելի թափոններ: Տարբեր տեսակի թափոնների տեղադրման տարածքները պետք է պիտակավորվեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել անհամատեղելի թափոնների համատեղ տեղադրման հնարավորությունից: Աղբավայրի անձնակազմը պետք է ապահովի թափոնների պատշաճ տեղադրումը աղբավայրի համապատասխան տարածքներում:
26. Վտանգավոր թափոնների և կենցաղային թափոնների համատեղ տեղադրման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այդ թափոնների քանակների հարաբերակցությունը` որպեսզի.
1) երաշխավորել թափոնների վտանգավոր բաղադրիչների վնասազերծման համար անհրաժեշտ չեզոքացնող ունակության մակարդակը, քանի որ թափոնների համատեղ տեղադրման սկզբունքը կայանում է նրանում, որ աղբավայրը գործում է որպես կենսառեակտոր, հետևաբար կարևոր է, որպեսզի վտանգավոր թափոնների տեղադրման քանակն ընտրվի այնպես, որպեսզի չխոչընդոտվեն կենցաղային թափոնների ներքո ընթացող մեթանոգեն քայքայման (խմորման) այն գործընթացները, որոնք նպաստում են վտանգավոր նյութերի վնասազերծմանը,
2) կանխել ավելորդ թորանի առաջացումը, այսինքն բացառել թորանի առաջացումն այն վայրերում, որտեղ բացակայում են թորանի վնասազերծման համակարգերը:
4. Թափոնների համատեղ տեղադրման գործողությունները
27. Աղբավայր մուտք գործող աղբատար բոլոր մեքենաները պետք է կանգնեցվեն պահակակետի կամ ստուգման այլ կետի մոտ: Աղբավայրի օպերատորը պետք է ստուգի ներմուծվող թափոններն ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հստակեցվի փաստաթղթերում նշված ցուցանիշների համապատասխանությունը պայմանագրով սահմանված տվյալներին և զննի աղբատար մեքենայի պարունակությունը (հնարավորության դեպքում), որպեսզի երաշխավորվի մեքենայի պարունակության և ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը:
28. Թափոնի տեսակից և ֆիզիկական տեսքից կախված վտանգավոր թափոնների աղբավայրում տեղադրման մեթոդները տարբերվում են: Սակայն բոլոր դեպքերում հիմնական նպատակն է ապահովել վտանգավոր թափոնների պատշաճ բաշխումը և դրանց խառնումը կենցաղային թափոնների հետ` ժամանակի ընթացքում վտանգավոր բաղադրիչների ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
4.1 Հեղուկների տեղադրումը փակ խրամատներում
29. Այս մեթոդը կիրառվում է բոլոր տեսակի հեղուկ թափոնների դեպքում: Խրամատը փորվում է հասուն թափոնների զանգվածում (շերտում), այնուհետև, մինչև կենցաղային թափոններով խրամատի ծածկումը, խրամատում տեղադրվում են անվադողեր և ծակոտած խողովակներ: Այնուհետև հեղուկ թափոնը ներարկվում է ծածկված խրամատ: Խրամատները պետք է ունենան 1-2մ լայնություն և մոտավորապես 3մ խորություն, իսկ երկարությունը կախված է ներարկման ենթակա հեղուկ թափոնի ծավալից:
4.2 Չոր նյութեր կամ տիղմեր
30. Կոշտ վտանգավոր թափոնները և խիտ տիղմերը, տեղադրվում են աղբավայրի տեղադրման ակտիվ մակերեսի ստորին հատվածում և անմիջապես ծածկվում են կենցաղային թափոններով: Վտանգավոր թափոնների բարակ շերտով տեղադրումը նպաստում է աղբավայրի տարածքով թափոնների հավասար բաշխմանը և կենցաղային թափոնների հետ դրանց արդյունավետ շփմանը, ինչպես նաև կանխում է հիդրավլիկ արգելքների առաջացումը:
4.3 Տակառներում և կոնտեյներներում տեղադրված թափոնները
31. Հիմնականում կոնտեյներներով ներկրվող թափոնները չեն տեղադրվում աղբավայրում: Սակայն կոնտեյներներով ներկրվող սահմանափակ քանակությամբ կոշտ թափոնները կամ տիղմերը կարող են համատեղ տեղադրվել, եթե տակառները և կոնտեյներները այնպես բաշխվեն աղբավայրի տարածքում, որի դեպքում հնարավոր կլինի խուսափել մեկ տեղում դրանց կուտակումից: Տակառները պետք է տեղադրվեն ուղիղ, թափոնների տեղադրման մակերեսի ստորին հատվածում, միմյանցից առնվազն 0.5մ հեռավորության վրա: Տեղադրման ընթացքում անհրաժեշտ է հեռացնել տակառների կափարիչները, իսկ տակառները պետք է լցվեն և այնուհետև ծածկվեն ավազով կամ հատիկավորված այլ իներտ նյութով: Դրանից հետո տակառների տեղադրման վայրը պետք է շարունակվի կանոնավոր կերպով ծածկվել կենցաղային թափոններով:
32. Կոնտեյներներում և տակառներում տեղադրված թափոնների թաղման վայրերը քարտեզագրվում են` նշելով թաղված կոնտեյներների և տակառների տեղադրման վայրերը, նյութի քանակը, տեսակը և քիմիական բաղադրությունը: Նույն նշումները կատարվում են նաև կոնտեյներների և տակառների վրա:
5. Թափոնների համատեղ տեղադրման համար նախատեսված աղբավայրերի կառավարումը
33. Թափոնների համատեղ տեղադրման համար նախատեսված աղբավայրերի կառավարումը նախատեսում է գործողությունների պլանավորման, գործառույթների վերահսկման, տեղադրվող թափոնների մոնիթորինգի և բնապահպանական մոնիթորինգի իրականացումը: Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել, որպեսզի չգերազանցվեն յուրահատուկ տեսակի վտանգավոր թափոնների տեղադրման նորմերը` համեմատելով վտանգավոր և կենցաղային թափոնների տեղադրվող ծավալները: Անհրաժեշտ է նաև գնահատել թորանի առաջացման ծավալները և հետևել, որպեսզի այդ ծավալները չգերազանցեն նախօրոք սահմանված արժեքները (չափանիշները):
34. Համատեղ տեղադրման աղբավայրերի շահագործման մոնիթորինգի ենթակա հիմնական գործոնները հետևյալն են.
1) աղբավայրում թափոնների տեսակավորման կամ հավաքման բացառում, ինչը բացատրվում է աղբավայրում վտանգավոր թափոնների և փորված խրամատների առկայությամբ,
2) աղբավայր ներկրվող թափոնների վերահսկում,
3) թափոնների համապատասխան (սահմանված) տարածքներում տեղադրում և անհամատեղելի թափոնների առանձնացում և առանձին տեղադրում:
35. Աղբավայրում անհրաժեշտ է ապահովել ներկրվող թափոնների պարբերական մոնիթորինգ: Թափոնների զննումը և վերլուծությունն անհրաժեշտ է թափոն առաջացնող կազմակերպության կողմից ներկայացված թափոնի նկարագրության հավաստիացման, թափոնների տեղադրմամբ զբաղվող անձնակազմի առողջության և անվտանգության ապահովման և թափոնների տեղադրման պատշաճ մեթոդի որոշման համար:
36. Տեղում իրականացվող պարզ ստուգումը ներառում է հետևյալ գործոնների ստուգումը.
1) արտաքին տեսքը,
2) հոտերի առաջացումը,
3) pH,
4) բոցավառելիությունը,
5) տեսակարար կշիռը:
37. Աղբավայրերում, հատկապես, համատեղ տեղադրման աղբավայրերում, անհրաժեշտ է իրականացնել բնապահպանական մոնիթորինգ, որի իրականացման պահանջն ամրագրված է «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում, որպեսզի երաշխավորվի, որ դրանց շահագործումը չի հանգեցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների և որ աղբավայրը շահագործվում է լիցենզիայի կամ թույլտվության պայմանների համաձայն:
38. Համատեղ տեղադրման աղբավայրում մոնիթորինգի իրականացման նպատակն է նաև պատկերացում կազմել աղբավայրի ընդհանուր վիճակի և թափոնների տեղադրման արդյունքում հնարավոր ազդեցությունների մասին:
39. Մոնիթորինգի պետք է ենթարկվեն հետևյալ ցուցանիշները.
1) թորանը,
2) թափոնների զանգվածի ջերմաստիճանը և ջրի մակարդակը,
3) ստորգետնյա ջրերի որակը,
4) արտահոսող կեղտաջրերի որակը,
5) մթնոլորտային արտանետումները (փոշի և վտանգավոր բաղադրիչները, օրինակ, ասբեստը):
40. Թորանի մոնիթորինգի ենթակա համապատասխան պարամետրերի և մոնիթորինգի իրականացման կետերի ընտրությունը կախված է տեղադրվող արտադրության թափոնների տեսակից և դրանց տեղադրման մեթոդներից կամ վայրերից: Չափման ենթակա ցուցանիշները պետք է ներառեն ընդհանուր օրգանական ածխածինը, pH, թթվածնի քիմիական պահանջը, թթվածնի կենսաքիմիական պահանջը, ամոնիումի կոնցենտրացիան, ջերմաստիճանը և ընտրված միացությունները կամ ծանր մետաղները:
41. Օդի որակի պարբերական ստուգումը կարող է անհրաժեշտ լինի այն դեպքում, երբ աղբավայրում իրականացվում է ցնդող կամ փոշոտ նյութերի (հատկապես վտանգավոր, օրինակ ասբեստ) տեղադրում: Մոնիթորինգի ենթակա պարամետրերը հետևյալն են.
1) կախյալ կոշտ մասնիկների ընդհանուր թիվը մեկ, ութ կամ քսանչորս ժամվա ընթացքում,
2) ծանր մետաղների կոնցենտրացիան,
3) ցնդող օրգանական միացությունները:
42. Նմուշառման մեթոդները կախված են գնահատվող պարամետիրից:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ԹԱՂՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Թափոնների խմբի համարը |
Թափոններ |
Թափոնների կազմը |
Ագրեգատային վիճակը |
Վնասազերծման և թաղման մեթոդները |
1. |
Գալվանական արտադրություններ |
Թույլ թթվային կամ հիմնային, որոնք պարունակում են մետաղների աղեր կամ դրանց հիդրօքսիդներ |
Հեղուկ, |
Վերամշակման ֆիզիկաքիմիական մեթոդ, որը կայանում է որոշ մետաղների վալենտականության /Cr+6, Mո+7/ նվազեցման, հիդրօքսիդների և այլ անլուծելի աղերի նստեցման, ֆիլտրման մեջ: Նստվածքները, ֆիլտրումից հետո, տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով, իսկ ֆիլտրատն ուղարկվում է մաքրման |
2. |
Մաքրող կառույցների շլամային նստվածքներ |
Թույլ թթվային կամ հիմնային, որոնք պարունակում են հանքային աղեր, մետաղների աղեր կամ դրանց հիդրօքսիդներ |
Հեղուկ, |
Վերամշակման ֆիզիկաքիմիական մեթոդ, որը կայանում է որոշ մետաղների վալենտականության /Cr+6, Mո+7/ նվազեցման, հիդրօքսիդների և այլ անլուծելի աղերի նստեցման, ֆիլտրման մեջ: Նստվածքները, ֆիլտրումից հետո, տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով, իսկ ֆիլտրատն ուղարկվում է մաքրման |
3. |
Մկնդեղ պարունակող
բ) կոշտ և խեժանման |
Արսենական և արսենային անհիդրիդներ և մկնդեղի այլ միացություններ, այլ աղերի հետ խառնուրդներով
մկնդեղի աղեր |
Հեղուկ,
Կոշտ, 10-15% խոնավությամբ ըստ զանգվածի |
Վերամշակման ֆիզիկաքիմիական մեթոդ, որը կայանում է մկնդեղի միացությունները կալցիումի արսենիդի փոխարկման, նստվածքարկման և ֆիլտրման մեջ: Նստվածքները, ֆիլտրումից հետո, տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով, իսկ ֆիլտրատն ուղարկվում է խտացման` գոլորշիացման միջոցով/շոգեհարման
Տարայավորում հերմետիկ բեռնարկղերի մեջ և թաղում հատուկ քարտերում |
4. |
Ցիանական միացություններ |
Ցիանական միացություններ և այլ աղեր |
Կոշտ, հեղուկ |
Վերամշակման ֆիզիկաքիմիական մեթոդ, որը կայանում է կոշտ թափոնների մանրացման և հեղուկ թափոնների /կամ ջրի/ հետ դրանց խառնման, ցիանիդները ցիանատների փոխարկելու, նստվածքարկման և ֆիլտրման մեջ: ֆիլտրումից հետո տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով, իսկ ֆիլտրատն ուղարկվում է տեղային մաքրող կառույցներ |
5. |
Օրգանական դյուրավառ ա) կոշտ
բ) հեղուկ
գ) մածուկանման |
Սրբող կտորներ, աղտոտված թեփ, հնոտի, աղտոտված փայտե տարաներ, պինդ խեժեր, մածիկ, յուղով տոգորված թուղթ և փաթեթվածք, պլաստմասսաների կտորտանքներ, օրգանական ապակի, լաքաներկանյութերի մնացորդներ, պեստիցիդներ
Հեղուկ նավթամթերք, որը ենթակա չէ օգտահանման, աղտոտված լուծիչներ, աղտոտված բենզին, կերոսին, նավթ և մազութ
Աղտոտված մածուկանման լաքեր, արծն, խեժեր, ներկեր, յուղեր, քսուքներ |
Կոշտ
Հեղուկ, մինչև 15% խոնավությամբ ըստ զանգվածի
Մածուկանման, մինչև 10% խոնավությամբ ըստ զանգվածի |
Ջերմային վնասազերծում հեռացող գազերի ջերմության օգտահանմամբ` օգտահանիչ կաթսաներում ջրային գոլորշի ստանալու համար և փոշու տարուքից, քլորաջրածնի ու ծծմբի օքսիդներից հեռացող գազերի մաքրման համակարգով: Թափոնների այրման ժամանակ առաջացած մոխիրն ու խարամը տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով /դրանց օգտահանման վերաբերյալ շինարարական և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ համաձայնության բացակայության դեպքում/
Ջերմային վնասազերծում հեռացող գազերի ջերմության օգտահանմամբ` օգտահանիչ կաթսաներում ջրային գոլորշի ստանալու համար և փոշու տարուքից, քլորաջրածնի ու ծծմբի օքսիդներից հեռացող գազերի մաքրման համակարգով: Թափոնների այրման ժամանակ առաջացած մոխիրն ու խարամը տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով /դրանց օգտահանման վերաբերյալ շինարարական և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ համաձայնության բացակայության դեպքում/
Ջերմային վնասազերծում հեռացող գազերի ջերմության օգտահանմամբ` օգտահանիչ կաթսաներում ջրային գոլորշի ստանալու համար և փոշու տարուքից, քլորաջրածնի ու ծծմբի օքսիդներից հեռացող գազերի մաքրման համակարգով: Թափոնների այրման ժամանակ առաջացած մոխիրն ու խարամը տեղափոխվում են հատուկ քարտեր` թաղման նպատակով /դրանց օգտահանման վերաբերյալ շինարարական և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ համաձայնության բացակայության դեպքում/ |
6. |
Հեղուկ, օրգանական, դյուրավառ, քլոր պարունակող (առնվազն 40%) |
Աղտոտված լուծիչներ, կաթսայի մնացորդներ |
Հեղուկ, մինչև 15% խոնավությամբ ըստ զանգվածի |
Ջերմային վնասազերծում հեռացող գազերի ջերմության օգտահանմամբ` օգտահանիչ կաթսաներում ջրային գոլորշի ստանալու համար և քլորաջրածնի` աղաթթվի, կալցիումի քլորիդի կամ այլ աղերի լուծույթների ձևով օգտահանման համակարգով |
7. |
Կեղտաջրերի (միայն այնպիսի կեղտաջրերը, որոնք տեխնիկապես հնարավոր չէ վնասազերծել գոյություն ունեցող ֆիզիկաքիմիական և կենսաբանական մեթոդներով) |
Թույլ թթվային կամ հիմնային լուծույթներ, որոնք պարունակում են օրգանական և հանքային աղեր կամ նյութեր |
Հեղուկ, մինչև 80-08% խոնավությամբ ըստ զանգվածի |
Ջերմային վնասազերծում աղերի տարուքից հետագա մաքրմամբ: Հանքային աղերի խառնուրդը, որը գոյանում է ջերմային վնասազերծման արդյունքում դուրս է բերվում ֆիլտրման /չորացման/ ճանապարհով և տեղափոխվում հատուկ քարտեր` թաղման նպատակով |
8. |
Գալվանական արտադրություններ |
Մետաղների աղերի կամ դրանց հիդրօքսիդների խառնուրդ |
Կոշտ, մինչև 10-15% խոնավությամբ ըստ զանգվածի |
Տեղափոխվում է հատուկ քարտեր` թաղման նպատակով |
9. |
Սնդիկ պարունակող |
Անսարք սնդիկային աղեղային և լյումինեսցենտային լամպեր |
Կոշտ |
Լամպերի դեմերկուրացում` սնդիկի և այլ թանկարժեք մետաղների օգտահանմամբ |
10. |
Նավթամթերքով աղտոտված ավազ |
Ավազ և նավթամթերք |
Կոշտ, մինչև 10% խոնավությամբ ըստ զանգվածի |
Շիկացում` ավազի օգտահանմամբ և ավազի տարուքից ու վնասակար նյութերի խառնուկներից ծխագազերի հետագա մաքրմամբ |
11. |
Կաղապարման հող |
Օրգանական նյութերով աղտոտված հող |
Կոշտ, մինչև 10% խոնավությամբ ըստ զանգվածի |
Շիկացում` հողի օգտահանմամբ և հողի տարուքից ու վնասակար նյութերի խառնուկներից ծխագազերի հետագա մաքրմամբ |
12. |
Փչացած և չմակնշված բալոններ |
Փչացած բալոններ նյութերի մնացորդներով |
- |
Բալոնների պայթեցում հատուկ խցերում և հետագա լվացում ու չեզոքացում: Լվացաջրերը ուղարկվում են ֆիզիկաքիմիական կամ ջերմային վնասազերծման |
13. |
Ուժեղ ներգործող թունավոր նյութեր |
Արսենական և արսենային անհիդրիդներ, սուլեմա, կապտաթթվի աղեր, նիտրիլակրիլաթթվի աղեր |
Կոշտ, մածուկանման |
Տարայավորում հերմետիկ բեռնարկղերի մեջ և թաղում հատուկ քարտերում |
Ծանոթություն. «Քարտ է» կոչվում աղբավայրի աշխատանքային տեղամասը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 321-Ա հրամանով գործողության մեջ դրված «Աղբավայրերի նախագծման և շահագործման ձեռնարկի» 63-րդ կետի: Հատուկ քարտերի կառուցվածքը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի և ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի, «Բժշկական թափոնների անվտանգ գործածության» ուղեցույցի պահանջներին:
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
ԱՂԲԱՎԱՅՐեր առանց սահմանափակումների ընդունվող` որպես մեկուսիչ նյութ օգտագործվող վտանգավորության IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկ
Թափոնի տեսակը |
Ալյումոսիլիկատային շլամ СБ-Г-43-6 |
Ասբեստ-ցեմենտային ջարդոն |
Ասբեստի փշրանք |
Բետոնիտի թափոններ |
Կալցիումի կարբիդի արտադրության բանեցված գրաֆիտ |
Վիտամին B-6-ի արտադրության գիպս պարունակող թափոններ |
Չհանգած կիր, կրաքար, մարումից գոյացած շլամներ |
Քիմիապես նստեցված կավճի կոշտ թափոններ |
Բանեցված բրիկետների տեսքով ալյումինի օքսիդ (AlCl3 և ՊՎՔ-ի արտադրությունից գոյացած) |
Պարոնիտի թափոններ |
Նատրիումի սուլֆատի աղերի հալույթ |
Սիլիկագել (ոչ թունավոր գազերի չորացման ադսորբերներից) |
Սիլիկագելի արտադրության քամիչ-մամլիչից գոյացած շլամ (պարունակում է կավ և կավահող) |
Սոդայի հատիկավորված շլամ |
Սոդա-ցեմենտային արտադրության թորման թափոններ` CaSO4 –ի տեսքով |
Ծանր մետաղներ չպարունակող կաղապարաձողերի խառնուրդներ |
Ջրի քիմիական մաքրման և փափկեցման շլամ |
Լաքի էպօքսիդային խեժերի արտադրության կեղտաջրերի նատրիումի քլորիդի նստվածքներ |
Ոչ ստանդարտ քլորակիր |
Հերձաքարի արտադրության կոշտ թափոններ |
Ածխով, տորֆով, թերթաքարով կամ կենցաղային թափոններով աշխատող ՋԷԿ-ի, կաթսայատան խարամ |
Հղկանյութեր |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
ԱՂԲԱՎԱՅՐեր սահմանափակ քանակներով ընդունվող ԵՎ համատեղ պահեստավորվող վտանգավորության III ԵՎ IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկ
Թափոնի տեսակ |
Արդյունաբերական թափոնների սահմանային թույլատրելի քանակը (տ) 1000մ3 ԿԿԹ-ի նկատմամբ |
Քացախաթթվի անհիդրիդի արտադրության կաթսայի մնացորդներ |
3 |
Ռետինի թափոններ (պնդացած ֆորմալդեհիդային խեժ) |
3 |
Փրփրեցվող պոլիստիրոլային պլաստիկների արտադրության կոշտ թափոններ |
10 |
Էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության ժամանակ գոյացած թափոններ | |
Էլեկտրատեխնիկական թերթավոր գետինաքս Ш-0,8 |
10 |
Կպչուն ժապավեն ЛСНПЛ-0,17 |
3 |
Պոլիէթիլենային խողովակ ПНП |
10 |
Ապակե գործվածք ЛСЭ-0.15 |
3 |
Ապակե գործվածք Э2-62 |
3 |
Էլեկտրատեխնիկական թերթավոր տեքստոլիտ Б-16.0 |
10 |
ֆենոպլաստ 03-010-02 |
10 |
Սուսպենզիայի, էմուլսիայի արտադրության կոշտ թափոններ | |
Ստիրոլի և ակրիլոնիտրիլի կամ մեթիլմեթակրիլատի սոպոլիմերների կոշտ թափոններ |
3 |
Պոլիստիրոլային պլաստիկների կոշտ թափոններ |
3 |
Ակրիլոնիտրիլբութադիենստիրոլային պլաստիկների կոշտ թափոններ |
10 |
Պոլիստիրոլների կոշտ թափոններ |
3 |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
ԱՂԲԱՎԱՅՐեր սահմանափակ քանակներով ընդունվող ԵՎ հատուկ պայմանների պահպանմամբ պահեստավորվող վտանգավորության III եվ IV դասի արդյունաբերական թափոնների անվանացանկ
Թափոնի տեսակ |
Արդյունաբերական թափոնների սահմանային թույլատրելի քանակը (տ) 1000մ3 ԿԿԹ-ի նկատմամբ |
Աղբավայրում պահեստավորման կամ արդյունաբերական կազմակերպություններում նախապատրաստման հատուկ պայմաններ |
Վիտամին B-6 արտադրության ակտիվացված ածուխ |
3 |
Դարսում` 0,2մ-ից ոչ ավել շերտով |
Ացետոբուտիլատ ցելյուլոզի թափոններ |
3 |
Մամլում` խոնավ վիճակում 0,3*0,3*0,3-ից ոչ ավել չափերով կույտերի |
Փայտանյութի և թեփի-տաշեղի թափոններ |
3 |
Չպետք է պարունակեն թեփ, որն օգտագործվում է արտադրական տարածքների հատակի վրա լցնելու համար |
Քրոմի կտորտանք |
3 |
Դարսում` 0,2մ-ից ոչ ավել շերտով |
Փայտե և թղթե տարա |
10 |
Չպետք է պարունակեն յուղոտված թղթեր |
Արհեստական կաշվե եզրակտրվածք |
3 |
Դարսում` 0,2մ-ից ոչ ավել շերտով |
Սպիտակեցման հող |
3 |
Դարսում` 0,2մ-ից ոչ ավել շերտով |
Ֆաոլիտային փոշի |
3 |
Խոնավ վիճակում տարայավորում պարկերի մեջ |
Գումարային սահմանային բեռնվածությունը` ըստ հավելվածներ 4 և 5-ի |
100 |
Ծանոթություն. ռետինե թափոնները կարող են ընդունվել առանց քանակական սահմանափակումների` հողում հատուկ դրանց համար հատված խրամափոսերի առկայության դեպքում, դրանց հետագա լցման պայմաններում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|