Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 12 ապրիլի 2012 թվականի N 14

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնմանը և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացմանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման հետ կապված միջոցառումների համար, Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական բյուջեներով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման հետ կապված աշխատանքների համակարգման նպատակով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 27

Երևան