Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 նոյեմբերի 2011 թվականի N 45
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական և այլ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը` սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած հիմնադրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 23 Երևան |