Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.02/67(1520) Հոդ.215
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2019
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 սեպտեմբերի 2019 թ.
ք. Երևան

N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության և մարտական զենքի արտադրության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում «և մարտական զենքի արտադրության» բառերը հանել.

2) հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) հավելված 2-ում՝

ա. վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում, 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 19-րդ կետի 5-րդ ենթակետում «և մարտական զենքի արտադրության» բառերը հանել.

բ. 2-րդ կետում «և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումների» բառերը փոխարինել «որոշման» բառով.

գ. 18-րդ կետի առաջին նախադասությունում «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետը» բառերը փոխարինել «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության իրավախորհրդատուն» բառերով.

դ. 19-րդ կետի 6-րդ ենթակետում «և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումներով» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Դ. Տոնոյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2 սեպտեմբերի 2019 թ.
N 9-Ն
հրամանի

 

 

«Հավելված 1

ՀՀ Պաշտպանության նախարարի

29 դեկտեմբերի 2016 թ.
N 15-Ն
հրամանի

 

ԿԱԶՄ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ պաշտպանության նախարարի որոշմամբ (հանձնաժողովի նախագահ),

2. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության տեխնիկական ապահովման վարչության պետ,

3. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ,

4. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ,

5. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ,

6. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության ուղղության պետ,

7. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ,

8. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ,

9. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ։»: