ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2019 թ. |
N 381-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ը» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի 2-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր (համաձայնությամբ)» բառերով:
Ռ. Բադասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|