Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.09.16/22(658) Հոդ.193
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.08.2019
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 օգոստոսի 2019 թ.

N 02-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին:

 

 Ա. Անափիոսյան

 /պարտականությունները կատարող/

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2019 թվականի օգոստոսի 2-ի 

N 02-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` դպրոց) ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34-40 շաբաթ:

2. Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները սահմանվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ժամանակացույցին համապատասխան:

3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:

4. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները դպրոցներում՝ անհատական դասի տևողությունը` 45, խմբակայինը` 40 րոպե է:

5. Դպրոցում գործում է սովորողների գնահատման 10 միավորային համակարգ:

6. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում է 1-ին կիսամյակային, իսկ տարեվերջյան փոխադրական ստուգարքների ու քննությունների արդյունքով` 2-րդ կիսամյակային և տարեկան գնահատականները:

7. Յուրաքանչյուր օրինակելի ուսումնական պլանի «պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտության ուսուցման կազմակերպման գործընթացը:

 

Աղյուսակ 1

 

ԴԱՇՆԱՄՈՒՐ

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը

/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

1.

Դաշնամուր

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Երգչախումբ կամ համույթ

1.0

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

Ընդամենը

4.5

5.0

5.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.5 ժամը II–VII դասարաններում նպատակահարմար է տրամադրել թերթից ընթերցմանը, իսկ մյուս 0.5-ը ժամը` III-IV դասարաններում դաշնամուրի համույթին /անսամբլ/, V-VII դասարաններում` նվագակցության ուսուցմանը:

5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.

ա. «ընտրովի» առարկայի ցանկից` դաշնամուրի համույթի /անսամբլ/ նվագակցության համար.

բ. դաշնամուրի կոնցերտների կատարման համար.

գ. համույթների կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

7. 20-35 սովորողի դեպքում՝ մեկ միավոր երգչախմբի խմբավարի և մեկ միավոր կոնցերտմայստերի համար: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 2

 

ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

 

(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը

/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

1.

Երաժշտական գործիք

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

Ընդամենը

4.5

5.0

5.5

8.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):

3. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային:

4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

5. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:

6. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

8. Ելնելով համույթի, նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել`

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի կամ համույթի ղեկավարի համար,

2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և մեկ միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

9. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

10. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

11. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 3

 

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ


(Դասական, ժողովրդական, էստրադային)

 

(9-12 տարեկանը ներառյալ ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

 V

   

1.

Մեներգեցողություն

1.5

1.5

1.5

2.0

2.0

I, II, IV

III , V

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV

V

3.

Երաժշտական գրականություն

---

1.5

1.5

1.5

1.5

III , IV, V

---

4.

Երգչախումբ կամ համույթ

---

1.0

2.0

2.0

2.0

III , IV, V

---

5.

Դաշնամուր

1.0

1.0

1.0

1.0

1.0

III , IV, V

---

 Ընդամենը

4.0

6.5

7.5

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «մեներգեցողություն» առարկայի համար.

բ. երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:

6. 20-35 սովորողի դեպքում՝ մեկ միավոր երգչախմբի խմբավարի և մեկ միավոր կոնցերտմայստերի համար: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 4

 

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

 

(Դասական, ժողովրդական, էստրադային)

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանում

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

1.

Մեներգեցողություն

1.5

1.5

1.5

1.5

1.5

2.0

2.0

I, II, III, IV, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV,V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Երգչախումբ կամ համույթ

---

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Դաշնամուր

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

III, IV, V, VI, VII

---

 Ընդամենը

4.0

5.0

5.0

6.5

7.5

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «մեներգեցողություն» առարկայի համար.

բ. երգչախմբերի կամ համույթների խմբային և միացյալ պարապմունքների համար:

6. Երգչախմբի խմբավարի և կոնցերտմայստերի համար սահմանել մեկ միավոր` 20-35 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 5

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

 

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

 V

   

1.

Երաժշտական գործիք

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, IV

III, V

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV

V

3.

Երաժշտական գրականություն

---

1.5

1.5

1.5

1.5

III, IV, V

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

1.0

1.0

2.0

2.0

2.0

III, IV, V

---

5.

Ընտրովի

---

1.0

1.0

1.0

1.0

III, V

----

 Ընդամենը

4.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:

5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

7. Ելնելով համույթի նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել՝

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի կամ համույթի ղեկավարի համար,

2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և մեկ միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 6

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

   

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

   

I

II

III

IV

 V

VI

VII

   

1.

Երաժշտական գործիք

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

0.5

0.5

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

 Ընդամենը

4.0

4.5

5.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբային: Դհոլ երաժշտական գործիքի՝ 1-ին կետով սահմանված մասնագիտական դասաժամերը բաշխվում են 1 ժամ անհատական և 1 ժամ խմբային ուսուցման սկզբունքով: Մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանել 3-6 սովորող:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն:

5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբային և միացյալ պարապմունքների համար:

7. Ելնելով համույթի նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել՝

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի կամ համույթի ղեկավարի համար,

2) 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և մեկ միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 7

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

 (10-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

   

1.

Գծանկար

3.0

3.0

4.0

4.0

II, III

IV

2.

Գունանկար

3.0

3.0

3.0

3.0

II, III

IV

3.

Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ նկարչություն) հաստոցային/կիրառական

2/1

2/1

2/1

2/1

II, III

IV

4.

Քանդակ կամ դեկորատիվ-կիրառական արվեստ

2.0

2.0

1.0

1.0

II, III

IV

5.

Արվեստի պատմություն

1.0

1.0

1.0

1.0

IV

---

6.

Ընտրովի

1.0

1.0

1.0

1.0

II, IV

---

 Ընդամենը

13.0

13.0

13.0

13.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-6-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է IV դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է IV դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում` փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ տարեկան` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:

7. Մինչև 10 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

8. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 8

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

 (6-10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1

Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

2.

Կիրառական արվեստ

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

3.

Ծեփագործություն

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

4.

Գծանկար

---

---

---

3.0

3.0

4.0

4.0

IV, V, VI

VII

5.

Գունանկար

---

---

---

3.0

3.0

3.0

3.0

IV, V, VI

VII

6.

Կոմպոզիցիա
(ստեղծագործական թեմատիկ նկարչություն)հաստոցային/կիրառական

---

---

---

2/1

2/1

2/1

2/1

IV, V, VI

VII

7.

Քանդակ կամ կիրառական արվեստ

---

---

---

2.0

2.0

1.0

1.0

IV, V, VI

VII

8.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VI, VII

----

9.

Ընտրովի

0.5

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

--

Ընդամենը

6.5

6.5

7.0

13.0

13.0

13.0

13.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-9-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

5. Խմբային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող համայնքային դպրոցներում, այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ տարեկան` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:

7. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

8. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 9

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ 

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

   

1.

Դասական պար

3.0

4.5

4.5

4.5

4.5

II, III, IV

V

2.

Հայկական պար

--

3.0

3.0

3.0

3.0

 III, IV

V

3.

Ժամանակակից պարահանդեսային պար

---

---

1.5

1.5

1.5

III, IV

V

4.

Պատմակենցաղային պար

---

1.5

---

---

---

II

--

5.

Ժողովուրդներին բնորոշ բեմական պար

---

---

1.5

1.5

1.5

III, IV

V

6.

Ռիթմիկա

1.0

1.0

---

---

---

 II

--

7.

Մարմնամարզություն /պարտեր/

1.0

---

---

---

---

--

--

8.

Երաժշտության գրագիտություն և ունկնդրում

1.0

0.5

0.5

0.5

0.5

V

--

9.

Արվեստի պատմություն

---

1.0

1.0

1.0

1.0

V

--

10.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

--

--

 Ընդամենը

6.5

12.0

12.5

12.5

12.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 1-6-րդ կետերի առարկաների` խմբային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

7. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

9. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 10

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Դասական պար

-

--

4.5

4.5

4.5

4.5

4.5

III, IV, V, VI

VII

2.

Հայկական պար

 

---

3.0

3.0

3.0

3.0

3.0

 III, IV, V, VI

VII

3.

Ժամանակակից պարահանդեսային պար

---

---

---

---

1.5

1.5

1.5

V, VI

VII

4.

Պատմակենցաղային պար

---

---

1.5

1.5

     

III, IV

--

5.

Ժողովուրդներին բնորոշ բեմական պար

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

IV, V, VI

VII

6.

Ռիթմիկա և պար

4.0

4.0

---

---

---

---

---

 II

--

7.

Մարմնամարզություն

1.0

1.0

---

---

---

---

---

II

--

8.

Երաժշտության գրագիտություն և ունկնդրում

1.0

1.0

1.0

0.5

0.5

0.5

0.5

VI

--

9.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VI, VII

--

10.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

---

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

--

--

 Ընդամենը

6.0

6.5

10.5

12.5

12.5

12.5

12.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/», «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի թիվ 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «Բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

7. 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

8. Դպրոցի ֆինանսական հնարավորություններից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

9. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

10. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 11

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

 

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

   

1.

Դերասանի վարպետություն

2.0

2.0

2.0

3.0

3.0

II, III, IV

V

2.

Բեմական խոսք

1.0

1.0

1.0

0.5

0.5

II, III, IV

V

3.

Բեմական շարժում

---

1.0

1.0

1.0

1.0

---

---

4.

Արվեստի պատմություն

---

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

5.

Պար

--

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

6.

Ռիթմիկա

1.0

---

---

---

 

---

---

7.

Երաժշտական գրականություն և ունկնդրում

1.0

0.5

0.5

0.5

0.5

V

---

8.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

---

---

9.

Ընտրովի

1.0

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

 Ընդամենը

6.5

8.0

8.0

8.5

8.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-9-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 11-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:

4. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

5. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

7. Մինչև 9 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

8. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

 

Աղյուսակ 12

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

 

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Դերասանի վարպետություն

2.0

2.0

2.0

2.0

2.0

3.0

3.0

II, III, V, VI

IV, VII

2.

Բեմական խոսք

1.0

1.0

1.0

0.5

0.5

0.5

0.5

 II, III, V, VI

IV, VII

3.

Բեմական շարժում

---

---

---

1.0

1.0

1.0

1.0

---

---

4.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VII

---

5.

Պար

--

---

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

 

6.

Ռիթմիկա

1.0

1.0

--

--

--

--

--

---

---

7.

Երաժշտության գրագիտություն և ունկնդրում

---

---

0.5

0.5

0.5

0.5

0.5

VII

---

8.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

---

---

9.

Ընտրովի

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

 

 Ընդամենը

5.0

5.5

6.0

7.5

7.5

8.5

8.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1-9-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 12-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն:

5. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

6. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

8. Մինչև 6 տարեկան երեխաների համար դպրոցներում վճարովի հիմունքներով կարող են գործել նախապատրաստական դասարաններ: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ:

9. Ուսումն ավարտած երեխաները կարող են վճարովի հիմունքներով ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորել դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ: