Basic information
Number
N 245-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (20.12.2008-05.12.2013)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2008.05.23/30(620) Հոդ.489
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
16.05.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.05.2008
Effective date
02.06.2008
Interrupt date
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2008 թվականի N 245-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 11.11.08 N 891-Ն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝

1) հանրապետական գործադիր մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ՝ գործուղման մեկնելու թույլտվություն ստանալու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ կցելով հրավերը և դրա թարգմանությունը, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների կարծիքները.

2) հանրապետական գործադիր մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի։

(1-ին կետը լարց. 11.11.08 N 891-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թվականի

մայիսի 16-ի N 245-Ն որոշման

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 11.11.08 N 891-Ն)

 

1. Անունը, ազգանունը

2. Զբաղեցրած պաշտոնը         

3. Գործուղման վայրը և ժամկետները

4. Հրավիրող կողմը

5. Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը)

6. Քննարկված թեմաները

7. Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը

8. Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը

9. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները

10. Գործուղվողը

11. Ստորագրությունը, ամսաթիվը

(հավելվածը լրաց. 11.11.08 N 891-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
26.11.2013, N 1087-Ն 05.12.2013, N 245-Ն
11.11.2008, N 891-Ն 20.12.2008, N 245-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation