Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.26/15(651).1 Հոդ.145
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2019 թ.
ք. Երևան

N 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի ամբողջ տեքստում «միջնորդական գործունեության» բառերից հետո լրացնել «և մարտական զենքի արտադրության» բառերը,

2) հրամանի 3-րդ կետում՝

ա. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին՝» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետին՝» բառերով,

բ. լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) ապահովել լիցենզավորված անձանց գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումը լիցենզավորված անձանց:»,

3) ուժը կորցրած ճանաչել հրամանի 4-րդ կետը,

4) հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

5) հրամանի հավելված 2-ում՝

ա. 2-րդ կետում «1308-Ն որոշման» բառերը փոխարինել «1308-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումների» բառերով,

բ. 7-րդ կետում «անհատական» բառը հանել, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի կազմում համապատասխան պաշտոնատար անձինք ընդգրկվում են ըստ զբաղեցրած պաշտոնների, իսկ հանձնաժողովի նախագահը՝ Պաշտպանության նախարարի որոշմամբ:»,

գ. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «վարում է» բառերը փոխարինել «կազմում է» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «1308-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «1308-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումներով» բառերով:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Դ. Տոնոյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2019 թ. մայիսի 21-ի
N 6-Ն
հրամանի

 

 

«Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 29-ի
N 15-Ն
հրամանի

 

ԿԱԶՄ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական (հանձնաժողովի նախագահ),

2. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ,

3. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ,

4. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ,

5. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ուղղության պետ,

6. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ,

7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ,

8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ,

9. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ:»: