Basic information
Number
N 1367-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.11.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.11.2008
Effective date
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1367-Ա

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1321-Ա որոշման համաձայն կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային բանկային հաշվի միջոցներից մինչև 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ուղղել Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը` հետևյալ պայմաններով`

1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի միջոցով, որի հետ Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կնքում է գործակալության պայմանագիր.

2) ծրագրի պայմաններին և ընթացակարգերին համապատասխան ընտրված մասնակից ֆինանսական հաստատությունների հետ վարկային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունից կնքում է գործակալը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկված չափաբաժինների.

3) վարկային միջոցները մասնակից ֆինանսական հաստատություններին տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան` 8,15 տոկոս տոկոսադրույքով.

4) վարկային պայմանագրի շրջանակներում մասնակից ֆինանսական հաստատությունների գործունեության դիտարկումը, հաշվետվությունների ստացումը, վերլուծությունը և վարկի վաղակետ վերադարձման` պարտատիրոջը վերապահված լիազորություններն իրականացնում է գործակալը.

5) վարկային միջոցների հատկացման, վերադարձման, տոկոսների ու տուժանքի վճարման գործառնությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն արտացոլում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ` համաձայն գործակալի կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացվող հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation