Գլխավոր տեղեկություն
Համար
N 811-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Թուրքմենստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հոկտեմբերի 2019 թ.

N 811-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 117/9 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ին ավագ նախադպրոցական տարիքային փուլով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 25 տեղով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Անափիոսյան

 /պարտականությունները կատարող/

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան