Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.03/14(650) Հոդ.136
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մայիսի 2019 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

 1. Հաստատել` «Սիբիրախտով պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

Առողջապահության նախարարի

10 մայիսի 2019 թ. N 24-Ն հրամանի

 

ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Սիբիրախտի հարուցիչը՝ B.anthracis–ը, աէրոբ, գրամ դրական, պատիճավոր, սպոր գոյացնող, անշարժ մանրէ: Ունի վեգետատիվ ձևեր և սպորներ:

Կախված փոխանցման ուղուց՝ սիբիրյան խոցը լինում է մաշկային, ինհալացիոն և գաստրոինտեստինալ: Սրանցից յուրաքանչյուրը կարող է հարաճել համակարգային հիվանդության, որը կարող է ընթանալ սեպտիցեմիայի նշաններով՝ բերելով մենինգիտի զարգացման:

Հիվանդության ինհալացիոն ձևն ունի մինչև 100% մահաբերություն, այդ պատճառով այն դասվում է հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ) շարքին։ Սիբիրախտի ինհալացիոն ձևի բարձր մահաբերությունը շատ նպաստավոր է զանգվածային ախտահարումներ առաջացնելու համար, որի պատճառով էլ սիբիրախտի հարուցիչը (Bacilus antracis) օգտագործվել է որպես կենսաբանական զենք, ինչպես նախկին Խորհրդային միությունում (1979թ. Սվերդլովսկ քաղաքում սպորների պատահական արտազատում տեղի ունեցավ դեպի բաց երկինք, որը բերեց վարակվածների մինչև 86% (68/79) մահացության, որոնց 21%-ը փաստացի ունեին մենինգիտ), այնպես էլ ԱՄՆ-ում (2001թ. կենսահաբեկչության հետևանքով 11 դեպքերից մահացան 5–ը, որից մեկի մոտ դարձյալ կար մենինգիտ):

Սիբիրյան խոցը բնական օջախային զոոնոզ է: Մարդն այս ինֆեկցիայի համար հանդիսանում է կենսաբանական փակուղի: Վարակումը տեղի է ունենում սպորների միջոցով: Ինֆեկցիայի աղբյուր և հարուցչի ռեզերվուար են հանդիսանում խոտակեր կենդանիները (խոշոր եղջյուրավոր ընտանի կենդանիներ, ոչխարներ, այծեր, ձիեր և խոզեր), ինչպես նաև հողը, որտեղ տասնյակ տարիներ կարող են պահպանվել հարուցչի սպորները և վարակել նոր կենդանիների: Կենդանիների մոտ զարգանում է հիվանդության համակարգային ձևը, այդ պատճառով կենդանու օրգանիզմից հարուցիչը տարբեր արտազատուկների միջոցով (մեզ, կղանք, արյունային արտադրություն) արտազատվում է արտաքին միջավայր: Սատկած կենդանու միսը հագեցած է հարուցիչներով՝ հանգեցնելով մթերքի վարակմանը: Մարդկանց համար վարակիչ են նաև հիվանդ կենդանիների կաշին, մազերը, բուրդը: Սիբիրախտի հիվանդության և մահացության մեծ մասը պայմանավորված է տոքսինների ազդեցությամբ: Հարուցչի վեգետատիվ ձևերը եռացնելիս ոչնչանում են վայրկենապես:

Սիբիրախտը էնդեմիկ է նաև Հայաստանի համար և պարբերաբար արձանագրվում է ընդհանուր ազգաբնակչության շրջանում` առանձին դեպքերի կամ տեղային բռնկումների ձևով:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող ծանրության տարբեր աստիճանի սիբիրախտով պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

Սիբիրախտով պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

Սիբիրախտ մեծահասակների և երեխաների մոտ

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ և երեխաներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

● Սիբիրախտ մաշկային ձև - A22.0
● Սիբիրախտ թոքային ձև - A22.1
● Սիբիրախտ աղեստամոքսային ձև - A22.2
● Սիբիրախտ սեպտիցեմիա – A22.7
● Սիբիրախտ այլ ձևեր – A22.8
● Սիբիրախտ չճշտված – A22.9

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.1. Համաձայն ՀՀ ԱՆ 2013 թ. հոկտեմբերի 16-ի «Վարակիչ հիվանդությունների, սննդային թունավորումների դեպքերի ստանդարտ բնորոշումները հաստատելու մասին» N 2750-Ա որոշման, սիբիրախտի ախտորոշման համար անհրաժեշտ է հետևյալ ցուցանիշների առկայությունը.

• Կասկածելի` դեպք, որը համապատասխանում է կլինիկական բնութագրին, համաճարակաբանորեն կապակցված է հաստատված կամ կասկածելի հիվանդ կենդանու հետ կամ այդ կենդանիներից ստացված աղտոտված սննդի կիրառման հետ:

• Հավանական` կասկածելի դեպք դրական ներմաշկային ալերգիկ փորձով՝ չպատվաստված անձանց շրջանում:

• Հաստատված` կասկածելի դեպք, որը հաստատվել է լաբորատոր հետազոտմամբ:

 

2. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

2.1. Ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի ժամից մինչև 43 oր:

2.2. Տարբերում են սիբիրյան խոցի հետևյալ ձևերը՝ մաշկային սիբիրախտ, ինհալացիոն սիբիրախտ, բերան-ըմպանային և ինտեստինալ սիբիրախտ, մենինգեալ սիբիրախտ:

2.3. Մաշկային սիբիրախտ

2.3.1 Ինկուբացիոն շրջանը միջինում տևում է 10-12 օր, որից հետո 2-6 օրվա ընթացքում զարգանում են մաշկի ախտահարման նշանները:

2.3.2 Սկզբում առաջանում է պապուլա, այնուհետև վեզիկուլա, կեղև (բնորոշ սև կեղանք):

2.3.3 Այն պահպանվում է 1 ամիս, որի անջատումից հետո տեղում մնում է սպի:

2.3.4 Հիվանդությանը բնորոշ են նաև տենդը, ընդհանուր թուլությունը, գլխացավը և ցավոտ լիմֆադենոպաթիան:

2.3.5 Համապատասխան հակաբիոտիկաթերապիայի դեպքում մահացությունը կազմում է 1%, հակառակ դեպքում կարող է բարձրանալ մինչև 20%:

2.4. Ինհալացիոն սիբիրախտ

2.4.1 Ինկուբացիոն շրջանը կազմում է 1-43 օր:

2.4.2 Առաջնային ոչ սպեցիֆիկ ախտանիշները կարող են լինել չափավոր տենդը, հոգնածությունը, մկանացավերը, հազը՝ նմանվելով ՍՇՀ-ի:

2.4.3 Ծանր ընթացքի դեպքում կարող է զարգանալ սեպսիս, շոկային վիճակ և հեմոռագիկ թոքաբորբ:

2.4.4 Հաճախ զարգանում է հեմոռագիկ պլևրալ արտազատուկ:

2.4.5 Կարող են ախտահարվել նաև այլ օրգան համակարգեր, հատկապես, կենտրոնական նյարդային համակարգը:

2.5. Բերան-ըմպանային և ինտեստինալ սիբիրախտ

2.5.1 Վարակումը տեղի է ունենում սննդում B.antracis-ի վեգետատիվ ձևերով կամ սպորներով վարակված սննդամթերք օգտագործելիս:

2.5.2 Ինկուբացիոն շրջանի ավարտից 1-7 oր հետո զարգանում են հիվանդության բնորոշ նշանները, որոնք են՝ որովայնի ուժեղ ցավերը, սրտխառնոցը, փսխումը, արյունային փսխումը, ախորժակի բացակայությունը:

2.5.3 Հիվանդության ծանրությանը զուգահեռ նկատվում է ջերմության բարձրացում: Հակաբակտերիալ բուժման պարագայում սիբիրախտի գաստրոինտեստինալ ձևից մահացությունը կազմում է 40 %:

2.5.4 Երեխաների մոտ հիվանդության նշաններն են ջերմությունը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, լուծը և արյունային լուծը:

2.5.5 Գաստրոինտեստինալ սիբիրախտը կարող է արտահայտվել որպես օրոֆարինգեալ սիբիրախտ, որը սկսվում է բերանի խոռոչի կամ բերան-ըմպանի լորձաթաղանթի անցավ ախտահարումով:

2.5.6 Օրոֆարինգեալ սիբիրախտը կարող է ընդգրկել դիսֆագիա, հետագայում օրոֆարինգեալ նեկրոտիկ խոցերի ձևավորումով, պարանոցի միակողմանի այտուց, ինչպես նաև ադենոպաթիա, այտուցով, ֆարինգիտով և ջերմությամբ:

2.5.7 Գաստրոինտեստինալ սիբիրախտը կարող է հարաճել համակարգային ինֆեկցիայի:

2.6. Մենինգեալ սիբիրախտ

2.6.1 B.antracis առաջացնում է հեմոռագիկ մենինգոէնցեֆալիտ, որի ժամանակ առաջանում է ինչպես գլխուղեղի պարենխիմայի խորը ախտահարում, այնպես էլ սուբարախնոիդալ հատվածում ցերեբրոսպինալ հեղուկի ախտահարում:

2.6.2 Սիբիրախտի ցանկացած կլինիկական ձև կարող է հարաճել մենինգոէնցեֆալիտի, որը մինչ օրս գրեթե միշտ համարվում է մահացու:

2.6.3 Մենինգոէնցեֆալիտի նշաններն են ջերմությունը, փոփոխված մենթալ կարգավիճակը, մենինգիտի նշանները, երեխաների մոտ՝ նաև գլխացավ, դելիրիում, լուծ:

2.6.4 Մանուկների մոտ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են, սովորաբար առաջնահերթ դիտվում է փորկապությունը, ապա միանում է գրգռվածությունը, լեթարգիան, սնման դժվարությունը, թքահոսությունը, հիպոտոնիան և թուլությունը:

 

3. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

3.1. Սիբիրյան խոցի լաբորատոր ախտորոշման նպատակով կիրառվում են մանրէադիտման, մանրէաբանական, կենսաբանական, շճաբանական և մոլեկուլային գենետիկական մեթոդները:

3.2. Նմուշառումը կատարվում է ելնելով հիվանդության կլինիկական ձևից՝ վերքից քսուք, արյուն, ռեսպիրատոր արտազատուկներ, պլևրալ կամ ասցիտիկ հեղուկ, կղանք, նաև ցերեբրոսպինալ հեղուկ (տես Աղյուսակ 1):

3.3. Հիվանդության գեներալիզացված ձևով հիվանդ երեխաների մոտ պունկցիա կարելի է կատարել կլինիկական հակացուցում չլինելու դեպքում (ներգանգային ճնշման իջեցում):

3.4. Կլինիկական լաբորատորիաների մեծ մասը կարող են տալ միայն նախնական պատասխան, իսկ վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է ՊՇՌ հետազոտություն (վերք, արյուն, շիճուկ) և իմունահյուսվածաբանական հետազոտություն: Այս հետազոտությունները կատարվում են ՀՎԿԱԿ լաբորատորիայում:

3.5. Սիբիրյան խոցի թոքային ձև կասկածելու համար ռադիոլոգը/ճառագայթաբանը պետք է հայտնաբերի լայնացած միջնորմ, պլևրալ խոռոչում հեղուկի կուտակում, և/կամ թոքային ինֆիլտրատներ:

3.6. Եթե կա սիբիրախտի կասկած` հիմնված համաճարակաբանական և վիճարկելի ռենտգեն պատկերի վրա, ապա կրծքավանդակի համակարգչային շերտագրությունը կտա լրացուցիչ ինֆորմացիա ենթադրյալ ախտորոշումը հաստատելու համար:

3.7. Կայուն վիճակում գտնվող պացիենտի ցերեբրոսպինալ/ողնուղեղային հեղուկի հետազոտությունը լաբորատոր հաստատում է մենինգոէնցեֆալիտն այնպես, ինչպես մանրէաբանական հետազոտությամբ էթիոլոգիկ գործոնի հայտնաբերումը:

3.8. Չափազանց անկայուն վիճակում գտնվող երեխաներին լումբալ պունկցիա անելը հակացուցված է: Այդ դեպքերում կենտրոնական նյարդային համակարգի ՀՇ (համակարգչային շերտագրություն) կամ ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն) կոնտրաստային հետազոտություններով ստացված տվյալները և ինֆեկցիային բնորոշ կլինիկայի արտահայտվածության ուժեղացումը նույնականացվում են սիբիրյան խոցի մենինգեոէնցեֆալիկ ձևին բնորոշ հեմոռագիկ պարենխիմալ ախտահարումների հետ:

3.9. Եթե մտավոր կամ վարքային փոփոխություններ ունեցող երեխային հնարավոր չէ հետազոտել ՀՇ կամ ՄՌՇ-ով, ապա կլինիկական զննմամբ մենինգեալ ախտանիշների հայտնաբերումը (ինչպես պարանոցային ռիգիդությունը) հիմք է ընդունվում սկսելու հակամենինգիտային բուժումը:

3.10. Եթե մենինգիտը հնարավոր չէ հերքել լաբորատոր հետազոտությամբ կամ ֆիզիկական զննմամբ, ապա երեխան պետք է բուժվի որպես մենինգոէնցեֆալիտով հիվանդ:

 

4. ԲՈՒԺՈՒՄ

4.1. Առանցքային սկզբունքներ

4.1.1. Սիբիրախտով հիվանդի ծանրության աստիճանի ճիշտ գնահատումը և ճիշտ բուժումը բարձրացնում է բարենպաստ ելքի հավանականությունը:

4.1.2. Սիբիրախտի բոլոր ձևերի բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ:

4.1.3. Սիբիրյան խոցի մաշկային ձևի դեպքում վիրաբուժական միջամտությունների կարիք սովորաբար չի լինում, քանի որ այս դեպքում վերքը չի ունենում թարախային պարունակություն:

4.1.4. Ինհալացիոն սիբիրախտով հավանական վարակման դեպքում անհապաղ պետք է կատարել հետշփումային կանխարգելում:

4.1.5. Համակարգային սիբիրախտի կասկածով հիվանդներն անհապաղ պետք է հոսպիտալացվեն, հիվանդության ընթացքը ծանր է, մահացությունը՝ բարձր:

4.1.6. Երբ սիբիրյան խոցի մաշկային ձևով հիվանդ երեխայի մոտ հայտնաբերվում են համակարգային ախտահարման նշաններ՝ պահանջվում է անցնել ներերակային հակաբիոտիկաթերապիայի:

4.1.7. Կենսահաբեկչության հետևանքով սպորների ներշնչման դեպքում կատարվում է կանխարգելում հակաբիոտիկներով 60 օր:

4.2. Հեմոդինամիկ աջակցում

4.2.1. Սիբիրախտային սեպտիկ շոկի դեպքում պետք է ուղղորդվել սեպսիսի և սեպտիկ շոկի վարման ստանդարտ ուղեցույցերով՝ հաշվի առնելով նաև, որ կարող է դիտվել միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա, կոագուլոպաթիա, թրոմբոցիտոպենիա, հեմոռագիկ համախտանիշ:

4.2.2. Պերիկարդիալ արտաքիրտի առկայության գնահատման համար անհրաժեշտ կլինի էխոկարդիոգրաֆիա:

4.3. Մեխանիկական վենտիլյացիա

4.3.1. Խանգարված մենթալ ստատուսով հիվանդներին (գիտակցության մակարդակը ≤ 10 միավոր ըստ Գլազգոյի սանդղակի) անհրաժեշտ է մեխանիկական վենտիլյացիա՝ կապված շնչուղիների պաշտպանության անհրաժեշտության հետ:

4.3.2. Որոշ հիվանդներ կարիք կունենան ռեսպիրատոր աջակցության՝ շնչուղիների այտուցի հետևանքով:

4.3.3. Մաշկային ձևի դեպքում, երբ խոցը տեղակայված է գլխին, պարանոցին, կրծքավանդակին, կամ օրոֆարինգեալ ախտահարման դեպքում, կարող է զարգանալ շնչուղիների արտահայտված այտուց՝ հետագա մահացու ելքով։ Այսպիսի հիվանդները պետք է լինեն մշտադիտարկման տակ՝ շնչուղիների անցանելիության ապահովման առումով:

4.3.4. Ինհալացիոն սիբիրախտով հիվանդներին վարելիս կիրառվում են մեխանիկական վենտիլյացիայի ստանդարտ կանոնները:

4.3.5. Որոշ հիվանդների շրջանում վենտիլյացիայի անհրաժեշտությունը կամ տևողությունը կարելի է կրճատել պլևրալ խոռոչի դրենավորման միջոցով:

4.4. Կորտիկոստերոիդներով օժանդակ բուժում

4.4.1 Գրականության մեջ չկան սիբիրախտի դեպքում կորտիկոստերոիդների կիրառման մասին ռանդոմիզացված հետազոտությունների տվյալներ:

4.4.2 Փոքր հետազոտությունների տվյալները վկայել են, որ գլխի և պարանոցի շրջանում խոցի առկայության դեպքում կորտիկոստերոիդների նշանակումը ունեցել է դրական արդյունք:

4.4.3 Որպես մանրէային մենինգիտի վարման հիմնական դեղորայք, սիբիրախտային մենինգիտի դեպքում հակամանրէային բուժմանը զուգահեռ պետք է նշանակել ն/ե դեքսամետազոն:

4.4.4 Հակացուցումների բացակայության պայմաններում համակարգային սիբիրախտի դեպքում կատարվում է օժանդակ ստերոիդաթերապիա այն հիվանդներին, որոնք անամնեզում ունեցել են էնդոկրին կամ ստերոիդային բուժում, այտուց՝ հատկապես գլխի և պարանոցի շրջանում, հաստատված սիբիրախտային մենինգիտ, վազոպրեսոր-ռեզիստենտ շոկ:

4.5. Վիրաբուժական և ոչ վիրաբուժական միջամտություններ

4.5.1. Կլինիկորեն կամ ռենտգենաբանորեն պլևրալ խոռոչում հեղուկի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել խոռոչի դրենավորում՝ տոքսինի մակարդակն իջեցնելու և թոքերի մեխանիկական կոմպրեսիան նվազեցնելու նպատակով:

4.5.2. Առավել նպատակահարմար է կատարել խողովակային դրենավորում քան թորակոցենտեզ, քանի որ կպահանջվի երկարատև դրենավորում:

4.5.3. Թորակոտոմիա կամ վիդեո-ուղեկցող թորակալ վիրաբուժական միջամտություն անհրաժեշտ է կատարել դոնդողանման կամ առանձնացված ներառուկների հեռացման նպատակով:

4.5.4. Մաշկային սիբիրախտի դեպքում վերքի վիրաբուժական մշակումը հակացուցված է, քանի որ կարող է բերել ախտընթացի տարածման:

4.5.5. Բացառություն են կազմում տրախեոտոմիան՝ շնչուղիների օբստրուկցիայի դեպքում, և վերջույթների մեծ ախտահարումները, որոնք առաջացնում են վերջույթի ճնշում (compartment syndrome):

4.5.6. Վիրաբուժական միջամտության կարիք կարող է առաջանալ գաստրոինտեստինալ սիբիրախտի դեպքում աղիների իշեմիայի, նեկրոզի և թափածակման դեպքում:

4.5.7. Դիաթերմիկ դիսսեկցիան նպատակային է հեմոստազի օպտիմիզացիայի առումով:

4.6. Հակամանրէային բուժում

4.6.1. Համակարգային սիբիրախտով և մենինգիտի կասկածով հոսպիտալացված հիվանդների բուժում:

4.6.1.1. Հիվանդները պետք է անհապաղ ստանան առնվազն 3 ներերակային լայն սպեկտրի հակամանրէային բուժում, որոնցից առնվազն մեկը պետք է ունենա բակտերիոցիդ ազդեցություն, առնվազն մեկի ազդեցության մեխանիզմը պետք է լինի պրոտեինի սինթեզի արգելակումը և բոլոր 3-ը պետք է ունենան ԿՆՀ լավ թափանցելիություն (օրինակ, ցիպրոֆլոքսացին+մերոպենեմ+լինեզոլիդ):

4.6.1.2. Համակարգային սիբիրախտով և մենինգիտի կասկածով հոսպիտալացված հիվանդների բուժման տևողությունը պետք է լինի առնվազն 2 շաբաթ, անհրաժեշտության դեպքում ավելի երկար:

4.6.1.3. Կիրառվող հակաբիոտիկները և դրանց դեղաչափերը բերված են Աղյուսակ 2-ում:

4.6.2. Համակարգային սիբիրախտով առանց մենինգիտի հոսպիտալացված հիվանդների բուժում:

4.6.2.1 Բացառությամբ ստորև նշված 4 կետերի՝ հակաբիոտիկաթերապիան, ընդհանուր առմամբ, իրականացվում է այնպես, ինչպես 4.6.1 կետում

4.6.2.2 Բացառություններն են՝ 1. բուժումը պետք է ներառի առնվազն 2 հակաբիոտիկ՝ հարուցչի նկատմամբ ակտիվությամբ, որոնցից մեկը պետք է ունենա բակտերիոցիդ ազդեցություն, իսկ մյուսը պետք է լինի պրոտեինի սինթեզի ինհիբիտոր: 2. Սկզբնական ներերակային հակաբիոտիկաթերապիան պետք է շարունակվի 2 շաբաթ, անհրաժեշտության դեպքում ավելի երկար:

3. Պենիցիլին G-ի նկատմամբ զգայունության դեպքում դրա արդյունավետությունը համարժեք է ֆտորքինոլոնների արդյունավետությանը՝ որպես բակտերիոցիդ դեղպատրաստուկ։

4. Հակաբիոտիկի ԿՆՀ լավ թափանցելիությունն ընտրության որոշիչ գործոն չէ:

4.6.3. Չբարդացած մաշկային սիբիրախտի բուժում

4.6.3.1 Բնական վարակի դեպքում հարուցիչն ունի կայունություն β-լակտամների հանդեպ, այդ իսկ պատճառով ցեֆալոսպորինները հակացուցված են:

4.6.3.2 Այս ձևի բուժման համար բավական է հակաբիոտիկով օրալ մոնոթերապիան։ Օրալ ֆտորքինոլոնները (ցիպրոֆլոքսացին, լևոֆլոքսացին, մոքսիֆլոքսացին) և դոքսիցիկլինն առաջին ընտրության դեղամիջոցներ են։ Կլինդամիցինը կամ պենիցիլինները (զգայունության առկայության դեպքում) այլընտրանքային բուժման միջոցներ են:

4.6.3.3 Մաշկային սիբիրախտի բնական վարակի դեպքում բուժման տևողությունը 7-10 օր է։ Կենսահաբեկչության դեպքում վարումը նույնն է, ինչ հետշփումային կանխարգելման դեպքում՝ տես 6.1.։

4.7. Ծանր համակարգային հիվանդությունից հետո առաջնային համակցված թերապիայից հետո բոլոր երեխաները պետք է անցնեն հետագա պերօրալ թերապիայի (այն դեպքում, երբ երեխաներն ի վիճակի են ընդունել պերօրալ թերապիան, իսկ ընտանիքները կողմնակից են թերապիային):

 

5. ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑԻ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

5.1. Սիբիրյան խոցի դեպքի նախնական ծանուցում, պացիենտի տվյալների արձանագրում՝ ներառյալ տվյալ ախտորոշման կասկածի համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

5.2. Եթե առկա է հիվանդության թոքային ձևի կասկած, ապա անհրաժեշտ է անմիջապես հայտնել համաճարակաբանական կազմակերպություններին:

5.3. Կատարել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ:

 

6. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

6.1. Անհապաղ պաշտպանության համար անհրաժեշտ է կիրառել համակցված հակամիկրոբային պրոֆիլակտիկա հնարավորինս վաղ ժամկետներում, հարուցչի առաջնակի ազդեցությունից առաջին 60 օրերի ընթացքում (անկախ վակցինացիայի փաստից) և իմունիզացիա՝ B.antracisi սպորների ազդեցությունից առավել երկարատև պաշտպանություն ապահովելու համար:

6.2. Մասնավորապես, կիրառվում է Anthrax Vaccine Adsorbed (AVA) BioThrax 3-դեղաչափով սխեման: Առաջին դեղաչափը կատարվում է հենց ախտորոշման պահին, երկրորդը և երրորդը՝ 2 և 4 շաբաթ անց:

6.3. Հետշփումային կանխարգելման նպատակով 18 տ. մեծ անձանց շրջանում կիրառվող հակաբիոտիկներն են՝ ցիպրոֆլոքսացին, լևոֆլոքսացին և դոքսիցիկլին:

6.4. Լևոֆլոքսացինի երկարատև ընդունման անվտանգության վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով, որպես առաջին ընտրության դեղամիջոցներ նախընտրելի են per os ցիպրոֆլոքսացին և դոքսիցիկլին:

 

7. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

7.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Շճաբանական թեստ սիբիրախտի տոքսինի լետալ ֆրակցիան հայտնաբերելու համար

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Հանգույցիկի և բշտիկի պարունակությունից քսուք՝ մեկը ցանքսի, մյուսը PCR հետազոտության համար

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան ցանքս

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Գլխուղեղ–ողնուղեղային հեղուկի (եթե կան մենինգիտի նշաններ) ցանքս և PCR հետազոտություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Պլևրալ հեղուկի
ցանքս և PCR հետազոտություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Ռեկտալ քսուք
ցանքսի և PCR համար

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Կենսաբանական նմուշի իմունահյուսվածաբանական հետազոտություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ կրեատինի մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ ԱՍՏ/ԱԼՏ մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Պրոթրոմբինային ժամանակի/ՄՆՀ-ի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան մեջ միզանյութի ազոտի մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Արյան գազային բաղադրակազմի որոշում

1

28

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-14 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության շբուժքույր/բժիշկ

1-14 օր

 

Զարկերակային ճնշման չափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի բուժքույր

1-14 օր

 

Ջերմաչափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

42

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Պուլսօքսիմետրիա

1

48

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օրը

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օր

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

3

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ-ի
բուժքույր

1-14 օրերը

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

4

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրը

 

Վարակաբանի խորհրդատվություն

1

2

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

1-14 օրը

7.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախակա-նություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Շնչափողի ինտուբացիա

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Շնչափողի սանացիա

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

0.2

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

0.5

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1-14 օրերը

 

Այլ նեղ մասնագետի խորհրդատվություն

0.5

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-14 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

1

2

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրերը

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

1

2

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

 

Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

 

Կենտրոնական նյարդային համակարգի ՀՇ կամ ՄՌՇ

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-14 օրեր

8. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

8.1 Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման
հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ տետրացիկլին

J01AA02

Դոքսիցիկլին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
Բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ ֆթորքինոլոն

J01MA02

Ցիպրոֆլոքսացին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
Բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ ռիֆամպին

J04AB02

Ռիֆամպիցին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ լինկոզամիդ

J01FF01

Կլինդամիցին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ ֆթորքինոլոն

J01MA12

Լևոֆլոքսացին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ բետա-լակտամներ

J01CA04

Ամոքսիցիլին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ պենիցիլիններ

J01CE02

Պենիցիլին VK

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ ֆթորքինոլոն

J01MA14

Մոքսիֆլոքսացին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH02

Մերոպենեմ

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH51

Իմիպենեմ

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH04

Դորիպենեմ

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ գլիկոպեպտիդ

A07AA09

Վանկոմիցին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ պենիցիլիններ

J01CE01

Պենիցիլին G

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ պենիցիլիններ

J01CA01

Ամպիցիլին

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ օքսազոլիդինոն

J01XX08

Լինեզոլիդ

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Հակաբիոտիկներ՝ քլորամֆենիկոլ

J01BA01

Քլորամֆենիկոլ

1

   

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Էլեկտրոլիտների
Լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

1.0 լ

10.0 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

11.52 լ

46.08 լ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

2-3 շաբաթ

8.2 Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման
հաճախակա-նություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Միոռելաքսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

0.1

50 մգ

100 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

0.25

5.0 մգ

10.0 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

0.25

200 մգ

600 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/

բուժքույր

1-14 օր

Մ-խոլինո
արգելակիչներ

S01FA01

Ատրոպին

0.25

10.0 մգ

30.0 մգ

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1 -14 օր

   

Մետոկլոպրամիդ

0.25

   

ԻԹԲ-ի մասնագետ/
բուժքույր

1-14 օր

9. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

10. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն բուժման ընթացքում սնունդը պետք է լինի հնարավորինս դյուրամարս։

 

11. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես և ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել սիբիրյան խոցի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը։

 

12. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում
Մաշկային
գաստրոինտեստինալ
ինհալյացիոն
մենինգիտ


80%
25-75%
0-20%
≈0%

Օրեր, շաբաթներ, ամիսներ

Անցում համապատասխան վերականգողական ուղեցույցին/գործելակարգին

Մահացու ելք
Մաշկային
գաստրոինտեստինալ
ինհալյացիոն
մենինգիտ


20%
25-75%
80-100%
≈100%

Ցանկացած փուլում

 

Աղյուսակ 1

Սիբիրախով հիվանդների լաբորատոր ախտորոշում

 

Մաշկային սիբիրյան խոց

Ինհալացիոն սիբիրյան խոց

Ինտեստինալ և բերան-ըմպանային սիբիրյան խոց

1. Հանգուցիկի և բշտիկի պարունակությունից 2 քսուք՝ մեկը ցանքսի, մյուսը PCR հետազոտության համար

1. Շճաբանական՝ ախտանշանները սկսվելուց ամենաշատը 7 оր հետո շճաբանական թեստ տոքսինի լետալ ֆրակցիան հայտնաբերելու համար
Սուր և կովալեսցենտ շիճուկ շճաբանական թեստերի համար

1. Ախտահարված օրոֆարինգեալ հատվածից քսուք ցանքսի և PCR հետազոտության համար:

2. Բիոպտատի իմունոհյուսվածաքիմիական և PCR հետազոտություններ

2. Արյան ցանքս և PCR, եթե կան համակարգային վարակի նշաններ: Անհրաժեշտ է կատարել մինչև հակամանրէային բուժում սկսելը:

2. Շճաբանական ախտանշանները սկսվելուց ամենաշատը 7 оր հետո շճաբանական թեստ տոքսինի լետալ ֆրակցիան հայտնաբերելու համար:
Սուր և կովալեսցենտ շիճուկ (ախտանշանները սկսվելուց 14-35 օր հետո) շճաբանական թեստերի համար

3. Շճաբանական ախտանշանները սկսվելուց ամենաշատը 7 оր հետո շճաբանական թեստ տոքսինի լետալ ֆրակցիան հայտնաբերելու համար
Սուր և կովալեսցենտ շիճուկ շճաբանական թեստերի համար

3. Պլևրալ հեղուկ ցանքսի և PCR հետազոտության համար, ինչպես նաև տոքսինի լետալ ֆրակցիայի հայտնաբերման համար

3. Արյան ցանքս և PCR
Անհրաժեշտ է կատարել մինչև հակամանրէային բուժում սկսելը:

4. Արյան ցանքս և PCR, եթե կան համակարգային վարակի նշաններ (տենդ, տախիկարդիա, տախիպնոե, հիպոտենզիա): Անհրաժեշտ է կատարել մինչև հակամանրէային բուժման սկսելը:

4. Գլխուղեղ–ողնուղեղային հեղուկ (եթե կան մենինգիտի նշաններ) ցանքսի և PCR հետազոտության համար

4. Ասցիտիկ հեղուկ:
Հետազոտվում է ցանքսի, PCR հետազոտության և տոքսինի լետալ ֆրակցիան հայտնաբերելու նպատակով:

 

5. Պլևրալ և բրոնխիալ բիոպսիա իմունոհյուսվածաբանական հետազոտության համար

5. Ռեկտալ քսուք ցանքսի և PCR-ի համար

 

6. Հյուսվածքի աուտոպսիա:
Կատարվում է մահացածների մոտ հյուսվածապաթոլոգիական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտության համար

6. Հյուսվածքի աուտոպսիա:
Կատարվում է մահացածների մոտ հյուսվածապաթոլոգիական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտության համար

Աղյուսակ 2

Սիբիրախտով հիվանդների բուժում

 

Ցուցված հակաբիոտիկներ

Մաշկային ձև առանց համակարգային նշանների

Համակարգային նշաններով

Ինհալացիոն ձև

Ինտեստինալ ձև

Ciprofloxacin

30 մգ/կգ/օրը, (PO), 12 ժամը մեկ (չգերազանցել 500 մգ/դեղաչափը)

30 մգ/կգ/օր, (ն/ե), 8 ժամը մեկ (չգերազանցել 400 մգ/ դեղաչափը)

30 մգ/կգ/օրը, (ն/ե), 8 ժ մեկ (ոչ ավելի քան 400 մգ/դեղաչափը)

30 մգ/կգ/օրը, (ն/ե), 8 ժ մեկ (ոչ ավելի քան 400 մգ/դեղաչափը)

Doxycycline

<45 կգ: 4.4 մգ/կգ/օրական, PO, 12 ժամը մեկ (չգերազանցել 100 մգ/դեղաչափը) ≥45կգ: 100 մգ, PO, տալ 12 ժամը մեկ

 

<45 կգ: 4.4 մգ/կգ/օրը, ն/ե, սկզբնական դեղաչափ (չգերազանցել 200 մգ);
≥45 կգ: 200 մգ, ն/ե, սկզբնական դեղաչափ
<45 կգ: 4.4 մգ/կգ/օրը, ն/ե, 12 ժ մեկ (ոչ առավել քան 100 մգ/դեղաչափը), ≥45 կգ: 100 մգ, ն/ե, տալ ամեն 12 ժ մեկ

 

Clindamycin

30 մգ/կգ/օրական, PO, ընդունել յուրաքանչյուր 8 ժ մեկ (600 մգ/ դեղաչափը)

40 մգ/կգ /օրը, ն/ե, 8 ժ մեկ (ոչ ավելի քան 900 մգ/դեղաչափը)

40 մգ/կգ/օրը, ն/ե, 8 ժ մեկ (ոչ առավել 900 մգ/դեղաչափը)

40 մգ/կգ/օրը, ն/ե, 8 ժամ մեկ (ոչ ավելի քան 900 մգ/դեղաչափը)

Levofloxacin

<50 կգ: 16 մգ/կգ/օրը, PO, բաժանել 2 մասի 12 ժամը մեկ (չգերազանցել 250 մգ/ դեղաչափը) >50 կգ: 500 մգ, PO, տալ 24 ժամը մեկ

 <50 կգ: 16 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի քան 250 մգ/դեղաչափը), >50 կգ: 500 մգ, ն/ե

<50 կգ: 20 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի 250 մգ/ դեղաչափ) >50 կգ: 500 մգ, ն/ե, տալ ամեն 24 ժ

<50 կգ: 16 մգ/կգ/օրը, ն/ե, յուրաքանչյուր 12 ժ մեկ (ոչ ավելի քան 250 մգ/դեղաչափ), >50 կգ: 500 մգ, ն/ե, յուրաքանչյուր 24 ժ մեկ

Amoxicillin

75 մգ/կգ/օրական, PO, ընդունել 8 ժ մեկ (չգերազանցել 1 գ/դեղաչափը)

     

Penicillin VK

50–75 մգ/կգ/օրը, PO, ընդունել 6-ից 8 ժամը մեկ

     

Moxifloxacin

 

3 ամս. մինչև <2 տ. 12 մգ/կգ/օրը, ն/ե,
12 ժ մեկ (ոչ ավելի քան 200 մգ/դեղաչափը)
2–5 տ. 10 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ (ոչ ավելի 200 մգ/ դեղաչափը)
6–11 տ. 8 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի 200 մգ/ դեղաչափը)
12–17 տ. ≥45կգ 400 մգ, ն/ե, օրը 1 անգամ,
12–17 տ. <45 կգ ըստ կգ/քաշի՝ 8 մգ/կգ/օրը, ն/ե, 12 ժամը մեկ (ոչ ավելի 200 մգ/դեղաչափը)

 

3 ամս. մինչև <2տ.
12 մգ/կգ/օրը, ն/ե,ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի քան 200 մգ/դեղաչափը)
2–5 տ. 10մգ/կգ/օրը, ն/ե, 12ժ մեկ
(ոչ ավելի քան 200 մգ/ դեղաչափը)
6–11 տ. 8 մգ/կգ/օրը, ն/ե, յուրաքանչյուր 12 ժ (ոչ ավելի քան 200 / դեղաչափը)
12–17 տ. ≥45կգ ըստ կգ/քաշի: 400 մգ, ն/ե, օրը մեկ անգամ
12–17 տ. <45կգ ըստ կգ/քաշի: 8 մգ/կգ/օրը, ն/ե, բաժանած 12 ժ մեկ (ոչ ավելի քան 200 մգ/դեղաչափը):

Meropenem

 

120 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ (ոչ ավելի քան 2 գ/ դեղաչափը)

60 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ (ոչ ավելի քան 2գ/ դեղաչափը)

120 մգ/կգ/օրը, ն/ե, յուրաքանչյուր 8 ժ մեկ (ոչ ավելի 2գ/ դեղաչափը

Imipenem/cilastatin

 

100 մգ/կգ/օրը, ն/ե, բաժանած 6 ժ մեկ (ոչ ավելի 1 գ/ դեղաչափը)

100 մգ/կգ/օրը, ն/ե, բաժանած 6 ժամը մեկ (ոչ ավելի 1 գ/ դեղաչափը)

100 մգ/կգ/օրը, ն/ե, բաժանած յուրաքանչյուր 6 ժամի (ոչ ավելի քան 1 գ/ դեղաչափը)

Doripenem

 

120մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ (ոչ ավելի 1 գ/ դեղաչափը)

 

120 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ (ոչ ավելի քան 1գ/ դեղաչափը)

Vancomycin

 

60 մգ/կգ/օրը, ն/ե, 8 ժ մեկ

60 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ

60 մգ/կգ/օրը, ն/ե, 8 ժ մեկ

Penicillin G

 

400 000 Մ/կգ/օրը, ն/ե, ամեն 4 ժ մեկ (ոչ ավելի 4 MU/ դեղաչափը)

400 000 Մ/կգ/օրը, ն/ե, 4 ժ մեկ (ոչ ավելի 4 MU/ դեղաչափը)

400 000 Մ/կգ/օրը, ն/ե, ամեն 4 ժ մեկ (ոչ ավելի 4 MU/ դեղաչափը)

Ampicillin

 

 400մգ/կգ/օրը, ն/ե, 6 ժ մեկ (ոչ ավելի 3 գ/ դեղաչափը)

200մգ/կգ/օրը, ն/ե, 6 ժ մեկ (ոչ ավելի 3 գ/ դեղաչափը)

400մգ /կգ/օրը, ն/ե, 6 ժ մեկ (ոչ ավելի քան 3 գ/ դեղաչափը)

Linezolid

 

<12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ մեկ
≥12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի քան 600 մգ/ դեղաչափը)

<12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 8 ժ
≥12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, 12 ժ մեկ (ոչ ավելի 600 մգ/ դեղաչափը)

<12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, 8 ժ մեկ
≥12 տ.
30 մգ/կգ/օրը, ն/ե, 12 ժ մեկ (ոչ ավելի քան 600 մգ/դեղաչափը)

Rifampin

 

20 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի 300 մգ/ դեղաչափը)

20 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի 300 մգ/ դեղաչափը)

20 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 12 ժ մեկ (ոչ ավելի 300 մգ/ դեղաչափը)

Chloramphenicol

 

100 մգ /կգ/օրը, ն/ե, ամեն 6 ժ մեկ

 

100 մգ/կգ/օրը, ն/ե, ամեն 6 ժ մեկ

Գործելակարգի մշակման հիմքը

 

Սույն գործելակարգը մշակվել է աշխատանքային խմբի կողմից հետևյալ գրականության աղբյուրների հիման վրա.

1. Prevention and treatment of Anthrax in adults CDC https://wwwnc.cdc.gov/eid/article/20/2/13-0687_article

2. Clinical Framework and Medical Countermeasure Use During an Anthrax Mass-Casualty Incident CDC Recommendations

https://www.cdc/ gov/mmwr/previw/mmwrhtml/rr6404a1.htm

3. ՀՀ ԱՆ որոշում N 2750-A առ 16 հոկտեմբերի, 2013 թ. «Դեպքի Ստանդարտ Բնորոշում»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան