ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2019 թ. |
N 95-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 251-Ա որոշմամբ.
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ տվյալ հարկային տարվա համար գործող՝ էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագների հաշվարկման համար հիմք ընդունված տարեկան կորուստների տոկոսային մեծությունները չգերազանցող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորված փաստացի կորուստների չափով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Նախարարի պարտականությունները |
Հ. Վարդանյան |