Basic information
Number
թիվ 23
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.05.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԹՀՏ 2008.04.23/4(57) Հոդ.11
Enactment organisation
Համայնքի ավագանի
Enactment date
26.03.2008
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
26.03.2008
Effective date
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2008 թվականի թիվ 23

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2007 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանու 2007 թ. նոյեմբերի 8-ի «Համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2008 թ. դրույքաչափերի հաստատման մասին» N 88 որոշման մեջ լրացնել 2.4 կետը հետևյալ բովանդակությամբ՝

Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի տեղական տուրքի դրույքաչափը ընթացիկ տարվա համար սահմանել 50.000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

  Համայնքի ղեկավար՝ Ա. Քոթանջյան