Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.09.02/21(657) Հոդ.210
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.08.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

27 օգոստոսի 2019 թ.

N 556-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 298-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) հրամանով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը, 24.6-րդ, 25.6-րդ և 26.6-րդ սյունակները,

2) ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևի լրացման կարգի`

ա. 11-րդ կետում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ` «Ընդ որում, նույն գործարքի վերաբերյալ հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրվելու դեպքում գործարքի հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը լրացվում են համապատասխանաբար միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում։»,

բ. 18-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

գ. 28-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) [24.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար,»,

դ. 29-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Միասնական հաշվարկի [25.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար։»,

ե. 30-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Միասնական հաշվարկի [26.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

 Դ. Անանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան