ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2019 թ. ք. Երևան |
N 101-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶԵՏՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՔ ԵՎ ՎԱՃԱՌՔ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԶԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի փետրվարի 11-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԶԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԶԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` ԹՔ006 առ 15.02.2016թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 37/2:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Տ. Խաչատրյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|