Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.99
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2019 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՅԱՆ ԽՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` «Հարվիրահատական շրջանում արյան խնայման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Ա. Թորոսյան

   

    

Հավելված

Առողջապահության նախարարի

14 մարտի 2019 թ.

N 15-Ն հրամանի

 

ՀԱՐՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՅԱՆ ԽՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Հարվիրահատական շրջանում արյան բաղադրամասերի (ԱԲ) փոխներարկումներն ավելացնում են հյուսվածքների թթվածնով մատակարարումը և կանխում հյուսվածքային հիպօքսիան: Միևնույն ժամանակ, արյան փոխներարկումների ժամանակ դիտվում են (ԱՓ) մի շարք լուրջ բարդություններ՝ ալերգիկ ռեակցիաներ, շնչական և/կամ երիկամային անբավարարություն, ինֆեկցիաների վտանգ և այլն: Նախավիրահատական շրջանում սակավարյունությունը լայն տարածված է, այն հանդիպում է վիրաբուժական պացիենտների շուրջ մեկ երրորդի շրջանում: Արյան բաղադրամասերի՝ էրիթրոցիտար զանգվածի (ԷԶ), թրոմբոցիտար զանգվածի (ԹԶ), թարմ սառեցված պլազմայի (ԹՍՊ) կամ պրոթրոմբինի խտության արժեքները բարձր են ամբողջ աշխարհում, քանի որ մշտապես առկա է վերջիններիս պակաս և արտադրման ընթացքում կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ: Այսպիսով, էԶ արժեքը մի շարք զարգացած երկրներում տատանվում է 200-500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Մշակվել են արյան խնայման մարտավարություններ (ԱԽՄ), որոնք թույլ են տալիս առավելագույնս նվազեցնել ԱՓ-ի քանակը, խնայելով ԱԲ-ն միայն հստակ ցուցված դեպքերի համար, երբ դրանց փոխներարկման առավելությունները գերակշռում են հնարավոր բարդություններին:

ԱԽՄ-ի սկզբունքային տարրերն են՝ պացիենտի սեփական էրիթրոցիտների քանակի առավելագույն ավելացումը, հարվիրահատական արյան կորստի նվազեցումը, ալոգեն կամ աուտոլոգ արյան փոխներարկումների ցուցումների օպտիմալացումը: Այլ կերպ, այս մոտեցումը կոչվում է ԱՓ ռեստրիկտիվ մարտավարություն։ ԱԽՄ-ն պահանջում է բազմամասնագիտական թիմի՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի, ինտենսիվ թերապևտի, սրտաբանի, արյունաբանի կամ այլ վիրաբուժական մասնագետների ներդաշնակ աշխատանք: Սույն գործելակարգում ԱԽՄ-ն պայմանականորեն բաժանվել է ըստ փուլերի՝

նախավիրահատական

ներվիրահատական

հետվիրահատական

ԱԲ-ի փոխներարկման ցուցումները, բացառությամբ սրտամկանի իշեմիայով տառապող պացիենտներից, առանձին ախտաբանությունների ժամանակ կամ հակաթրոմբոցիտար դեղորայքի փոփոխման մարտավարությունները ներառված չեն և քննարկվում են համապատասխան փաստաթղթերում:

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ արդի գրականության տվյալների հիման վրա.

- American Society of Anesthesiologists Task Force on Perioperative Blood Management. Practice guidelines for perioperative blood management : an updated report by the American Society of Anesthesiologists Task Force on Perioperative Blood Management Anesthesiology. 2015 Feb ;122(2) :241-75. Doi : 10.1097/ALN.0000000000000463.

- S V Thakrar, B Clevenger, S Mallett, Patient blood management and perioperative anaemia, BJA Education, Volume 17, Issue 1, 1 January 2017, Pages 28–34, https://doi.org/10.1093/bjaed/mkw061.

- Manjuladevi M, Vasudeva Upadhyaya K. Perioperative blood management. Indian Journal of Anaesthesia. 2014 ;58(5) :573-580. Doi :10.4103/0019-5049.144658.

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների մեծահասակ պացիենտները, որոնց սպասվում են տարբեր տեսակի վիրաբուժական միջամտություններ (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

Արտահիվանդանոցային թոքաբորբով մեծահասակ պացիենտի մոդել

 

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

 

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

 

Կոդը ըստ ՀՄԴ-10

 

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

 

Հապավումներ

ԱԲ -արյան բաղադրամասեր

ԱՓ - արյան փոխներարկումներ

ԱԽՄ - արյան խնայման մարտավարություններ

ԷԶ - էրիթրոցիտար զանգված

ԹՍՊ - թարմ սառեցված պլազմա

ԹԶ - թրոմբոցիտար զանգված

 

1. Նախավիրահատական շրջան

1.1 Հավաքագրել հիվանդության պատմությունը՝ ուշադրություն դարձնելով հետևյալ փաստերի վրա.

1.1.1 նախկինում ստացած ԱՓ` ներառյալ բարդությունները,

1.1.2 թրոմբոտիկ դրվագներ անցյալում,

1.1.3 ժառանգական բնույթի մակարդելիության շեղումներ,

1.1.4 օրգան համակարգերի իշեմիկ բնույթի հիվանդությունների առկայություն (օրինակ, սրտի իշեմիկ հիվանդություն), որոնք կարող են փոփոխել փոխներարկման ցուցումները:

1.2 Իրազեկել պացիենտին հավանական կամ սպասվող ԱՓ-ի մասին, տրամադրելով տեղեկատվություն վերջիններիս նպատակների, օգուտների և հնարավոր բարդությունների վերաբերյալ: Ստանալ ԱՓ-ի իրականացման իրազեկված համաձայնություն:

1.3 Բարելավել հեմոգլոբինի նախավիրահատական արժեքները՝ վաղ ախտորոշելով և պայքարելով սակավարյունության դեմ.

1.3.1 երկաթ անբավարարության սակավարյունության պարագայում նշանակել երկաթի դեղպատրաստուկներ (պլանավորված վիրահատությունից առնվազն մեկ շաբաթ առաջ).

1.3.2 քրոնիկական հիվանդություններով պայմանավորված սակավարյունության դեպքում կարելի է քննարկել էրիթրոպոետինների կիրառումը:

1.4 Նվազագույնի հասցնել լաբորատոր հետազոտությունների համար կատարվող արյան նմուշառումները:

1.5 Քննարկել հակաթրոմբոցիտար և հակամակարդիչ դեղորայքի ժամանակավոր ընդհատման, փոխարինման և/կամ հետադարձ ազդեցության (ռևերսի) հարցերը:

1.6 Քննարկել աուտոլոգ արյան ձեռքբերման և կոնսերվացման հիմնավորվածությունը և տեխնիկական հնարավորությունները: Այս մեթոդը կիրառվում է պլանավորված վիրահատական միջամտությունից առնվազն մեկ շաբաթ առաջ:

1.7 Վիրաբույժի հետ համատեղ քննարկել պլանավորվող միջամտության հնարավոր արյան կորուստը և նախատեսվող գործողությունների պլանը:

 

2. Ներվիրահատական շրջան

2.1 Վիրաբուժական մոտեցումներ.

2.1.1 նվազագույն ինվազիվ միջամտությունների նախապատվություն,

2.1.2 պատշաճ վիրաբուժական տեխնիկա,

2.1.3 տեղային անոթասեղմիչների և հեմոստատիկների կիրառում,

2.1.4 տուրնիկետների կիրառում։

2.2 Անեսթեզիոլոգիական մոտեցումներ.

2.2.1 երակային կանգի կանխարգելում՝ պացիենտի ճիշտ դիրքավորում, խուսափում բարձր ներկրծքային ճնշումից և հիպերկապնիայից,

2.2.2 հիպոթերմիայի կանխարգելում և շտկում,

2.2.3 ընտրության դեպքում՝ էպիդուրալ/ողնուղեղային անզգայացման նախապատվություն,

2.2.4 կառավարվող հիպոտենզիայի կիրառում` ըստ խիստ ցուցումների,

2.2.5 ծավալուն վիրահատություններից առաջ, որոնք ենթադրում են մեծ արյան կորուստ, քննարկել տրանեքսամաթթվի (1գ ն/ե 10ր ընթացքում հաջորդիվ 1գ շարունակական ինֆուզիա 8 ժամվա ընթացքում) կանխարգելիչ ներմուծման հարցը:

2.3 Վիզուալ և լաբորատոր վերահսկում.

2.3.1 անեսթեզիոլոգը, վիրաբույժը պետք է մշտապես գնահատեն վիրահատական դաշտը միկրոանոթային և/կամ մակրոանոթային արյունահոսությունների առումներով.

2.3.2 անհրաժեշտության դեպքում կատարել կրկնակի մակարդելիության թեստեր.

2.3.3 շարունակական վերահսկել կենսական կարևոր ֆունկցիաները և հյուսվածքների պերֆուզիայի նշանները:

2.4 Սուր նորմովոլեմիկ հեմոդիլյուցիա.

2.4.1 ցուցված է միայն, երբ ակնկալվում է շրջանառող արյան ծավալի ≥ 20% կորուստ և նախավիրահատական հեմոգլոբինը ≥ 10 գ/լ.

2.4.2 հարկավոր է մանրամասն վերլուծել սպասվող օգուտը և հնարավոր բարդությունների (սրտամկանի իշեմիա, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ) հավանականությունը.

2.4.3 աուտոլոգ արյան փոխներարկումը պետք է կատարվի վերցնելուց < 6 ժամերի ընթացքում:

2.5 Ռեինֆուզիա.

2.5.1 հակացուցումներն են՝ վիրահատական դաշտի մանրէային կոնտամինացիան (աղիքի պերֆորացիա), ճարպի կամ ամնիոտիկ հեղուկների առկայությունը:

2.6 Սել սեյվերներ.

2.6.1 լայն կիրառվում են սրտային և մագիստրալ անոթների վիրաբուժությունում, լյարդի փոխպատվաստումների և զանգվածային մանկաբարձական կամ վնասվածքային արյունահոսությունների ժամանակ.

2.6.2 ամնիոտիկ հեղուկով կոնտամինացիան հակացուցում չի հանդիսանում սել սեյվերի կիրառմանը` մանկաբարձական արյունահոսությունների ժամանակ.

2.6.3 մանկաբարձական արյունահոսությունների դեպքում հարկավոր է օգտագործել լեյկոցիտների ֆիլտր.

2.6.4 հակացուցումներն են՝ մանրէային կոնտամինացիան, տեղային հեմոստատիկ դեղորայքի, ինչպես նաև որովայնի խոռոչի սանացիայի համար կիրառվող հականեխիչ հեղուկների առկայությունը:

 

3. Հետվիրահատական շրջան

3.1 Շարունակական գնահատել ընթացիկ արյան կորուստը՝ ներառյալ դրենաժներից և/կամ վիրահատական վերքից:

3.2 Կիրառել կրկնակի վիրաբուժական միջամտություն պահանջող հետվիրահատական արյան կորստի նախապես մշակված ընթացակարգեր, օրինակ, երկու ժամից ավելի տևողությամբ պլևրալ դրենաժից > 150 մլ/ժամը արյան կորստի դեպքում քննարկել կրկնակի թորակոտոմիայի հարցը:

3.3 Կանխարգելել հիպոթերմիան և հեմոդիլյուցիան:

3.4 Շարունակական վերահսկել մակարդելիությունը:

3.5 Նվազագույնի հասցնել լաբորատոր հետազոտությունների համար կատարվող արյան նմուշառումները:

 

4. ԱՓ-ի ռեստրիկտիվ մարտավարություն

4.1 Ռեստրիկտիվ մարտավարությունը ենթադրում է արյան և ԱԲ-ի խելամիտ և հիմնավորված կիրառում, որը թույլ է տալիս առավելագույնի հասցնել պացիենտի համար փոխներարկումից ակնկալվող առավելությունները՝ կանխարգելելով փոխներարկումների բարդությունները և կողմնակի ազդեցությունները:

4.2 ԷԶ-ի փոխներարկման որոշումը չպետք է հիմնվի միայն հեմոգլոբինի արժեքի վրա, այլ պետք է հիմնավորվի պացիենտի կլինիկական վիճակի և ուղեկցող ախտաբանությունների ընդլայնված վերլուծությամբ:

4.3 Սրտամկանի կամ գլխուղեղի իշեմիայի բացակայության պարագաներում հետվիրահատական շրջանում ԱՓ-ն հազվադեպ է ցուցված, երբ հեմոգլոբինը ≥ 80 գ/լ:

4.4 Սրտամկանի կամ գլխուղեղի իշեմիայով հետվիրահատական պացիենտների շրջանում, երբ հեմոգլոբինի մակարդակը 70-100 գ/լ է, խելամիտ է կատարել մեկ միավոր ԷԶ-ի փոխներարկում՝ հետագա վիճակի վերագնահատմամբ:

4.5 Թրոմբոցիտների ≥ 50 x 109 /լ հարվիրահատական արժեքները կամ INR ≤ 2 կարող են համարվել տանելի պացիենտների գերակշռող մեծամասնության համար:

 

5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

5.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ
լակտատի մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության
բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների (Na, K, Cl)
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Պրոտրոմբինային ժամանակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան գազերի և թթվահիմնային հավասարակշռության որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1 օրը

 

Զարկերակային ճնշման չափում

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Սրտի կծկումների հաճախության չափում

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Պուլսօքսիմետրիա

1

72

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրերը

 

Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

21

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

1

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-3 օրերը

 

5.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրերը

 

Արյան մեջ երկաթի
մակարդակի
որոշում

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

1-3 օրերը

 

ԱՍՏ/ԱԼՏ

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրերը

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի որոշում

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0.1

2

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-3 օրերը

 

Բազմաօրգան ՀՇ հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-3 օրերը

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

0.25

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-3 օրերը

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.5

1

Ճառագայթաբա-նական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-3 օրեր

 

Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում

0.25

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

Զարկերակային կաթետերի տեղադրում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-3 օրերը

 

6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

 

6.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակամակարդիչներ՝
Հեպարին

B01AB06

Ֆրաքսիպարին

1

0.3 մլ

0.9 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օրերը

Էլեկտրոլիտային լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

2.0 լ

6.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օրերը

Էլեկտրոլիտային լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

2.0 լ

6.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օրերը

Էլեկտրոլիտային
լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

2.0 լ

14.0 Լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օրերը

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

11.52 Լ

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրերը

 

6.2 Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հեմոստատիկ նյութեր

B02AA02

Տրանեքսամաթթու

0.2

2.0 գ

2.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օրերը

Արյան բաղադրամասեր

B05AX03

Թարմ սառեցված պլազմա

0.2

4 միավոր

4 միավոր

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Արյան բաղադրամասեր

B05AX01

Էրիթրոցիտների զանգված

0.2

2 միավոր

2 միավոր

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Արյան բաղադրամասեր

B05AX02

Թրոմբոցիտների
զանգված

0.1

4 միավոր

4 միավոր

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

   

Էնտերալ սնուցում

0.5

750

կկալ/օրը

5250

կկալ/օրը

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

 

7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքս-աղիքային ուղու անանցանելիության նշաններ) միայն հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:

 

9. Առանձնահատկությունները պացիենտի ինքնակամ, տեղեկացված համաձայնության ստացման ժամանակ, հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում գործելակարգը կատարելիս

Հարկավոր է հնարավորինս շուտ՝ ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ԱՓ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը:

 

10. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

50%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորուստով

25%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Բժշկահարույց
բարդությունների զարգացում

5%

Ցանկացած փուլում

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին

Մահվան ելք

25%

Ցանկացած փուլում